«Ծառուկյանի կալիբրի մարդը չի կարող ձեռքերը ծալած նստել». Միքայել Մելքումյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը տեղյակ չէ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպում եղե՞լ է, թե՝ ոչ, բայց հայտարարում է, որ Ծառուկյանը «ձեռքերը ծալած նստել չի կարող»:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Միքայել Մելքումյանը:

Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց մամուլում հրապարակված տեղեկությունը, ըստ որի Սերժ Սարգսյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ վերջինիս առանձնատանը: Երեկ՝ Ազատության հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը կարծես թե որոշ փակագծեր էր բացել՝ ասելով, որ «պետք է ընդհանուր գաղափարի շուրջ համախմբվել`անձնականը մի կողմ դնելով»: Հիշեցնենք, ըստ մամուլի, Սարգսյան-Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է, թե խաղեր տալու ժամանակը չէ, երկիրը ծանր վիճակում է, պետք է կպնենք իրար: Երբ Մելքումյանին հարցրեցինք, թե ինչ կապ ունի Սարգսյանի ասածը Ծառուկյանի վերջին հայտարարության հետ, պատգամավորը հայտարարեց, որ Սարգսյան-Ծառուկյան հանդիպման մասին տեղեկությունը «հիպոթետիկ» ժանրից է:

«Ինչ վերաբերում է պարոն Ծառուկյանի ասած մտքերին համախմբվելու վերաբերյալ, ինքն իր հստակ դիրքորոշումն ասում է, որ երկրի համար ծանր ժամանակներ են, տնտեսական ծանր վիճակ ունենք, Արցախի խնդիր, եւ իր կալիբրի մարդը, որը մեծ վաստակ ունի երկրի հանրային կյանքի տարբեր ոլորտներում, ձեռքերը ծալած չի կարող նստել»,- ասաց Մելքումյանը: Պատգամավորի կարծիքով, Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն հանրային կյանքի համար կենսական անհրաժեշտություն է. «Որովհետեւ նրա բացակայությամբ դատարկ մասը չլցվեց ոչ իշխանական ուժերի կողմից»,-ասաց նա՝ կոչ անելով սպասել Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում Ծառուկյանի վերադարձի կոչեր հնչեցին, ապա նիստի մասնակիցները նույն կոչերը հնչեցրին Ծառուկյանի առանձնատան մոտ: Ծառուկյանը ԲՀԿ-ականներից ժամանակ խնդրեց՝ ասելով, որ առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5251 դիտում

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ