Երևան
12 °C
«Աշտարակ կաթ»-ի առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանը հավաստիացնում է, որ իրենք շարունակում են մարել ընկերության՝ նախկինում կուտակած պարտքերը: Պարտքատերերի թվում են Սյունիքի մարզի Գորայք համայնքի բնակիչները, որոնք, ըստ նրա, փոքր առ փոքր ստանում են իրենց գումարները:
«Ավելին ասեմ, կնքված նոր պայմանագրերի համաձայն՝ հունվարի 1-ից այդ համայնքում կաթի մթերումներ ենք սկսելու՝ կանխիկ վճարմամբ: Պայմանագրերը երկարաժամկետ չեն՝ 5-10 օրվա կտրվածքով: Բայց թե որքան կլինի 1 լիտր կաթի արժեքը, չեմ կարող ասել, գինը պայմանագրով չի կարգավորվում: Դա տեղում որոշվող հարց է, քանի որ կաթի գինն անընդհատ տատանվում է: Ընդհանրապես, կաթը մթերում ենք լիտրի դիմաց 150 դրանով, սակայն Գորայքի պարագայում տրանսպորտի հարց կա, իրավիճակը մի քիչ ավելի նուրբ է»,- նշեց Արտակ Ավագյանը՝ հավելելով, որ գորայքցիների նախկին 7 միլիոն 600 հազար դրամ պարտքից ընկերությունն այս պահին վճարել է 2 միլիոնը:
Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ բացի գորայքից՝ հանրապետության մյուս համայնքներում կաթի մթերումները վաղուց մեկնարկել են եւ բնականոն ընթացքի մեջ են: Այս պահի դրությամբ «Աշտարակ կաթ»-ը մարել է 160 միլիոն ընդհանուր պարտքի 68 միլիոնը, կամ որ նույնն է՝ ընդհանուր պարտքի մոտ 35-40 տոկոսը:
Գորայքի գյուղապետ Առուստամ Առուստամյանն ու «Աշտարակ կաթ»-ի մթերման մենեջեր Տիգրան Առուստամյանն էլ մեզ հետ զրույցում հավաստիացրեցին, որ պարտքերի մարումն իրականացվում է պատշաճ կարգով, գյուղացիներն այս պահի դրությամբ բողոքներ չունեն: Պարտքն, ըստ նրանց, վերջնականապես կմարվի արդեն այս շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ մեզ հետ ավելի վաղ ունեցած զրույցում Առուստամ Առուստամյանը չէր բացառել՝ խաբված ու հիասթափված գորայքցիների համբերության բաժակը մի օր կարող է լցվել՝ ի վերջո հանգեցնելով լայնածավալ բողոքի ակցիայի, ինչպես դա պատահեց Ճամբարակում:
Գորայքի գյուղապետը միաժամանակ զերծ էր մնացել գործարանի նոր ղեկավարության հասցեին սուր քննադատությունից՝ նշելով, որ նրանք ոչ մի բանով մեղավոր չեն եւ ոչ էլ պատասխանատու են իրենց նախորդի գործողությունների համար:
Հիշեցնենք նաեւ, որ Ճամբարակ քաղաքի եւ հարակից գյուղերի բնակիչները նոյեմբերի 29-ին բողոքի ակցիա էին իրականացրել «Աշտարակ կաթ» ընկերության գործարանի դիմաց՝ պահանջելով վճարել իրենցից մթերված կաթի պարտքերը: Խոսքը մի քանի ամիսների ընթացքում կուտակված 70 միլիոն դրամի մասին է: Բողոքի ակցիայից հետո գործարանի տնօրինությունը որոշել էր գումարի փոխարեն ճամբարակցիներին ռոքֆոր տեսակի պանիր տրամադրել: Սա հերթական խնդիրն էր դարձել ճամբարակցիների համար՝ նրանց կանգնեցնելով 60 տոննա պանրի իրացման հարցի առջեւ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն
Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև
Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը
Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT