Երևան
12 °C
Ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում կայացնելու համար կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն ընդամենը մեկ ամիս ժամանակ ունեն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրություններին մասնակցության փաստաթղթեր ներկայացնելու համար փետրվարի 6-16-ը տասնօրյա ժամկետ է սահմանել: Այսինքն՝ մինչ այդ ապրիլյան ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերը պետք է հստակեցնեն իրենց անելիքները: Պետք է ոչ միայն իրենց մասնակցելու վերաբերյալ որոշում կայացնեն ու ԿԸՀ-ում գրանցվելու համար փաստաթղթեր պատրաստեն, այլեւ որոշեն՝ ընտրություններին միայնակ, թե այլ ուժերի հետ դաշինքով են մասնակցելու:
Եվ եթե քաղաքական դաշտի հիմնական ուժերն արդեն իսկ հայտարարել են, որ մասնակցելու են այդ ընտրություններին, որն այս անգամ երկիրը ղեկավարող ուժի ընտրություն է, «Ժառանգությունում» նույնիսկ չեն էլ բացառում, որ կարող է նաեւ չմասնակցեն: Համենայնդեպս, երեկ մեզ հետ զրույցում նման տարբերակը չբացառեց կուսակցության վարչության անդամ եւ Ազգային ժողովում այդ կուսակցության միակ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Մինչ այդ նման կարծիք էր հայտնել նաեւ կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը: Իսկ «Ժառանգության» վարչության մեկ այլ անդամ՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, տեւական ժամանակ բանակցություններ էր վարում այլ ուժերի հետ, որպեսզի նախընտրական դաշինք կազմեն եւ միասնական ֆորմատով հանդես գան: Նա այդ նպատակով քննարկումներ է ունեցել նաեւ նախընտրական առաջին դաշինքը կազմած ուժերի՝ «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների հետ, բայց, կարծես թե, ընդհանրապես միավորումներին դեմ է եղել Զ. Փոստանջյանը: Թեեւ այդ դաշինքի կազմում ընդգրկվելը դեռ հնարավոր է, հատկապես որ այդ երեք ուժերը հայտարարել են, որ բաց են այլ ուժերի հետ համագործակցության համար:
Մինչդեռ Զ. Փոստանջյանը գտնում է, որ «Ժառանգությունը» կարող է ընտրություններին միայնակ էլ մասնակցել: «Ցանկացած դաշինքի կազմումն այսպես կոչված՝ ընտրություններից մեկ ամիս առաջ նշանակում է արհեստական միավորման ստեղծում: Եթե այդ արհեստական միավորումը կարճ ժամանակահատվածի համար չունի իր ուրույն գործառույթը, թե ինչ պետք է անի, ապա մնացած պարագաներում դաշինքների մասնակցությունը ոչ արդյունավետ կլինի»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Իսկ եթե «Ժառանգությունն» ԱԺ ընտրություններին չմասնակցի, որոշ տեղեկությունների համաձայն, Զարուհի Փոստանջյանն ինքը, այնուամենայնիվ, իր մասնակցության համար ինչ-որ ձեւաչափ կընտրի՝ կընդգրկվի այլ ուժի կամ դաշինքի ցուցակում: Արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ նա այդ նպատակով որոշ քննարկումներ է ունեցել տարբեր ուժերի հետ, բայց պատգամավորն ինքը չցանկացավ շարունակել խոսակցությունը: Նա ընդամենն ասաց, որ դեկտեմբերի 31-ին ներկայացրել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր տեսլականը, որի շուրջ կցանկանար համախմբում տեսնել, այն է՝ «ռեժիմի տապալում, առավելագույնը մինչեւ 2017 թվականի հոկտեմբերի 2-ը ժամանակավոր կառավարության ձեւավորում եւ մինչեւ դեկտեմբերի 31-ը արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացում»:
Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ «Ժառանգության» վարչության մեկ այլ անդամ՝ Անահիտ Բախշյանն էլ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ է բանակցում: «Դեռ քննարկվում է, ոչ մի բան հստակ չէ: Հրավիրել են, ես էլ գնացել՝ լսել եմ: Ոչ միայն այդ կուսակցությունից, այլեւ տարբեր տեղերից է առաջարկ եղել»,- ասաց Ա. Բախշյանը:
Այսինքն, «Ժառանգության» տարբեր անդամներ փորձում են ինչ-որ կերպ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Իսկ տարբեր ուժերի հետ նրանց այդ հանդիպումները, բանակցություններն ու քննարկումները վկայում են, որ կուսակցությունն ինքը, իսկապես, կարող է ընտրություններին չմասնակցել: Եվ այդ առումով կուսակցությունում արշալույսները խաղաղ չեն, վերը նշված բոլոր գործիչները միմյանց հետ տարաձայնություններ ունեն: Տարաձայնությունները չեն հարթվում հատկապես այն պատճառով, որ կուսակցությունը համախմբող ղեկավարը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, վերջին մի քանի տարիներին գրեթե չի զբաղվում կամ քիչ է զբաղվում կուսակցական գործերով:
Իսկ ինչո՞ւ է հանկարծ երբեմնի ակտիվ ընդդիմադիր «Ժառանգությունն» այսօր նման տարբերակ քննարկում այն դեպքում, երբ վերջին համապետական ընտրություններին՝ 2013թ. նախագահական ընտրություններին այդ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցն էր: Երբ այդ ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրեց՝ ստանալով ավելի քան 550 հազար ձայն: Ավելին՝ ընդդիմադիր ուժերը պնդում են, որ հենց Ր. Հովհաննիսյանն է հաղթել այդ ընտրություններում, պարզապես իշխանությունները կեղծել են արդյունքները:
Բանն այն է, որ հենց Ր. Հովհաննիսյանն այդ ընտրություններից հետո պասիվացրեց իր քաղաքական գործունեությունը: Նա ամիսներով անգամ Հայաստանում չի լինում: Իսկ կուսակցությունը 2012թ. խորհրդարանական ընտրություններում ունեցած անհաջողության պատճառով, կարելի է ասել, ցաքուցրիվ եղավ: Ճիշտ է, «Ժառանգությունը» հաղթահարեց անցողիկ 5 տոկոսանոց շեմը, բայց ԱԺ-ում նրա խմբակցության հինգ անդամներից չորսը կապ չունեն իր հետ: «Ժառանգության» նախկին պատգամավորներն այս տարիների ընթացքում փորձեցին իրենց գլխի ճարը ինչ-որ կերպ տեսնել, գոնե մինչեւ հաջորդ ընտրություններ: Եվ հիմա՝ նախընտրական այս շրջանում կուսակցության ներկա ու նախկին պատգամավորները փորձում են նույնը անել՝ արդեն հաջորդ խորհրդարանում տեղ ունենալու համար: «Ժառանգության» տարբեր անդամներ, ունենալով ընտրություններին կուսակցության չմասնակցելու հեռանկարը, փորձում են նախապես որեւէ կուսակցության կամ դաշինքի հետ համագործակցել, որ գոնե նախկինի նման այս անգամ խորհրդարանում ընդգրկվելու հնարավորությունը բաց չթողնեն: Իսկ այս խիստ կարեւոր օրերին Ր. Հովհաննիսյանը կրկին Հայաստանում չէ: Եվ ժառանգականները չգիտեն, թե նա երբ է վերադառնալու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT