Երևան
12 °C
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերի լարվածության մասին Armtimes.com զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ.
- Պարոն Մարտիրոսյան, վերջին օրերի սահմանային լարվածությունն ինչո՞վ եք պայմանավորում՝ հրադադարի հերթական խախտո՞ւմ է, թե՞ լայնածավալ ռազմական գործողությունների իրական սպառնալիք կա:
- Սպառնալիքը միշտ կա, իսկ սա հերթական փոքրիկ սրացումն է: Հայերը պետք է հասկանան, որ պատերազմը չի վերջացել: Եւ քանի դեռ Ադրբեջանն իր ներկայիս տեսքով գոյություն ունի, կամ գոյություն ունի Հայաստանը` այն չի ավարտվելու:
- ԼՂՀ ՊԲ-ն գրեթե միշտ տեղեկացրել է վիրավոր զինծառայողների մասին, երեկվա դեպքը, ըստ Ձեզ, պատահականությո՞ւն էր, թե՞ նախապես ծրագրված, որ չէին հայտնել վիրավորների մասին:
- Չգիտեմ, դժվարանում եմ ասել: Ամենայն հավանականությամբ, հայկական կողմը այլեւս զգուշանում է սեփական հասարակությանն իրազեկելու սեփական կորուստների մասին: Դա տարբեր պատճառներ կարող է ունենալ: Ես, իհարկե, այդպես էլ չեմ հասկանում նրանց, որոնք ֆանատիկորեն հրապարակ են նետվում` սաստելով խոսողներին եւ հրահանգելով խուճապ չտարածել: Ի՞նչ է դա նշանակում, որտեղի՞ց այդ խորհրդային տոտալիտար մտածողությունը: Պետք է հասարակությունն իմանա միայն ճշմարտությունը: Եվ տարբեր ակտիվիստների կամ քաղաքական պաշտոնյաների կողմից սաստելն ուղղակի ամոթալի է:
- Կարծում եք դեռ ՊԲ-ի ու ՊՆ-ի մոտ կա՞ այն մոտեցումը, որ թուրքը կարող է տեսնել ու ուրախանալ, ինչն ուղղակի սոցցանցերում զավեշտային ձեւակերպում է ստացել:
- Հնարավոր է: Դժվարանում եմ ասել: Ամեն դեպքում այն վատ եւ անընդունելի հանգամանք է:
- Որքանո՞վ է ընդունելի, որ ցանկացած ինֆորմացիա հաստատելու կամ հերքելուց առաջ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները սկսում են՝ «այն ադրբեջանական քարոզչությանն է ուղղված» եւ այլ ձեւակերպումներով: Ի վերջո, նման իրավիճակներում ո՞րն է ընդունելի՝ թափանցիկ աշխատելաոճը, թե մտածել այն մասին, որ հակառակորդի համար այդ տեղեկատվությունը հասանելի չլինի:
- Նախ չպետք է թույլ տալ, որ այսպիսի զոհեր լինեն հայկական կողմում եւ եթե լինում են` պետք է կրկնակի անգամ պատժել թշնամուն: Այդ պարագայում, սեփական զոհերի մասին հայտնելը թշնամուն չի կարող ուրախացնել: Եվ հետո մոտեցումը չպետք է լինի այն, որ չպետք է թշնամուն ուրախացնել: Այդ նույն թշնամին հայկական կողմի քաղաքական թուլությանը լավ է ծանոթ: Պետք է անկեղծ եւ ազնիվ լինել սեփական ժողովրդի հետ:
- Պաշտպանության նախարարի փոփոխությամբ նկատո՞ւմ եք փոփոխություն տեղեկատվական դաշտում հաղորդագրություններ ներկայացնելու հարցում:
- Այդ մասով ժամանակը դեռ կարճ է, դժվարանում եմ ասել, լավ չեմ հետեւել: Ամեն դեպքում, ՊՆ խոսնակը կարծում եմ՝ մինչ այս պահը որակյալ է աշխատում եւ դրական կերպար է ստեղծել իր շուրջը: Պետք է պահպանել դա: Փակ ռեժիմն անընդունելի եւ հետքայլ կլինի: Հուսով եմ` դա կհասկանան ՊՆ-ում եւ ավելի կբացվեն:
- Պարոն Մարտիրոսյան, անդրադառնանք ԼՂ բանակցություններին: ՄԽ համանախագահների փոփոխությունը կարո՞ղ է որեւէ կերպ ազդել բանակցությունների ընթացքի վրա:
- Ոչ մի կերպ: Բացարձակապես: Համանախագահ անձինք առանցքային ոչինչ չեն որոշում: Նրանք ներկայացնում են իրենց երկրների արտաքին քաղաքական մոտեցումներն այս հարցում:
- Իսկ այն հանգամանքը, որ ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր աշխատանքը շարունակելու է ռուսական հայտնի ընկերությունում, որը կապվում է ՌԴ նախագահի անվան հետ, չի՞ կարող կողմնակալ վերաբերմունքի մասին խոսել:
- Ջեյմս Ուորլիքն ակնհայտորեն չէր մնալու նոր նախագահի վարչակազմում: Հետեւաբար՝ դուրս է եկել, թե դրանից հետո, որտեղ եւ որպես ով կաշխատի` իր մասնավոր գործն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է ցեմենտի ներքին շուկան և արտադրությունը պաշտպանելու նախագիծը և այլ նախագծեր
Ձրի հասկացության հետ մեր վերաբերմունքը պետք է ճշգրտենք. այս աթոռի վրա մի ժամ նստելը կոնկրետ գին ունի. վարչապետ
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել
15-ամյա պատանին վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է 16-ամյա եղբորը
Պայթյուն Ստավրոպոլում. սպանվել են ՌԴ ԶՈՒ վետերան, քաղաքային վարչակազմի պաշտոնյա Զաուր Գուրցիևը և ևս մեկ անձ
Ապրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը՝ 49.5 մլն դրամ
Պուտինը շնորհավորել է միության գործընկերներին և ՀՀ վարչապետին ԵԱՏՄ օրվա կապակցությամբ
Մանկապարտեզի նախկին տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով գումար. նախաքննությունն ավարտվել է
Մասկը հեռանում է պետական պաշտոնից
Ապարան-Քուչակ ճանապարհի ավտովթարից տուժել է 12 անձ, Վանաձորում՝ 5 անձ. նախարարը հորդորում է զգոն լինել
12 մարդ տուժել է, մեկը՝ մահացել. խոշոր ավտովթար-հրդեհ Ապարան-Քուչակ ճանապարհին
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. վնասվել է տուն
1 զոհ և 4 վիրավոր, խոշոր ավտովթար Վանաձորում. լուսանկարներ
Երևանում ավտոմեքենաներ են այրվել
Կայացել է «Իմ քայլը» հիմնադրամի «Ստեղծենք միասին» նախագծի բարեգործական ընթրիքը. տեսանյութ
Վարդան Մինասյանը և մարզչական շտաբը լքում են «Արարատ-Արմենիա»-ն
Պտտահողմը Շիրակի մարզի Հառիճ գյուղից. տեսանյութ
ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստ է տեղի ունեցել
Կայացավ հերթական հանդիպումս երիտասարդների հետ. Ալեն Սիմոնյան
Խաղաղության հասնելու ժամանակն է, համաձայնագրի ստորագրումը կարևոր է ԱՄՆ-ի համար. Թրամփն Ալիևին նամակ է գրել
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Կանարյան կղզիներում միգրանտներին տեղափոխող նավ է խորտակվել. կան զոհեր
Ուրախ էի մասնակցել միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը. Գալագեր
Պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսին
«Հավատարիմ ստրուկները». ընդդիմությունը Ռուսաստանի «ոտքերն» է ընկել. տեսանյութ
Հանրապետության տոնի առթիվ ՆԳՆ մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով
Բախվել են «Մերսեդես»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Հայտնի են ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի օրն ու վայրը. Լավրովը հայտարարություն է արել
Ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ձորն է ընկել
Մոսկվան պատրաստ է խաղաղության, բայց ոչ ցանկացած գնով. Պուտինը պայմաններ է առաջադրել
Կոտայքում մեքենաներ են բախվել․ կա 7 վիրավոր, բոլորը երեխաներ են
Ժողովրդին կոչով դիմող Քոչարյանին հիշեցրեք, որ կապ չունի հայ ազգի հետ, ինքն է իրեն տարանջատել հայերից. Չախոյան
Ինչ անի վարչապետը՝ ոտքով դուռ բացի՞, ծեծի՞. Քոչարյանը չի պատկերացնում լինել ղեկավար ու մարդ չսպանել. տեսանյութ
Պտտահողմն ու կարկուտը Արթիկում ավերածությունների պատճառ են դարձել. լուսանկարներ, տեսանյութեր
Մահացել է փորձառու օդաչու Մերուժան Ծատուրյանը
Մերձմոսկվայում այրվում է «Արմենիա Մարկետ»-ը. տեսանյութ
Նախագահի նստավայրում Հանրապետության տոնի առիթով պարգևատրման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել. տեսանյութ
Առաջին հանրապետության օրը հայ ժողովրդի ազատության ու ինքնիշխանության կամքի խորհրդանիշն է. Ավինյան
Ձագարը տեսեք. կարկուտ և տորնադո Նահապետավանում. Գագիկ Սուրենյանը նոր տեսանյութեր է հրապարակել
Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Առաջին հանրապետության տոնը. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT