«Աշտարակ կաթ»-ը շարունակում է խաբել գյուղացիներին

«Աշտարակ կաթ»-ի եւ Սյունիքի մարզի Գորայք համայնքի բնակիչների միջեւ հակամարտությունը շարունակվում է. ընկերությունը դեռեւս չի մարել կաթի հավաքագրումից գոյացած պարտքերը: Կաթնամթերք արտադրող խոշոր ձեռնարկությունն ամեն օր հույսով է անում գորայքցիներին, խոստանում, որ կվճարի 8 միլիոն 600 հազար դրամի պարտքը, սակայն խոսքը գործի այդպես էլ չի վերածում:

Գորայքի գյուղապետ Առուստամ Առուստամյանը armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց՝ այս պահի դրությամբ հստակ է միայն այն, որ ընկերությունը գյուղացիներին համոզել է վերսկսել մթերումները՝ խոստանալով զուգահեռաբար մարել նախկինում կուտակված պարտքերը:

«Թե երբ կսկսվի կաթի հանձնման գործընթացը, դժվար է ասել: Ժամկետներն առայժմ հստակեցված չեն: Մինչեւ այդ՝ գյուղացիներից կաթը մթերում են «Սիսիան կաթ» ընկերությանը եւ Ծղուկ գյուղի պանրի արտադրամասին: Այս երկուսի հետ գորայքցիները խնդիրներ չունեն: Գումարները ժամանակին են վճարվում՝ առանց ուշացումների: Փոքր խնդիրներ ծագում են ամռանը, սակայն շատ արագ էլ հարթվում են»,- հայտնեց Առուստամ Առուստամյանը:

Գորայքի գյուղապետը դժվարացավ նշել՝ նոր պայմանավորվածության համաձայն՝ լիտրը քանի դրամով է «Աշտարակ կաթ»-ը մթերելու կաթը: Միայն հիշեցրեց, որ մինչ այժմ գործում էր 1 լիտրի դիմաց 120 դրամ արժեքը:

«Դե, պետք է ընկերությունից գան, գյուղացիների հետ հանդիպեն, որ գինն էլ որոշեն: Բայց դեռ չեն եկել, ոչ էլ գիտենք՝ երբ կգան: Դեռ անորոշության մեջ ենք»,- ամփոփեց մեր զրուցակիցը:

Պարտքերի մարման ժամանակացույցի վերաբերյալ փորձեցինք հարցնել անձամբ «Աշտարակ կաթ» ընկերության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանից: Վերջինիս հեռախոսը, սակայն, անջատված էր: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից մեզ փոխանցեցին, որ Արտակ Ավագյանն այս պահին Միացյալ Նահանգներում է և կվերադառնա միայն երկուշաբթի օրը: Այդ ժամանակ էլ հնարավոր կլինի նրանից պարզաբանումներ ստանալ:

Հիշեցնենք, որ մեզ հետ ավելի վաղ ունեցած զրույցում Առուստամ Առուստամյանը չէր բացառել՝ խաբված ու հիասթափված գորայքցիների համբերության բաժակը մի օր կարող է լցվել՝ ի վերջո հանգեցնելով լայնածավալ բողոքի ակցիայի, ինչպես դա պատահեց Ճամբարակում:

Գորայքի գյուղապետը միաժամանակ զերծ էր մնացել գործարանի նոր ղեկավարության հասցեին սուր քննադատությունից՝ նշելով, որ նրանք ոչ մի բանով մեղավոր չեն եւ ոչ էլ պատասխանատու են իրենց նախորդի գործողությունների համար:

Հիշեցնենք նաեւ, որ Ճամբարակ քաղաքի եւ հարակից գյուղերի բնակիչները նոյեմբերի 29-ին բողոքի ակցիա էին իրականացրել «Աշտարակ կաթ» ընկերության գործարանի դիմաց՝ պահանջելով վճարել իրենցից մթերված կաթի պարտքերը: Խոսքը մի քանի ամիսների ընթացքում կուտակված 70 միլիոն դրամի մասին է: Բողոքի ակցիայից հետո գործարանի տնօրինությունը որոշել էր գումարի փոխարեն ճամբարակցիներին ռոքֆոր տեսակի պանիր տրամադրել: Սա հերթական խնդիրն էր դարձել ճամբարակցիների համար՝ նրանց կանգնեցնելով 60 տոննա պանրի իրացման հարցի առջեւ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2992 դիտում

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ