Կարեն Կարապետյանի մերձավորները գազի գինը բարձրացրել են. վարորդները դիմում եմ վարչապետին

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում եւ հարակից ճանապարհներին տեղակայված ավտոգազալցակայանները (ԱԳԼՃԿ) բարձրացրել են գազի գինը: Սեւան, Գավառ քաղաքներում ավտոմեքենայի գազի գինը սահմանված է 160 կամ 170 դրամ, իսկ Մարտունիում` մոտ 7 գազալցակայան միանգամից սակագինը դարձրել են 200 դրամ: Մարտունիում այսօր բազմաթիվ վարորդներ իրենց դժգոհությունն արտահայտելու համար ժամը 14:00-ի սահմաններում փակել էին Երեւան-Սեւան մայրուղուն կապող ճանապարհը` հենց Մարտունի քաղաքում: Ակցիայի վայր էին ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները` պետի գլխավորությամբ: Տեւական բանակցություններից հետո քաղաքացիները բացել են ճանապարհը, քանի որ Մարտունու ոստիկանապետը խոստացել էր քննարկում կազմակերպել ԱԳԼՃԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ մի պայմանով, եթե ճանապարհը բացեն:

Բողոքող վարորդներից Մարտին Ավետիսյանը Armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ գազալցակայանների ներկայացուցիչների հետ դեռ չեն խոսել, հավանաբար վաղը կխոսեն, սակայն բաց նամակով արդեն դիմել են վարչապետ Կարեն Կարապետյանին: Վարորդները երկու պահանջ են ներկայացրել վարչապետին՝ Մարտունու տարածաշրջանում ավտոգազի սակագինը հավասարեցվի մարզում գործող սակագներին եւ կատարել գազալցակայանների հաշվիչների ստուգում: Պահանջների չկատարման դեպքում ճանապարհը կրկին կփակեն:

Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը մեր զրույցում ասաց, որ բողոքի ակցիայի ժամանակ քաղաքում չի եղել եւ տեղյակ չի, թե ինչ են պայմանավորվել վարորդները, սակայն խնդրին տեղյակ է: Արմեն Ավետիսյանը խոստացավ ծանոթանալ նոր իրավիճակին  եւ վաղն առավել հանգամանալից խոսել:

Ուշագրավն այն է, որ «Գազպրոմ Արմենիան» արդեն դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի գազի սակագինը նվազեցվի, սակայն Մարտունիում հակառակն է տեղի ունենում:

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ Մարտունու գազալցակայաններից մեկը պատկանում է ոմն Բարսեղ Դարբինյանի, որը «Տրանս գազ» ՍՊԸ-ի Մարտունու տեղամասի պետ Լյուդվիգ Մկրտչյանի փեսան է, իսկ Լյուդվիգ Մկրտչյանն էլ «Տրանս գազ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի ենթական է: Պարզվում է, «Էյ-ԷԻ-Ջի Սերվիս» ՍՊԸ-ն էլ, որի գործունեության հիմնական նպատակը գազասպառման կենցաղային համակարգերի որակյալ և ժամանակին սպասարկումն է, ժամանակին ղեկավարել է վարչապետ Կարեն Կարապետյանի հարազատ եղբայրը՝ Վլադիմիր Կարապետյանը: Այս բոլոր անձինք ուղղակի եւ անուղղակի կապ ունեն «Գազպրոմ Արմենիա»-ի հետ: Ստացվում է, որ առանց մեկը մյուսի հետ որոշ հարցեր համաձայնեցնելու չէին կարող գազի սակագինը կտրուկ բարձրացնել, քանի որ Հայաստանի ԱԳԼՃԿ-ների ոլորտում խոշոր խաղացողները հենց իրենք են:

Իսկ ինչպե՞ս կարող է համատարած թանկացում լինի, ավելի պարզ է: Գերիշխող դիրք զբաղեցնողը սակագինը բարձրացնում է եւ մյուս գազալցակայանների հետ պայմանավորվածության արդյունքում մյուսները նույնպես բարձրացնում են (որպեսզի էժան վաճառող գազ չլինի հարեւան ԱԳԼՃԿ-ներում):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10878 դիտում

Թմբուկների առցանց դասի ժամ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀԷՑ-ը կսուբսիդավորի 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող աշխատակիցների էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը

ՀՀ ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին

Արտակարգ դեպք Սևանում նոր կառուցվող հյուրանոցում. աշխատակիցը բարձրությունից ընկել է ու մահացել

Սրբուհի Գալյանը հանդիպել է ֆրանսիական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ

2025 թվականի լավագույն մարզիկները. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կառավարությունը սպորտի զարգացման գործընթացն ավելի հասցեական և արդյունավետ է դարձնելու. վարչապետ

Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցում կիրականացվեն վերակառուցման և բարեկարգման աշխատանքներ

Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է հակամարտությունը լուծելու կարևոր առաջարկ. Թրամփ

Սպորտի ոլորտում տարվա լավագույն մարզիկները պարգևատրվել են. լուսանկարներ

Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր

Իրանի համար ծայրահեղ և վերջին ժամկետը վաղն է. ԱՄՆ նախագահ

Մոսկվայում մահու չափ վախենում են Երևանի մի որոշումից. Պուտինի հայտարարությունը խայտառակություն էր. տեսանյութ

ՓԾ տնօրենը Հատուկ նշանակության փրկարարական կենտրոնում ծանոթացել է նյութատեխնիկական հագեցվածությանը. տեսանյութ

Կանխվել է ծանր հանցագործություն. կալանավորվել են 33 և 38 տարեկան տղամարդիկ. տեսանյութ

Սրանք քաղաքական տզրուկներ են, պարազիտներ. որ էդքան ուժեղ տղերք եք, ինչի՞ եք ընտրակաշառք բաժանում. տեսանյութ

Ինչ է կատարվել Էկոնոմիկայի նախարարությունում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում․ կա վիրավոր

Պարեկներն անցած շաբաթ հայտնաբերել են 400 ոչ սթափ վարորդ. տեսանյութ

ՀՀ տարածքում կցրտի 4-6, մի շարք մարզերում՝ 6-8 աստիճանով. ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Սամվել Կարապետյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը լեզու չեն գտել իրար հետ. կոալիցիա չեն կազմի

Դատախազությունը պահանջում է Հովիկ Աբրահամյանի եղբորից և 2 փեսայից բռնագանձել 20 անշարժ գույք, 1 մլրդ դրամ

10 մլն ռուբլի պարտքը ստանալու համար խոշտանգել են տղամարդուն ու նրա անչափահաս եղբորորդուն. նախաքննության ավարտ

Հայտնաբերվել ու ձերբակալվել են հետախուզվողներ

Հարավային Կովկասն այսօր արդեն վերածվում է խաղաղության, անվտանգության և համագործակցության կենտրոնի. Ալիև

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է Կահիրեի աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

ԱԺ այգում տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ. լուսանկար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր

Զվարճալի է Ծառուկյանի և Կարապետյանի խոսքն արտագաղթի մասին, երբ մեկի որդին Բելառուսում է, մյուսինը՝ Կալուգայում

Մարզական վարկանիշավորման սանդղակի առաջատարները կստանան մարզագույք

Քուվեյթին իրանական հրթիռների հարվածների հետևանքով կան տուժածներ

42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած

Կողեսի՝ ավելի քան 1 մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Փոփոխություններ են առաջարկվում պարտադիր զինծառայության կարգավորումներում. հանձնաժողովը բացասական է արձագանքել

Ադրբեջանցի վարորդի տեսանյութը Հայաստանում արված չէ. Media.am

Ընդդիմադիրները կեղծում են անգամ երեխաների զգացմունքները. Չախոյանը հրապարակել է ֆեյք և իրական տեսանյութերը

Իրանը հայտնել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմիի սպանվելու մասին

TRIPP-ի հետ կապված իրավիճակը մեզ տվել է մի առավելություն՝ սահմանին կրակոցներ չկան. Քոչարյան

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Մոսկվայում փորձ է արվել ՀԱՊԿ-ի հետ գործողությունները կապել ԼՂ վիճակի հետ, բայց կառույցն անելիք ուներ. Քոչարյան