Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել Ուկրաինայի ներկայացրած եւ Ղրիմին առնչվող բանաձեւին

16/11/2016 schedule13:00

ՄԱԿ-ի սոցիալական, մարդասիրական եւ մշակույթի հարցերով երրորդ հանձնաժողովը երեկ ուշ երեկոյան ընդունել է Ղրիմում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ բանաձեւ, որը ներկայացրել էր Ուկրաինան: Փաստաթղթում , մասնավորապես, նշվում է, թե Ղրիմում ոտնահարվում են մարդու իրավունքները, խտրական վերաբերմունք է ցուցաբերվում Ղրիմի բնակիչների նկատմամբ, այդ թվում՝ ուկրաինացիների եւ այլ էթնիկ ու կրոնական խմբերի նկատմամբ:

Միաժամանակ, բանաձեւով Ռուսաստանին կոչ է արվում ապահովել միջազգային իրավապաշտպան եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների պատշաճ ու անխոչընդոտ մուտքը Ղրիմ:

Բացի այդ, կոչ է արվում անհապաղ չեղյալ հայտարարել Ռուսաստանի Գերագույն դատարանի կողմից 2016 թվականի ապրիլի 26-ին ընդունված որոշումը, որով «Ղրիմա-թաթարական ժողովրդի մեջլիսը» ճանաչվում է ծայրահեղական կազմակերպություն:

Բանաձեւի ընդունմանը կողմ է քվեարկել 73 երկիր՝ ԱՄՆ-ն, Կանադան, Եվրամիության երկրները, Վրաստանը եւ այլք: Փաստաթղթին դեմ է քվեարկել 23 երկիր: Դրանց թվում է նաեւ Հայաստանը: Հայաստանի հետ մեկտեղ բանաձեւին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Բելառուսը, Ղազախստանը , Իրանը եւ այլ երկրներ: Եւս 76 երկիր ձեռնպահ է մնացել:Ադրբեջանը քվեարկությանը չի մասնակցել՝ թեպետ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել էին, թե երկիրը ձեռնպահ է մնացել քվեարկության ժամանակ:

Ընդունված փաստաթուղթը դեկտեմբերին դրվելու է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի օրակարգ:

Նշենք, որ նոյեմբերի 11-ին Սերժ Սարգսյանն ուկրաինական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Պաշտոնական սուղ հաղորդագրության մեջ նշվում էր, որ կողմերը քննարկել են միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր, նշել զգայուն հարցերի շուրջ պարբերական խորհրդակցությունների անցկացման կարեւորությունը:

Ենթադրվում է, որ Պորոշոնկոն Սարգսյանին զանգահարել էր հենց վերը նշված բանաձեւի հարցով՝ ըստ էության, ակնկալելով, որ Հայաստանը եւս կմիանա այդ փաստաթղթին: Սակայն, ինչպես տեսնում ենք, Հայաստանը դեմ է քվեարկել բանաձեւին եւ ամենայն հավանականությամբ, նույն կերպ կվարվի նաեւ դեկտեմբերին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2647 դիտում

Աշխարհում մեկ մարմին իրավունք ունի մեկնաբանել մեր Սահմանադրությունը, դա ՀՀ Սահմանադրական դատարանն է. Միրզոյան

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը. ուժեղ քամիներ են մոլեգնում. տեսանյութ

Անթալիայում տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարների միջև

ՔԿՀ աշխատակցի տան դռան բռնակին պայթուցիկի նմանվող կասկածելի իր է հայտնաբերվել. հայտնի է՝ ում բնակարանն է

ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին

ՆԳ նախարարն ու Իրանի դեսպանը անդրադարձել են համագործակցության ընդլայնման թիրախային ուղղություններին

Պատրաստվում ենք անտեսել պատմական հնարավորությունը և բանակցային սեղանին դնել խնդրահարույց նոր հարցե՞ր. Միրզոյան

Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել մեկնարկում

Լուծումը հստակ է՝ ստորագրել պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տալ հակամարտությանը. Միրզոյան

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ

ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են հույս դնել Վրաստանի վրա, խաղաղ Հարավային Կովկասը առաջնահերթություն է. Բոճորիշվիլի

Սուրբ Աթոռում Ադրբեջանի ֆինանսավորմամբ անցկացված միջազգային գիտաժողովում կեղծվել է ՀՀ պատմությունը. «Գեղարդ»

Օդի ջերմաստիճանը չի փոխվի. անձրևները կշարունակվեն, լեռնային շրջաններում ձյուն կտեղա

Երևանի Թումանյան փողոցի սյուների գովազդային վահանակներն ապամոնտաժվել են. տեսանյութ

Մեզ պետք չէ գոյատևել, մեզ պետք է ապրել, Նռնաձորի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ. վարչապետ

Ինչ է քննարկվել Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպման ժամանակ

Անթալիայում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ պանելային քննարկում է տեղի ունեցել

Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ

Անթալիայում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը

Հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենաներում. 1 հոգի տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն

ԵԽԽՎ նախագահը ներառվել է Բաքվի սև ցnւցակում

Քո կողմից խաբված գյումրեցին մնալու է իր չընտրած քաղաքապետի ղեկավարած Գյումրիում. Հակոբյանը՝ Գրիգորյանին

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին. առանցքում են եղել աշխարհաքաղաքական զարգացումները

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 12-ին

Իրանի պատվիրակությունը ժամանել է Օման՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

Արայիկ Հարությունյանը EWF կոնգրեսում ներկայացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի տեսլականը

Գյումրիում հայտնաբերվել է ռուսական համարանիշներով գողացված ավտոքարշակը

Բրատիսլավայում ապրիլի 12-ին մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները. ովքեր դուրս կգան մրցագորգ

Անթալիայում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Սարի թաղում 3 տան տանիքում հրդեհ է բռնկվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Մեղրի-Լեհվազ-Մեղրի՝ 17 կմ, առանց կանգառի. վարչապետը հեծանիվ է վարել. տեսանյութ

Զովունի գյուղի սկզբնամասում մեքենաներ են բախվել

Անթալիայում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Վրաստանի վարչապետը

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար