Երևան
12 °C
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մեկնաբանում է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ ընտրվելու, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմակիցը լինելու եւ այլ հարցեր:
- Տիկին Հովհաննիսյան, ՀՀԿ ԳՄ անդամ դառնալը ոչ բոլորին է հաջողվում: Դուք ընդամենը 4,5 տարի է, ինչ անդամակցել եք ՀՀԿ-ին, հիմա էլ դարձաք կուսակցության ղեկավար մարմնի անդամ: Եթե չհաշվենք վարչապետ Կարեն Կարապետյանի կամ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ միանգամից ԳՄ անդամ դառնալու հատուկենտ դեպքերը, ապա նորեկների համար այդ մարմնում հայտնվելը դժվար է: Կարծիք կա, որ դուք այդ հնարավորությունը ստացաք ՀՀԿ-ում առանձին քաղաքական հովանավորություն ունենալու արդյունքում: Ամեն դեպքում, ինչո՞ւ դուք, երբ քիչ չեն այդ մարմնում հայտնվել ցանկացող ՀՀԿ հնաբնակները:
- ՀՀ նախագահը իմ թեկնածությունը առաջարկեց ՀՀԿ համագումարի ժամանակ, եւ այն քվեարկվեց: Ես կոռեկտ չեմ համարում ասել, թե իմ դեպքում ինչ գործոններ են հաշվի առնվել, բայց խնդիրն այն է, որ ԳՄ բոլոր անդամները միեւնույն չափանիշով կամ սանդղակով չէ, որ ընտրվել են: Ինձ համար ԳՄ անդամ լինելը պատիվ է եւ իմ ջանքերն ու եռանդը կրկնապատկելու, եռապատկելու պատասխանատվություն: Իսկ թե ինչու ես ու ոչ թե ուրիշները, դա ամենաբարդ հարցն է, որին չեմ կարող պատասխանել:
- Կարծիքներ կան, որ 2017թ. ընտրություններից հետո պայքարելու եք ԱԺ փոխնախագահ կամ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ դառնալու համար:
- Իմ պաշտոնավարման առաջին օրվանից ամեն օր խոսվել է իմ պաշտոնանկության մասին: Ես կոռեկտ չեմ համարում մեկնաբանել նման կարծիքները: Խորհրդարանական ընտրությունները դեռ տեղի չեն ունեցել, ընտրողը դեռ իր քվեն չի տվել, քաղաքական ուժերի դասավորվածությունը պարզ չէ, բայց արդեն պաշտոններ են բաշխվում: Ավելին ասեմ, ես այդ մասին մտածելու ժամանակ ու հիմք անգամ չեմ ունեցել:
- Իշխանության մեջ ձեր առաջընթացի դեպքում էլ կարծիք կա, որ դա ձեզ հաջողվում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորության արդյունքում: Հիմա, երբ նա այլեւս վարչապետ չէ, բայց դուք շարունակում եք մնալ նախարար, դուք այլեւս նրա թիմի անդամ չե՞ք: Հիմա Կարեն Կարապետյանի՞ թիմակից եք ձեզ համարում:
- Ես անդամակցել եմ ՀՀԿ-ին 2012թ., բայց մինչ այդ աշխատել եմ կուսակցությունը ներկայացնող պաշտոնատար անձանց հետ: Եվ կարծում եմ, որ այդ տարանջատումն ինքնին արհեստական է: Թիմը մեկն է, եւ այդ թիմի ներսում են կայացվում որոշումները:
- Տիկին Հովհաննիսյան, բարձրաստիճան պաշտոնյաների գույքի ու եկամուտների հայտարարագրման եւ ապօրինի հարստացումը քրեականացնող հակակոռուպցիոն օրինագծերն ի վերջո ե՞րբ են ընդունվելու եւ կյանքի կոչվելու: Եվ ե՞րբ է ստեղծվելու հակակոռուպցիոն մարմինը:
- Հայտարարագրման կարգի խախտման համար նախատեսված վարչական եւ քրեական պատասխանատվությանը վերաբերող նախագծերն ընդունվել են առաջին ընթերցմամբ եւ մինչեւ տարեվերջ ամբողջությամբ կընդունվեն: Կառավարությունը հաստատել ու ԱԺ է ուղարկել նաեւ Քրեական օրենսգրքում եւ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: Դրանցից առաջինը կառավարության ծրագրի եռամսյա ժամկետում նախատեսված՝ ապօրինի հարստացումը քրեականացնող նախագիծն է: Կարծում եմ՝ դրանք նույնպես մինչեւ տարեվերջ կընդունվեն: Իսկ ինչ վերաբերում է հակակոռուպցիոն մարմնին, ապա մենք ունենք կառավարության հանձնարարականը, որ երկամսյա ժամկետում դրա վերաբերյալ առաջարկություն ներկայացնենք: Աշխարհում մի քանի մոդելներ կան, մեր դեպքում մասնավորապես Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի բազայի հիման վրա կստեղծվի կանխարգելիչ մոդելը: Այն կդառնա առանձին անկախ մարմին, մարմնի ամբողջովին վերաձեւում կլինի, կունենա լուրջ լիազորություններ, իսկ քննչական գործառույթները կվերապահվեն իրավապահ համակարգի մարմիններից որեւէ մեկին՝ մասնագիտացնելով նրան: Իսկ այն մարմինները, որոնք կոռուպցիոն հանցագործություններով կզբաղվեն, պիտի հանրությանն առանձին հաշվետվություն ներկայացնեն՝ որպես իրենց գնահատման հիմնական չափիչ:
- Ի՞նչ երաշխիք կա, որ այդ օրենսդրական փոփոխություններն ու հակակոռուպցիոն մարմինը չեն արժանանա գործող օրենքների անգործության ճակատագրին:
- Շատ հաճախ քաղաքական եւ հասարակական շրջանակների դժգոհությունները եղել են այն, որ ՀՀ-ում գործող կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացված մոդելի շրջանակներում եղած մարմինները մասնագիտացված պայքար չեն իրականացնում: Այդ դժգոհությունները գուցե տեղին են, որովհետեւ երբ չկա բավարար համակարգվածություն, այդ մարմիններն աշխատում են այնպես, ինչպես կարող են: Եթե մենք ասում ենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը չի պատժում այն անձանց, ովքեր հայտարարագիր չեն ներկայացրել, կամ ակնհայտ է, որ հայտարարագրում կեղծ տվյալ կա, մենք պետք է տանք հաջորդ հարցը՝ իսկ մեր իրավական համակարգը թո՞ւյլ է տալիս, որ այդ մարմինն ինչ-որ միջոց ձեռնարկի: Կամ երբ ասում ենք, այս անձի ծախսերն ու հայտարարագրած գույքը չեն համապատասխանում նրանց եկամուտներին, ՀՔԾ-ն, Քննչական կոմիտեն կամ դատախազությունն ունի՞ որեւէ մեկին այդ հարցը տալու իրավունքը: Ոչ, չունի: Ես վստահ եմ, որ այս նոր մեխանիզմների ներդրումից հետո չի լինելու այն իրավիճակը, ինչ ունենք այսօր: Ես հավակնում եմ ասելու, որ նախատեսվող քայլերից հետո խնդիրները նվազելու են շեշտակիորեն, գոնե 50-60 տոկոսով:
- Կա՞ պատկերացում, թե երբ է ստեղծվելու հակակոռուպցիոն մարմինը եւ ում է տրվելու դրա ղեկավարումը: Եվ հնարավո՞ր է այն հանձնվի ընդդիմությանը:
- Դեռեւս վաղ է խոսել այդ մասին, մենք տարբեր մոդելներ ենք քննարկում, վերջնական փուլում ձեւավորման մոդելները կֆիքսենք՝ ընդդիմությունի՞ց, իշխանությունի՞ց, թե՞ քաղհասարակությունից: Նախատեսված է, որ մեխանիզմները կգործեն հաջորդ տարվա կեսերին, դեռեւս չընդունված օրինագծերով Էթիկայի հանձնաժողովը հունվարի 1-ից չի կարող ունենալ համապատասխան աշխատակազմ, որը սկսի գործառույթ իրականացնել:
- Զարգացած երկրներում երբ որեւէ պաշտոնյայի կոռուպցիոն գործունեության վերաբերյալ հրապարակում է լինում, նա հրաժարական է տալիս: Մենք շատ պաշտոնյաների մասին նման շատ հրապարակումներ ենք ունենում, բայց մերոնք դրանց քամահրանքով են վերաբերվում: Կարծում եք, այդ մեխանիզմների ներդրումից հետո մեզ մոտ է՞լ կձեւավորվի նման մշակույթ:
- Միանգամից՝ ոչ, այն աստիճանաբար կձեւավորվի: Բայց դա պետք է փոխադարձ լինի, լրագրությունն էլ իր հերթին կլինի շատ ավելի պատասխանատու եւ հիմնավորված: Ցանկացած հրապարակում չէ, որ կարող է հրաժարականի հիմք հանդիսանալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT