Վանաձորում կրքերը թեժանում են. ավագանու գործերին է խառնվում եկեղեցին (տեսանյութ)

«Լոռի թիվի» հեռուստաընկերության յութուբյան էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը Սուրբ Ծննդյան պատարագի ընթացքում դիմում է Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքի նորընտիր ավագանուն: Արքեպիսկոպոսի ելույթից ակնհայտ է դառնում, որ նա անընդունելի է համարում ավագանու ընդդիմադիր անդամների բոյկոտը որպես քաղաքական վերաբերմունք ստեղծված իրավիճակին:

«Տարին նոր է սկսվում, ահավասիկ տարին նոր է սկսվում եւ Սուրբ Ծնունդով է սկսվում, Ամենափրկիչ մանուկն այսօր ձեզ է նայում, մեզ բոլորիս է նայում եւ նա մեզանից ակնկալում է սեր, սեր եւ սեր: Միասնաբար գործելու, միասնաբար արարելու եւ մեր քաղաքի հոգսերը հոգալու: Այդ կոչումը որ դուք հավակնում եք ստանալ՝ ավագանի, քաղաքապետ կամ մարզպետ, ինչու չէ նաեւ ես՝ սրբազան, ծառայություն է ուզում, ծառայություն եւ ուրիշ ոչինչ չի պաանջում ժողովուրդը մեզանից»,- իր ելույթում ասել է Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, իսկ մինչ ելույթը նա հայտարարել էր, որ պատարագին ներկա են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, նախկին եւ ներկա քաղաքապետեր Սամվել Դարբինյանն ու Մամիկոն Ասլանյանը, ինչպես նաեւ եկեղեցում է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր:

Գուգարաց թեմի առաջնորդն իր ելույթի եզրափակիչ հատվածում ավելի ուղիղ եւ ավելի պարզ խոսում է ավագանու նիստերը չբոյկոտելու մասին:

«…Ծառայություն, քանզի ձեզ վստահել են, ուրեմն այդ վստահությունն իրավունք չունի ոչ ոք մսխելու, սպառելու, մաշեցնելու: Եվ այս տարի ուզում եմ, որ մեր քաղաքի քաղաքապետարանում հավաքվի ավագանին եւ վճռական քայլերով մեր քաղաքի կառուցման սուրբ գործին նվիրվի՝ թողնելով արտաքին ուժերը, ովքեր փորձում են այս քաղաքի ներքին կյանքին միջամտել: Սա իբրեւ առաջնորդ, կարծում եմ, իրավունք ունեմ այս պահին մաղթանք անելու»,- ընդգծել է նա՝ նկատելով, որ խռովությունը որեւէ մեկին վայել չէ:

Հարկ է նկատել, որ ՀՀ Սահմանադրության 8.1 հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից:… Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության արդյունքներում ՀՀԿ-ն չէր ստացել ընտրողների ձայների կեսից ավելին, սակայն ընտրությունների արդյունքում ավագանու մանդատ ստացած կուսակցությունների՝ «Լուսավոր Հայաստան»-ի, ԲՀԿ-ի, ՀՎԿ-ի ավագանու անդամները փակ գաղտնի քվեարկության ժամանակ չկարողացան քաղաքապետ ընտրել «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանին: Այս քվեարկությունից հետո Վանաձորի կառավարումը ճգնաժամում հայտնվեց, քանի որ ՀՀԿ-ի թեկնածու, այժմ քաղաքապետի պաշտոնն զբաղեցնող Մամիկոն Ասլանյանի նախաձեռնությամբ մինչ օրս հրավիրված նիստերը տապալվել են՝ քվորում չլինելու պատճառով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10137 դիտում

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. մանրամասներ

Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը

Չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել. Էրդողան

Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան

Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին

Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար

Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին

Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը

Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ

Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ

Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը

100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ

Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին

ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն

Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով

Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր

Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր

«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին

Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ

Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային

Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական ​​պարգևով. տեսանյութ

Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից

Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ

54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ

Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ

Կարծում եմ՝ էս տարբերակն ավելի լավ է, գոնե երեխաների բանակի խաթեր երկրից չեն հանում. Հակոբյան

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է

Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել

Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր

Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան

Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել

Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի