Երևան
12 °C
Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների հատուցման մասին օրենքի նախագծի քննարկումն ապրիլյան պատերազմից հետո երկրորդն էր, որի ժամանակ խորհրդարանում բարձրացվեց զինված ուժերում կոռուպցիայի խնդիրը:
Պատերազմի օրերին քառօրյա նիստեր էին: Այն ժամանակ էլ հանրային դժգոհության մեծ ալիք էր բարձրացել՝ կապված այն բանի հետ, որ որոշ գեներալներ բանակի փողերը թալանելով՝ թանկարժեք մեքենաներ են վարում, ապարանքներում են ապրում, մինչդեռ մեր զինվորները սահմանին 80-ականների զենքով են կանգնած, անհրաժեշտ քանակությամբ փամփուշտ չունեն, կապի միջոց չունեն եւ այլն:
Այն ժամանակ էլ ֆեյսբուքում ակտիվ երիտասարդները տարածում էին մի քանի գեներալների ջիպերի, ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների դղյակների կոնտրաստային նկարները համեստ հանդերձանքով զինվորների ֆոնին: Այս տրամադրությունները փոխանցվեցին խորհրդարան, պատգամավորները բոցաշունչ ելույթներ ունեցան արդարության վերականգնման եւ այդ օրերին մեկ մարդու պես ռազմաճակատ շտապող ժողովրդին արժանին մատուցելու մասին:
Եվ ինչ եղավ այս ամենի արդյունքում: Արդյունքում ՊՆ չորս վարչությունների պետեր պաշտոնանկ արվեցին, քրեական գործ հարուցվեց, որից մինչեւ հիմա լուր չկա, հզոր շքերթ եղավ, Հանրապետության հրապարակով «Իսկանդերն» անցավ, ՊՆ նոր նախարար նշանակվեց եւ առաջ քաշեց ազգ-բանակ գաղափարախոսությունը: Տարբեր հեղինակավոր աղբյուրներից-անձանցից ստացվող տեղեկությունների համաձայն՝ նաեւ առաջնագծում լայնածավալ ինժեներատեխնիկական աշխատանքներ կատարվեցին եւ լուծվեց զինվորների պատշաճ հանդերձավորման խնդիրը:
Միեւնույն ժամանակ` բոլորը մոռացան բանակը թալանող գեներալներին, բյուջեն թալանող պաշտոնյաներին, նրանց մեքենաներն ու դղյակները եւ անցան իրենց սովորական առօրյա կյանքին: Տպավորություն ստեղծվեց, որ պատերազմից հետո կատարված վերոնշյալ քայլերը բավարարել են մարդկանց:
Յոթ ամիս անց, սակայն պարզվեց, որ այդ տպավորությունը խաբուսիկ է: Անցյալ շաբաթ պաշտպանության նախարարը կառավարությանը ներկայացրեց զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների փոխհատուցման օրենքի նախագիծը, որով յուրաքանչյուր աշխատողից պետք է գանձվի 1000 դրամ:
Բոլորը կրկին հիշեցին բանակը թալանող գեներալներին, նրանց մեքենաներն ու դղյակները: Ֆեյսբուքում հայտնվեցին ջիպերի կոնտրաստային նկարներ` 1000 դրամանոց թղթադրամների ֆոնին: Հանրային մեծ դժգոհություն առաջացավ, որն էլ այս օրերին տեղափոխվեց խորհրդարան: Եվ կրկին որոշ պատգամավորներ բոցաշունչ ելույթներ ունեցան արդարությունը վերականգնելու, ժողովրդին չթալանելու եւ նրա հետ արժանի վարվելու մասին:
Այսօր օրինագիծը կընդունվի: Գուցե մինչեւ այս շաբաթվա վերջ գեներալների մեքենաները դեռ հիշողներ լինեն, բայց հաջորդ շաբաթվանից ամեն ինչ կմոռացվի ու բոլորը կանցնեն իրենց առօրյա գործերին: Առաջիկայում բարդ ժամանակներ են, չի բացառվում, որ պատերազմական գործողությունները կրկնվեն: Եվ եթե նման բան լինի, մենք արդեն երրորդ փուլով կտեսնենք բանակը թալանած գեներալների տների ու մեքենաների նկարները ու կլսենք պատգամավորների ելույթները, որ չի կարելի ծաղրել ժողովրդին:
ԱԺ նիստերի դահլիճում այս օրենքի նախագծի քննարկման ժամանակ պայքար էր ընթանում նախագահությունում նստածների եւ ոչ իշխանական պատգամավորների միջեւ: Նախագահությունն ասում էր՝ թալանողների անուններն ասեք, փաստերը ներկայացրեք, օդում մեղադրանքներ մի հնչեցրեք: Ոչ իշխանականներն ասում էին` ո՞վ չգիտի թալանչիներին, հատ-հատ բոլորին գիտենք, անուն առ անուն, հասցե առ հասցե:
Մեկն առաջարկում էր դահլիճից ուղիղ գնալ գեներալների տները: Մյուսն ասում էր անորսալի Ջո մի դարձրեք, բոլորս էլ գիտենք նրանց, գնացեք Վահագնի թաղամաս: Երրորդ ասում էր, ինչու եք ժողովրդին գործ տվող սարքում, ինքներդ հայտնաբերեք թալանչիներին: Չորրորդն էլ ասում էր` նույնիսկ դատախազությունը ռիսկ չի անում անուններ տալ, ինքը ոնց տա եւ, ընդհանրապես, հորդորում էր հանգիստ թողնել բանակը թալանողներին, որովհետեւ Աստված նրանց կպատժի: Եվ ոչ մի կոնկրետություն: Այս պայքարն այդպես էլ մնաց տղայական «ձեռքերս բռնեք, թե չէ հեսա կխփեմ» ձեւաչափում:
Ցավոք, խորհրդարանից դուրս էլ որեւէ այլ պրոցես չսկսվեց: ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա կազմակերպած իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարեց, որ եթե օրինագիծն ընդունվի, իրենք թալանչիների ցուցակ են կազմելու եւ ներկայացնեն դատախազություն: Զարմանալի է, որ նման ցուցակ մինչեւ հիմա չի կազմվել: Պարզ է, որ հավանականությունը փոքր է, որ դատախազությունն ընթացք կտա այդ ցուցակին:
Նաեւ ռեալ չէ, որ ոչ իշխանական պատգամավորները երբեւէ թալանչի պետական պաշտոնյաների կամ գեներալների անուններ կհնչեցնեն: Այն պարզ պատճառով, որ նրանք այդ նույն պաշտոնյաներին կամ գեներալներին տարբեր ժամանակներում հազարումի անձնական հարցով դիմած կլինեն` եղբոր որդուն բանակում լավ տեղ գցելուց սկսած, աղջկա փոքրիկ բիզնեսին աջակցելով վերջացրած:
Հենց սրանում է անորսալի Ջոյի գաղտնիքը. 131 պատգամավորի մեջ քանի՞ հոգի կա, որ կարող է ինչ-որ մարդկանց անուն հնչեցնել, թալանչիներին պատասխանատվության կանչել: Ելույթ ունենալու հարցում` լալահառաչ, թե՝ խրոխտ, իհարկե, բոլորն են լավ:
Եվ հարց է առաջանում, ովքե՞ր եւ ինչպե՞ս պետք է ճեղքեն վերոնշյալ փակ շղթան: Կամ արդյոք պե՞տք է ճեղքել, թե պետք է սպասել հաջորդ առիթին եւ հերթական մեծ աղմուկը բարձրացնել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. բախվել է 2 «Մերսեդես Սպրինտեր». կա զոհ
ՊՆ-ում ՀՀ-Նիդերլանդներ երկկողմ և ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հարցեր են քննարկվել
ՀՀ վարչապետը ՔՊ կուսակիցների հետ Արարատի մարզում է
Մայիսի 28-ին սպասվող զորահանդեսի շրջանակում Լուսակերտում ու Երևանում կարձակվեն կրակոցներ
Մ-2 միջպետական ճանապարհի վնասված մետաղական արգելապատնեշները վերականգնվել են
Օսիպյանը բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է հնչեցրել, կատարել խուլիգանություն. նա կալանավորվել է
Վիզաների ազատականացումն անմիջականորեն ազդելու է ՀՀ քաղաքացու կենսակերպի որակի վրա. ՆԳ նախարար
Մայիսի 28-ին բոլորիդ սպասում ենք Հանրապետության հրապարակում․ ինչ է ներկայացվելու․ Պապիկյան․ տեսանյութ
Պապիկյանի մասնակցությամբ քարոզարշավը խոչընդոտելու վարույթով կա ևս մեկ մեղադրյալ․ ընդհանուր թիվը դարձավ 12
Անպտղության բուժման պետական ծրագրում կարևոր փոփոխություններ են առաջարկվում․ նախարարություն
Թեհրանն ու Վաշինգտոնը շարունակում են քննարկել 14 կետից բաղկացած առաջարկը․ Բաղայի
ԱԱԾ-ն հանցագործության մասին հաղորդում կուղարկի ՔԿ՝ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով․ վարչապետ
Ա՛յ անգրագետ, մռութիդ կստանաս. վեր ընկեք տեղներդ կամ պաղ ջուր նստեք, հանգստացեք. Մկրտչյան
Էս ինչ եք դուք անում․ Վանաձորում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեծ հանրահավաքը
2016-ի համեմատ նվազել է ԵՄ-ում ՀՀ քաղաքացիների կողմից ապաստանի հայցերի թիվը․ ՀՀ-ն հուսալի հանգրվան է․ նախարար
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
«ՀԷՑ»-ի՝ 2026 թվականի ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքները գտնվում են մեկնարկային փուլում
«Վերջին զանգ»-ով պայմանավորված՝ կիրականացվի ուժեղացված ծառայություն․ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել
«Դավիթ Գասպարյան» անվամբ տելեգրամյան փակ օգտահաշվով տարածվող տեղեկատվությունը կեղծ է․ վարչապետի աշխատակազմ
Հաղարծին գյուղում վագոն-տնակ է այրվել
Եթե Պուտինը չի խոսում հեռախոսով, Ռոբերտ Քոչարյան, ո՞ւմ ես ուղարկել այս ձայնային հաղորդագրությունը․ Սիմոնյան
Փարաքարում վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել է ծանր մարմնական վնասվածքներ պատճառելով
Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին
«Երկիրը երկիր չի» արտահայտությունն ուղարկված է պատմություն․ մեզ հաջողվեց սկսել իրական երկրի իրական կառուցումը
Առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարած և Էջմիածնում դրիֆթ արած երիտասարդը ձերբակալվել է․ տեսանյութ
Մեր մեծագույն ջանքերի շնորհիվ օր օրի ավելի ենք մոտենում վիզաների ազատականացմանը․ ՆԳ նախարար
ԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքները
Նոր կարգավորումներ՝ ուղղված ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու գործընթացի հստակեցմանը
Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել վիզաների ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքներում
Պարոն Քոչարյան, խի՞ կրակեցիք մեզ վրա. Գոռ Քլոյանին ճանաչո՞ւմ եք. երեխեն անտեր մեծացավ ձեր պատճառով․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, հետո նույնքան կնվազի․ անձրևային եղանակը կպահպանվի
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում․ հասցեներ
Նախընտրական քարոզչություն իրականացնելիս առաջնորդվել բացառապես ՀՀ օրենսդրությամբ․ ԿԸՀ
Ոչխարներին կտանեմ, ո՛չ ճամփա գիտեն, ո՛չ տեղ, հորս արև. իրանց լ..վը. Կանդազը պիղծ ա. ձայնագրություն
Բևեռականները աղմկում են՝ փիքափը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք. ինչ խախտումներ են արձանագրվել
Նոր տուն, նոր փուլ. պետությունը շարունակում է տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրերը
Վերիչկա տատիկը քաղաքական մաստեր կլաս արեց. մարդիկ հետևում են ու եզրակացություններ անում. Հարությունյան
Հաստատվել է 2026 թվականի հունիսին անցկացվող (երկրորդ փուլ) միասնական քննությունների ժամանակացույցը․ ԿԳՄՍՆ
Ախթալայում պետք է ունենանք այնպիսի կամուրջ, որ 14 դար հետո մեզ հիշեն. Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT