Ազգակցական կապերով դպրոցում աշխատելն արգելող օրենք չկա, բայց մարդիկ ազատվում են աշխատանքից

Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումից անմիջապես հետո նրա շատ խոսքեր ու գործեր հանրային հնչեղություն ստացան: Դրանցից մեկը  հանրակրթական հաստատությունների տնօրենի պաշտոնը ժառանգաբար փոխանցվելուն վերաբերող հայտարարությունն էր:

Բայց այդ երեւույթը թույլ չտալու ուղղությամբ խոսքից գործին անցում, ըստ էության, այդպես էլ տեղի չունեցավ: Կառավարության դեռեւս հոկտեմբերի 13-ի նիստում վարչապետը հանձնարարել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարարին, ինչպես նաեւ ՀՀ մարզպետներին ու Երեւանի քաղաքապետին՝ 7-օրյա ժամկետում մշակել ու ներկայացնել առաջարկություններ հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության եւ շահերի բախման երեւույթների բացառման ուղղությամբ: «Ինչի մասին է խոսքը. բոլորդ շատ լավ հասկանում եք` մայր ու աղջիկ աշխատում են նույն դպրոցում եւ այլն: Ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, սակայն պետք է տարբերակել՝ որտեղ է այն օբյեկտիվ, որտեղ՝ սուբյեկտիվ»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Սահմանված ժամկետից բավական անց կրթության եւ գիտության նախարարությունից գրավոր հարցմամբ փորձեցինք պարզել, թե ինչ առաջարկներ են ներկայացվել տնօրենի ընտրության կարգում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Խնդրել էինք մանրամասնել, թե ինչ նախագիծ է մշակվել ու ինչ փոփոխություններ կամ ինչ նոր բան է առաջարկվում: Նախարարությունից, պատասխանելով մեր հարցմանը, հայտնում են, որ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրությունը կարգավորող իրավական ակտերում կամ դրանց առանձին դրույթներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծեր ներկայումս չեն շրջանառվում:

«Առաջարկություն է ներկայացվել ՀՀ կառավարություն հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության եւ շահերի բախման երեւույթների բացառման նպատակով համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել «Հանրակրթության մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներում եւ դրանցից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերում` առաջնորդվել հանրային ծառայության ոլորտը կարգավորող օրենքներում սահմանված հասկացություններով, մոտեցումներով, ու այդ կարգավորումները (շահերի բախման վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու պահանջ, մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց համատեղ աշխատելու արգելք), կիրառելի դարձնել պետական հանրակրթական ուսումնական հաստատության գործադիր մարմնի ղեկավարին` տնօրենին ներկայացվող պահանջների, ընտրության (նշանակման) եւ կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձեւավորման հետ կապված հարաբերությունների նկատմամբ»,- կարդում ենք ԿԳ նախարարությունից ստացված գրության մեջ:

Հետաքրքրվել էինք նաեւ, թե գերատեսչությանն ինչ դեպքեր են հայտնի, երբ դպրոցի տնօրենի պաշտոնում ծնողին փոխարինել է զավակը եւ այդ դպրոցներից որոնց դեպքում է ծնողը շարունակել աշխատել մեկ այլ կարգավիճակով: Այս հարցին ԿԳՆ-ից պատասխանում են. «ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում քննարկվում է տեղեկատվության հավաքագրման ձեւաչափը»:

Իսկ մինչ նախարարությունը ձեւաչափի մասին է մտածում, դեռեւս բավական ժամանակ առաջ մենք անդրադարձել էինք տնօրենի պաշտոնը ժառանգաբար փոխանցվելու որոշ դեպքերի, որոնց մի մասն էլ լրացրել էր կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: Ըստ այդմ, տնօրենի պաշտոնը մայրերից դուստրերին էր անցել Երեւանի Դ. Վարուժանի անվան համար 89, Է. Բոյաջյանի անվան համար 121, Ալ. Պուշկինի անվան համար 8 եւ Ն. Աղբալյանի անվան համար 19 դպրոցներում: Ընդ որում, պաշտոնը փոխանցելով` տնօրեն մայրերը դարձել էին փոխտնօրեններ: Դեռ ընթացիկ ուսումնական տարվա մեկնարկից առաջ Երեւանի քաղաքապետարանից ցուցում էր տրվել փոխտնօրեն մայրերին աշխատանքից ազատման դիմում գրել, ինչը եւ արվել էր:

Իսկ վարչապետի վերոնշյալ հայտարարությունը թեպետ գոնե առայժմ չի հանգուցալուծվել որեւէ իրավական ակտով, այն կարծես թե լուրջ գործիք է դարձել մարդկանց աշխատանքից ազատելու համար: «Ժողովուրդ» օրաթերթն օրերս անդրադարձել էր Արագածոտնի մարզի մի շարք գյուղական համայնքներում դպրոցների տնօրենների աշխատանքից ազատելու խնդրին: Մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Նազարյանը դա պատճառաբանել էր տնօրենների հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացած լինելով:

Իսկ անդրադառնալով վարչապետի հայտնի հայտարարությանը, վարչության պետն ասել էր. «Դրա վերաբերյալ հանձնարարական մենք ստացել ենք դեռեւս մայիս ամսին. շրջաբերական ենք ուղարկել դպրոցներ, որտեղից ցուցակով ներկայացրել են, թե ովքեր են դպրոցի տնօրենները եւ իրենց հարազատները: Վարչապետի հանձնարարականի հիման վրա բավականին մարդկանց ենք ազատել աշխատանքից»: Բայց եթե մարզպետարանի պաշտոնյան ոչինչ չի շփոթում, ապա տեղին է հիշեցնել ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը, որտեղ մասնավորապես արձանագրվում է.

«Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Հետեւաբար վարչապետը նման հանձնարական տալու, մարզպետարանն էլ մարդկանց աշխատանքից ազատելու իրավունք ուղղակի չուներ: Դա թույլատրող իրավական ակտը, ինչպես արդեն իմացանք ԿԳՆ-ից, գոյություն չունի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5149 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում