Երևան
12 °C
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակով դիմել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին՝ անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններում արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի մասնակցությանը:
Հիշեցնենք, որ «Ա1+»-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը խոսելով Օսկանյանի հիմնադրած «Համախմբում» կուսակցության հետ հնարավոր համագործակցության եւ Մարտի 1-ին վերջինիս մասնակցությանը, հայտարարել էր. «Վարդան Օսկանյանը կրակելու հրաման, բարեբախտաբար, չի տվել, նա իշխանության մաս է եղել, իր հայտարարությունը միանշանակ չի ընդունվել: Իշխանական թիմերում գտնված մարդիկ կատարել են քայլեր, արել են խոսքեր, որոնք հանրության կողմից ընդունելի չեն եղել: Նրան կոռուպցիայի մեջ չեն մեղադրել: Ակնհայտ է, որ Վարդան Օսկանյանն իր կրթությամբ, ինտելեկտով, իր աշխատանքային փորձով առանձնանում է որոշակիորեն»:
Արարատ Միրզոյանի բաց նամակում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի Արմեն,
Շնորհավոր անցած տոներդ։
Որպիսությունդ չեմ հարցնում․ տեսնում եմ, որ լավ ես եւ շարունակում ես Հայաստանը մահաբեր ճահճից հանելու ուղիների փնտրտուքներդ։ Տեսա վերջին հարցազրույցներդ, հիշեցի քո բազմամյա պայքարը, մտաբերեցի քո պատվաբեր պահվածքը Մարտի մեկին։ Եվ որոշեցի քո թույլտվությամբ իմ եղբայրական եւ գործընկերական դիտարկումը հայտնել այդ փնտրտուքներիդ կապակցությամբ։ Ելքը չգտնելով, իմ տպավորությամբ, դու խճճվել ես լաբիրինթոսում, ընկեր (կներես կոպիտ ձեւակերպման համար, ավելի դիպուկ, բայց մեղմը չգտա)։
«Հայաստանում քաղաքական դաշտում, ցավոք սրտի, սրբեր գոյություն չունեն»,- ասում ես։ Քաղաքականությունը կրոնական համակարգ չէ, եղբայր, եւ սրբերի ներկայությունն այստեղ պարտադիր չի, իհարկե։ Բայց քաղաքականությունն այն ճանապարհն է, որով, պարզեցված ձեւակերպմամբ, մարդիկ պետք է շարունակաբար լավացնեն իրենց երկիրը, միջավայրը, համակեցության նորմերը՝ օրենքները, լավացնեն իրենց կյանքը։ Ակնհայտորեն որեւէ բան լավացնել կարող են միայն այդ լավը երազողները, լավ մղումներ ունեցողները, վատի հետ չհաշտվողները, չհամակերպվողները, այդ լավի համար իրենց անձնական ժամանակը, էներգիան, բարօրությունը զոհաբերելու պատրաստակամություն ունեցողները։
Վարդան Օսկանյանը, որի հետ դաշինքի հնարավորություն ես քննարկում ու բանակցում, այդպիսինների թվին չի պատկանում, ինքդ էլ գիտես։ Քոչարյանի բազմամյա արտգործնախարարի մարտիմեկյան ելույթը հիշում ես հաստատ։ Կարծում ես՝ զղջու՞մ է եւ ուզում է քավե՞լ մեղքերը։ Սա վերջերս է ասել՝ հուլիսին․ «Եթե իշխանությունում լինեի, կանեի նույնը, ինչ մարտի 1-ին»։
Ավելին ասեմ՝ խնդիրն ավելի խորությամբ դիտարկելիս հասկանում ես, որ հենց Վարդան Օսկանյանի ու նրա նման ռեժիմի հազարավոր սպասարկուների, մեծուփոքր պետական պաշտոնյաների, համատիրության ղեկավարների, դասատուների ու այլոց շնորհիվ է, որ հետադիմական, ռեպրեսիվ, ուզուրպատորական ռեժիմը շարունակում է գոյություն ունենալ։ Եթե կուզես՝ իմ համար նրանք անգամ ավելի վատն են, քան անձամբ Քոչարյանն ու Սերժը։
Հասարակական-քաղաքական շրջանակներում էս վերջին տարիներին շատ է քննարկվում՝ ո՞րն է խնդիրը, ինչու՞ մեր մոտ չի ստացվում «աղբյուրից հեռացնել սեւ դեւին»։ Պատասխանն այնքան պարզ ու ակնհայտ է, որ հրաժարվում ենք նկատել։ Որովհետեւ մեր հեքիաթի «արքայազնները» դեւ հեռացնող արքայազն չեն եղել, մեր «հերոսները» մեր առջեւից գնացող ու մեր ճանապարհը լուսավորող Դանկո չեն եղել, որովհետև էդ դեւը նաեւ ․․․իրենց մեջ է եղել։ Որովհետեւ նույնիսկ մաքուրներն ու անվախները կարող են ընկրկել էդ հսկայական պատասխանատվության առաջ, էլ չասած նրանք, որոնք ժամանակին դեւի մասն են եղել։ ․․․Թե բա՝ Օսկանյան։
«Քիչ ենք»,- ասում ես,- «ուստի մեզ անհրաժեշտ է համագործակցություն»։ Այո, լավ կլիներ, որ առաջնագծում շատ լինեինք, ավելի հեշտ կլիներ, ինչ խոսք։ Իրականում մաքուրները, լավ Հայաստանի մասին երազ ունեցողները շատ-շատ են, բայց նրանք ուզում են տեսնել իրենց Դանկոներին իրենցից առջեւ, որովհետեւ մի քանի անգամ արդեն գնացել են դեւի մոտ, բայց թուր ունեցող արքայազնները, պարզվել է, տեղում չեն եղել։
Ընդունում եմ, Արմեն ջան, քիչ ենք։ Բայց ախր դա բոլորովին կարեւոր չի, երբ դու ճիշտ ես ու հաստատակամ, երբ պայքարում ես քո արժանապատվության համար, երբ կանգնած ես շեքսպիրյան երկընտրանքի առջեւ։ Քանակը լավ բան է, այո, բայց համոզված եմ՝ հաղթանակի գրավականն առաջնագծում գտնվողների մաքրությունն է, ճիշտը, լավի մասին երազը, երազի հետեւից գնալու ու երազի համար անհաշտ կռիվ տալու պատրաստակամությունը․․․
Սա է իմ հավատամքը եւ ճանապարհը, եղբայր, դու, բնականաբար, ազատ ես որոշելու՝ Օսկանյանի կողքին ես, թե քո հին տեղում՝ իմ եւ մյուս ընկերների կողքին։
Քո նկատմամբ սիրով ու հավատով՝
Արարատ Միրզոյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Թիվ 3 ընտրատարածքում «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու»:
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT