Երևան
12 °C
Հայաստանում բոլորն ամեն ինչ գիտեն։ Ամեն ինչի մասին։ Գիտեն՝ որ ուժերն էին կանգնած Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության հետեւում, գիտեն՝ օգտակա՞ր, թե՞ վնասակար են պատվաստումները, գիտեն՝ ինչպես լուծել Արցախի հարցը, ինչպես երկիրը հանել փոսից, ինչպես մասնակցել ընտրություններին, որ հաղթես, ամեն երրորդն անգամ քաղցկեղ բուժելու ձեւը գիտի։ Ու այնքան վստահ են իրենց գիտելիքի վրա, որ «անկասկած» բառը ամենահաճախ օգտագործվող բառերից է Հայաստանում։
Մինչդեռ մարդը կասկածող էակ է։ Տրամաբանությունից ելնելով նա անընդհատ փորձերի ու սխալների միջոցով փորձում է համոզվել սեփական ենթադրություններում։ Երբեմն ինձ թվում է, որ ես ամենակասկածողն եմ բոլոր մարդկանցից։ Շատ բաներ չգիտեմ։ Հասարակ Ռուսաստանի դեսպանի սպանության հարցում անգամ կասկածներ ունեմ։ Խնդիրը մարդասպանը չէ, նրան, ինչպես հայտնի է, վերացրին հենց տեղում, մնացածը, ինչպես ասում էր դասականը՝ հասարակ ուչաստկովիի գործ է թվում։ Բայց համոզված չեմ, որ այդպես է։
Ես խեղճանում եմ, երբ ինձ առաջարկում են ընտրություն կատարել ազատագրված տարածքները զիջելու ու մարդկային նոր զոհերի միջեւ։ Երբ հերթական քննարկման ժամանակ ինձ հարցնում են՝ դե՞մ, թե՞ կողմ եմ Տեր-Պետրոսյանի ելույթի թեզերին ու հատկապես կարգախոսին՝ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»։ Մի կողմից ո՞վ կարող է դեմ լինել խաղաղությանն ու հաշտությանը, մյուս կողմից՝ իսկ ի՞նչ գին ենք վճարելու դրա դիմաց։ Հետո սկսում եմ նայել «զիջվելու ենթակա» տարածքներում ջահել որդի կորցրած կնոջ աչքերով ու խաղաղությունն այլեւս այդքան քաղցր չի երեւում։ Հետո առաջ են գալիս ուրիշ կասկածներ՝ իսկ արդյո՞ք տարածքներ զիջելը հարցի լուծում է, թե նոր սկիզբ է միայն։ Արդյոք կարողանալո՞ւ ենք պահել դրա արդյունքում «լայնացած» սահմանագիծը։
Արդյոք Ադրբեջանը համաձայնելո՞ւ է ընդունել բարիդրացիության նպատակով մեր մեկնած ձեռքը։ Շաբաթվա թրենդն էր նախորդ շաբաթվա վերջին Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթի վերլուծությունը. մի կողմից կողմնակիցները պնդում էին, որ աշխատանք տանելուց հետո միջազգային երաշխիքներ կլինեն, որոնք խախտել որեւէ պետություն, անգամ Ադրբեջանը չի համարձակվի, մյուս կողմից Վիգեն Սարգսյանն ու ՀՀԿ կարկառունները պնդում են, որ զիջումներն այս փուլում ընդունելի չեն։ Այնքան ջերմեռանդորեն են պնդում, մինչդեռ շաբաթներ առաջ Սերժ Սարգսյանի նույն մտքի դեմ, որ պատրաստ են բանակցությունների սեղանի շուրջ նստել 7 շրջանները հանձնումը ներառող բանաձեւի շուրջ, ծպտուն անգամ չհանեցին, որ ես էլի սկսում եմ կասկածել, որ գուցե Տեր-Պետրոսյանը ճիշտ է եւ Արցախի հարցի այլ լուծում այս պահին անհնար է։
Ես չգիտեմ, Պետրոս Ղազարյանը աշխատանքից ազատվելու դիմում գրե՞լ է, թե ոչ եւ եթե գրել է, ապա իրո՞ք հայկական հեռուստաեթերը կորցրեց իր միակ արհեստավարժ լրագրողին։ Ես անգամ չգիտեմ՝ արհեստավա՞րժ լրագրող է անգամ Ղազարյանը, որովհետեւ ես տեսել եմ, թե ինչպես է նա հարցակոխ անում հյուրերին, երբ պետք է եւ ինչպես է լեզուն ատամների տակ պահած լսում Միքայել Մելքումյանի մենախոսությունը, եթե այդպես է պետք։ Որովհետեւ արհեստավարժ՝ նախ եւ առաջ նշանակում է օբյեկտիվ։ Բայց ես համոզված եմ, որ շատ ավելի վատ է լինելու, եթե մամուլում տարածված ինֆորմացիայի համաձայն՝ Նվեր Մնացականյանը զբաղեցնի նրա տեղը, որովհետեւ Նվերը նորմալ հարց չի կարողանում ձեւակերպել, անգամ այն դեպքերում, երբ պետք է։
Եվ եթե այս դեպքում գրաքննություն է գործել, հնարավոր չէ՞ նաեւ այլ դեպքերում գրաքննություն իրականացնել, որովհետեւ վստահ չեմ՝ գրաքննությո՞ւնն է ավելի վատ, թե՞ որոշ հաղորդումներ, որոնք եթեր են հեռարձակվում դրա իբր բացակայության պատճառով։ Խոսքս «Քարե դարդի» ու «Կիսաբաց լուսամուտների» մասին է, որոնք շարունակում են եթեր հեռարձակվել ու ժամանակային առումով հասանելի են երեխաներին։ Մի կողմից շատ վտանգավոր է գրաքննությունը մեզ նման երկրներում, այն էլ վճռորոշ ընտրություններից առաջ, մյուս կողմից՝ «վայրենության գագաթնակետն» ու (տանել չեմ կարողանում վերամբարձ խոսքերը, բայց սա հենց այդ է) հասարակության հիմնասյուներն ավերող «Լուսամուտները» եթերում շատ ավելի վտանգավոր են։
Ես չգիտեմ հնարավո՞ր է երկիրը զարգացնել առանց Արցախի հարցի լուծման, եւ եթե ո՛չ, ինչպե՞ս կարելի է լուծել Արցախյան հիմնախնդիրը, բայց կասկածում եմ, որ այս պահին դրա լուծումն անիրատեսական է։
Ես չգիտեմ՝ ճի՞շտ էր «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման ծայրահեղ քայլը, բայց կասկածում եմ, որ՝ ո՛չ, նախ, քանի որ արդյունքում զոհեր եղան, երկրորդը, քանի որ արդյունքների առումով նույնպես ոչնչի չհանգեցրեց։ Բայց նաեւ չգիտեմ, թե ուրիշ ի՞նչ կերպ է հնարավոր Հայաստանում իրավիճակ փոխել, եթե բացառենք բռնությունը ներքին քաղաքական կյանքում, եւ համաձայնենք, որ ընտրություններով այս հարցը նույնպես լուծել չի հաջողվում արդեն երկար տարիներ։
Ես չգիտեմ, երբ ժամանակին Արտակ Ալեքսանյանը պնդում էր, որ հեռուստատեսությունը պիտի մարդկանց հույս տա, հաջողության պատմություններ պատմի, արդյոք նա ա՞յս պատմությունները նկատի ուներ, որովհետեւ եթերից անընդհատ պատմվում են Վարդանյան ընտանիքի հաջողության պատմությունը, որը այս ու այնտեղ ամանորյա կոնֆետներ է բաժանում, Ռալֆ Յիրիկյանի հաջողության պատմությունը, որը այս ու այնտեղ գիշերային լուսավորություն է անցկացնում եւ վերջապես Գագիկ Ծառուկյանի հաջողության պատմությունը, որը «ամեն ինչ ունի, աշխարհում հարգանքն ու պատիվն ունի, իրեն ոչ մի բան պետք չի իրան պաշտոն պետք չի, ուղղակի ուզում ա, որ իրա ժողովուրդը լավ լինի»։ Ու չգիտեմ նաեւ, թե ո՞ր տեսարանն է ավելի հուսահատեցնող՝ անհուսալիությունից Ամանորի շեմին դուստրերին խեղդամահ արած ու կախված լոռեցի ուսուցչուհու մասին ռեպորտաժնե՞րը, թե՞ Ծառուկյանից գումար ստացած տնակի բնակչուհու խեղճ խոստովանությունը. «Գագիկ Ծառուկյանն էլ որ մեզ աչքաթող անի, մենք ապրելու իրավունք չունենք»։
Ես չգիտեմ՝ ուրախանա՞մ, թե՞ տխրեմ, երբ Հանրային գնացած Հարություն Հարությունյանից իմանում եմ, որ շուտով հանրայինի լուրերը փոխվելու են, իսկ հընթացս իմանում եմ, որ փոխվելու են լուրերի անունը, տաղավարը, վարողները, մի խոսքով՝ ամեն ինչ, բացի բովանդակությունից։ Որովհետեւ երկար ժամանակ այս ոլորտում աշխատող Հարությունյանը պիտի որ իմանար, որ լրատվականը ոչ անունն է, ոչ տաղավարը, եւ վարողն էլ այդ դեպքում միայն խորհրդանշական նշանակություն ունի։ Լրատվական թողարկման վարկանիշը ձեւավորվում է լրիվ ուրիշ բաղադրիչներից։
Օրինակ, երբ մի օր տեսախցիկների ուղեկցությամբ երթուղայիններով ու ավտոբուսով աշխատավայր եւ հետ՝ տուն ես ուղեկցում քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ նրանից խոսք վերցնում, որ մինչեւ Երեւանի տրանսպորտի նոր ցանցի հաստատումը ինքը հենց այդպես էլ երթեւեկելու է, իսկ մի քանի օր անց տեսախցիկով նկարահանում ես, թե ինչպես է նույն Նավասարդյանը տնից դուրս գալիս ու թանկարժեք մեքենան նստում աշխատավայր գնալու համար։ Թե չէ՝ տաղավար, խոսքի շտկումներ, Արտակ Հերիքյան...
Եվ վերջապես, ես չգիտեմ, հերթական բլե՞ֆն է, թե իրոք որպես ընդդիմադիր են քաղաքական դաշտ մտնելու Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը, Վիկտոր Դալլաքյանը։ Հատկապես վերջինի դեպքում բոլորովին վստահ չեմ։ Ու նաեւ վստահ չեմ, որ համաձայն եմ ապրել ընդդիմադիր Վիկտոր Դալլաքյանի փրկած հայրենիքում։
Ռուզան Ազիզյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ով է 12-ամյա երեխային թմրամիջոց տվել․ ՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել դեպքից
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. Սարգսյան
Չենք մոռանում վերցնել ՀԴՄ-ն. վարչապետ
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար, 1% չկասկածեք. թավիշը պրծել է. Սիմոնյան
ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել
Սահմանազատումից հետո կկարողանանք ավելի խորն ուսումնասիրել Շիկահողի արգելոցի սահմանամերձ հատվածի վնասները
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Բացահայտվել է մեքենայից գողության հերթական դեպքը. երիտասարդը կալանավորվել է
Խոտ-Որոտան ճանապարհին, որտեղ փլուզման, ջրի որոշ խնդիրներ կային, աշխատանքն ամբողջությամբ ավարտել ենք. Խուդաթյան
Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքել է տարածվող լուրերը
Ներքևում Իջևանն է, իսկ այստեղ՝ ես իմ հեծանիվով. Նիկոլ Փաշինյան
Ընտրակաշառքի գործով ձերբակալված 4 անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հիստերիա էին բարձրացրել, թե 20:00-ից հետո քվեարկել են, հիմա նորից հիստերիա է, թե ձայները գողացել են. Չախոյան
Ապարանի ջրամբարը լցված է 100%-ով, Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով. Ազիզյանը՝ հորդառատ անձրևների մասին
Պուտինը պարտվեց նրանց․ Սաակաշվիլին հրապարակել է Զելենսկիի, Ալիևի, Սանդուի, Փաշինյանի, Մագյարի լուսանկարները
Իլոն Մասկը համաշխարհային պատմության մեջ դարձել է առաջին դոլարային տրիլիոնատերը
Էլեկտրաէներգիայի մինչև 6-ժամյա անջատումներ կլինեն Երևանի և բոլոր մարզերի բազմաթիվ հասցեներում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի մեկօրյա արձակուրդում
Արեգնազ Մանուկյանի բնակարանը խուզարկել են. հայտնի է՝ ինչու
Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության հիստերիան և դրանից բխած ԿԸՀ որոշումները
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան միջոցառմանը
Մեքսիկայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը․ տեսանյութ
Սյունիքի մարզի 35/65 ընտրական տեղամասի ընտրական արդյունքներն անվավեր են ճանաչվել
Անվավեր են ճանաչվել Երևանի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ
Աշխատանքներ են տարվում կայծակից կամրջի փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ․ տուժածներ չկան
Չեղարկել եմ Իրանում նախատեսված հարվածները, ռմբակոծությունները․ Թրամփը բանակցություններից մանրամասներ է հայտնել
Բուլղարիայում ափամերձ գոտում հայտնաբերված ԱԹՍ-ի մնացորդներ են ոչնչացվել
Անձրև․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ուժեղ կարկուտ Գավառում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սուսուփուս մանդատները վերցնելու են, գնան ԱԺ. դրսից գալ ընտրել գնալը անբարոյականություն է. տեսանյութ
Կայծակի հարվածից Երևան-Սևան ճանապարհին կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
Նարեկ Կարենովի՞չ, ուզում եք արդարացնե՞լ ձեր մանդատ վերցնելը․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Փորձում են յուրայիններին հավատացնել՝ իբր պայքարում են, թե բա՝ դիմել ենք ԿԸՀ, որ չեղյալ հայտարարեն արդյունքները
Առաջիկա ժամվա ընթացքում որ քաղաքներում կդիտվեն հորդառատ անձրևներ և կարկուտ
Մոսկվան նոկաուտի մեջ է, պլան Բ չունեն. ճանապարհ են փնտրում իրավիճակից դուրս գալու. Հոխիկյան. տեսանյութ
Առանձնահատուկ ուշադրության են արժանի քրեակատարողական համակարգում գենդերազգայուն մոտեցումների զարգացման հարցերը
Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT