Սասնա ծռեր քաղաքական խորհրդի երթին ՀԱԿ-ը չի՞ մասնակցի. Ի՞նչ է սպասվում վաղը

2008 թվականի մարտի 1-ից հետո յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Հայ ազգային կոնգրեսը երթ էր կազմակերպում, սակայն այս տարի Ազատության հրապարակից մեկնարկող երթն առաջնորդելու է «Սասնա ծռեր» քաղաքական շարժման խորհուրդը: Երեւանի քաղաքապետարանն արտոնել է Հիմնադիր խորհրդարանի անդամ Հարություն Աղլամազյանի իրազեկումը՝ ժամը 09:00-23:00-ն Ազատության հրապարակում հավաք եւ հավաքի ընթացքում՝ ժամը 15:00-18:00-ին Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Գ. Լուսավորչի փողոց-Արշակունյաց պողոտա-Ագաթանգեղոսի փողոց-Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության հրապարակ-Աբովյան փողոց-Սայաթ-Նովայի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։

Երթին ընդառաջ Armtimes.com-ը զրուցեց «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ Արմենակ Կյուրեղյանի հետ:

- Պարոն Կյուրեղյան, Դատապարտյալների հիվանդանոցի մոտ ի՞նչ միջոցառում եք նախատեսել:

- Բողոքի ակցիա է լինելու, ուրիշ ոչ մի բան:

- Երթն անցնելու է նաեւ Սայաթ-Նովա պողոտայով: ԱԱԾ շենքի մոտ ակցիա լինելո՞ւ է:

- Չեմ կարող ասել, քաղաքից բացակայել եմ, չեմ կարող այդ մասին ձեզ ասել:

- Ամեն տարի նույն օրը ՀԱԿ-ն էր երթ անցկացնում: Քննարկում ունեցե՞լ եք ՀԱԿ ներկայացուցիչների հետ այդ հարցի շուրջ:

- Ես այդպիսի տեղեկություն չունեմ:

- Հնարավո՞ր է համատեղ եք երթն անելու:

- Չունեմ նման լուր եւ տեղեկություն: Դա այն օրն է, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է նման ակցիաներ անեն: Այնպես չի, որ նախաձեռնողը մենք ենք եւ չպետք է մասնակցել: Դա ընդհանուր գաղափար է, որը բոլորինն է, որ քաղբանտարկյալներ չպետք է լինեն:

- Մարդու իրավունքների խախտումները հիմնականում լինում են իշխանության ներկայացուցիչների կողմից: Հնարավոր համարո՞ւմ եք այս իշխանության գոյության ժամանակ մարդու իրավունքների խախտման դեպքերը նվազեն:

Ձեր հարցում գրեթե պատասխանը կար: Իհարկե, այն իշխանությունները, որոնց մենք տեսնում ենք, թե ինչպես են ընտրվում, չեն կարող չխախտել մարդու իրավունքները: Պետք է խախտեն, որպեսզի իշխանությունը պահեն իրենց ձեռքում: Այսինքն՝ իշխանության ձեւավորման սկզբից, ընտրություններում համատարած խախտվում է մարդու իրավունքները:

- Ի՞նչ պետք է անեն քաղաքական ուժերն ու հասարակությունը, որ այս խախտումների թիվը մեղմվի եւ գնա վերացմանը:

- Ինձ թվում է՝ հասարակությունը, ամբողջ ժողովուրդը պետք է իրենց մեջ պատասխանատվություն տեսնեն այս երեւույթների հանդեպ: Ամեն մարդ պետք է հասկանա, որ ինքն էլ ինչ-որ բան պետք է անի, որպեսզի մարդու իրավունքները չխախտվեն Հայաստանում եւ միասնական ուժերով պայքարեն այդ ամենի դեմ:

- 2016 թվականին մարդու իրավունքների զանգվածային խախտումներ տեղի ունեցան, այս թվում՝ ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած իրադարձությունների ժամանակ: Ի՞նչի մասին է խոսում այս աճը:

- Դա խոսում է այն մասին, որ Հայաստանում իշխանություններն արդեն կորակվեն որպես բռնատիրություն եւ դիկտատուրա, եւ այդ որակումներին համապատասխան մակարդակի վրա էլ կլինեն մարդու իրավունքները:

- Ձեր ընտանիքի անդամներից 3-ն այժմ գտնվում են անազատության մեջ: Խնդրում եմ գնահատեք մարդու իրավունքների իրավիճակը քրեակատարողական հիմնարկներում:

- ՔՀԿ-ում կալանավորները գտնվում են ոչ նորմալ պայմաններում եւ այստեղ մեծ բարելավումների կարիք է զգացվում, որովհետեւ դատապարտյալները դատապարտված են ազատազրկման, այլ ոչ թե հոգեբանական կամ ֆիզիկական վատ պայմաններում ապրելու, զրկված կապի միջոցներից, շփման միջոցներից: Բոլոր կալանավայրերը համապատասխանում են նախկին սովետական ստանդարտներին եւ բարելավման խիստ կարիքներ ունեն: Աշխարհն անցել է նոր ժամանակաշրջան, իսկ Հայաստանը մնացել է սովետական դիկտատուրայի մեջ: Ես այդպես կգնահատեի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5144 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ