«Աշտարակ կաթի» ոդիսականը շարունակվում է. ճամբարակցիները պարտքի փոխարեն ռոկֆոր կստանան

29/11/2016 schedule17:29

Այսօր Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի շուրջ 100 բնակիչներ հավաքվել են «Աշտարակ կաթ» ընկերության՝ Ճամբարակում գտնվող գործարանում եւ քննարկել առաջիկա անելիքները:

Ճամբարակցիների մի մասի պահանջն ընկերությանը հանձնած կաթի դիմաց պարտքն է, մյուս մասի պահանջը՝ աշխատավարձը: Խնդիրն այն է, որ գործարանի՝ Ճամբարակում գտնվող մասնաճյուղի աշխատակիցները 7-8 ամսվա աշխատավարձը չեն ստացել:

Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը. ««Աշտարակ կաթը» բնակիչներին մոտ 70 միլիոնի պարտք ունի, որը չի կարողանում վճարել: Էդ բնակիչիների թվում են եւ կաթ հանձնողները եւ նաեւ գործարանի աշխատողները, որ 7-8 ամիս է աշխատավարձ չեն ստացել: Բոլորն էլ Ճամբարակի բնակիչներ են: Հիմա փաստորեն բնակիչների հույսը մնացել է այն, որ «Աշտարակ կաթ» գործարանը պարտքը պանրով մարի: Մենք նախկինում պայմանավորվածություն ենք ունեցել, որ պարտքատերերին պանիր տան, բայց տեխնիկական պատճառներով մի շաբաթ է չէին տալիս: Հիմա էսօր բնակիչները հավաքվել էին՝ վերջնական քննարկում կազմակերպելու, հետագա անելիքները որոշելու»,- տեղեկացրեց քաղաքապետը:

Հարցին, թե ինչ որոշում է կայացվել՝ Ավալյանը պատասխանեց, որ պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ վաղվանից «Աշտարակ կաթը» պարտքատերերին պանիր տա: Քաղաքապետի խոսքով, սակայն դրանով խնդիրը չի լուծվում, քանի որ հիմա էլ ճամբարակցիները կանգնում են պանիրը իրացնելու խնդրի առջեւ.

«60 տոննա պանիր կա, բայց ռոկֆոր է հիմնականում: Դա հայկական շուկայում իրացնելը հեշտ չի, դժվար է վաճառվում...Երեւի նաեւ գնի պատճառով»,- նկատեց Յուրա Ավալյանը:

Նա նշեց, որ պարտքի փոխարեն պանիր վերցնելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել գործարանի տնօրեններից մեկի հետ, սեփականատիրոջ հետ չեն կարողանում հանդիպել, խուսափում է հանդիպումներից:

Քաղաքապետից տեղեկացանք, որ «Աշտարակ կաթի» հետ պարտք ու պահանջ ունեցող ճամբարակցիները վաղը նորից հավաքվելու են գործարանում՝ արդեն պանիրը ստանալու: Եթե չկարողացան ստանալ՝ այդ ժամանակ կմտածեն հետագա քայլերի մասին:

Հիշեցնենք, որ «Աշտարակ կաթը» վերջերս դադարեցրել է գործունեությունը՝ պայմանավորված միլիոնավոր դրամների պարտքերով: Ընկերությունը պարտքեր ունի կաթ մատակարարող հասարակ գյուղացիներից, աշխատակիցներից սկսած, վերջացրած հեռուստաընկերություններով, որոնք գովազդում էին ընկերության արտադրանքը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ միայն այս տարի ընկերության դեմ գումարի բռնագանձնման պահանջով 12 դատական հայց է ներկայացվել:

Հիշեցնենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալներով «Աշտարակ կաթ»-ը զբաղեցնում էր կաթնամթերքի շուկայի 40 տոկոսը: Ընկերության սեփականատեր Աշոտ Ափոյանը նախկին պատգամավոր է (ՀՅԴ խմբակցության անդամ):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4867 դիտում

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է