Երևան
12 °C
140 համայնքների միավորման արդյունքում նախորդ տարի Հայաստանում ձևավորվեց թվով 18 համայնք: Սա իրականացվեց ՀՀ կառավարության մշակած վարչատարածքային բարեփոխումների շրջանակում: Ինչպես հայտնի է՝ այս «բարեփոխումները» բողոքի ցույցերով ու մեծ դժգոհությամբ ընդունվեցին խոշորացվող գյուղերում ապրող բնակչության, բազմաթիվ գյուղապետերի կողմից:
Այդ ժամանակ ՀՀ կառավարությունը բողոքողներին հորդորում էր սպասել որոշ ժամանակ եւ դրական արդյունքները տեսանելի կլինեն: Վերջերս Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչները «Հետք»-ին ասել են, որ խոշորացման արդյունքների մասին ամենավառ վկայությունը իրենց գյուղամիջյան ճանապարհն է, որ ամբողջությամբ սառցակալած է: Իսկ քանի որ գյուղապետ չունեն՝ չգիտեն ում բողոքել, որովհետեւ իր պաշտոնավարման մոտ երեք ամիսներին Նոյեմբերյանի խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը Ոսկեպար չի այցելել:
Չնայած սրան՝ Կառավարությունը շարունակում է իրականացնել իր ծրագիրը: Վարչապետ Կարեն Կարապետյանն իր ծրագրում ներառել է այս տարի եւս 150 համայնքի միավորման արդյունքում 18 փնջերի ձեւավորում:
Տարածքային կառավարման նախարարությունում դեռ նախագիծ չկա, թե որ գյուղերն են միավորվում, հանրաքվեների օրեր էլ Կառավարությունը չի ներկայացրել ԿԸՀ, սակայն գյուղերում արդեն որոշակի խուճապ է նկատվում:
Կոտայքի մարզի Թեղենիք համայնքում, օրինակ, լսել են, որ Թեղենիքը, Արգելը, Նոր Գեղին եւ մի շարք այլ գյուղեր միավորվելու են Նոր Հաճնին:
Գյուղապետ Մարատ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հեռանկարից գոհ մարդ գյուղում չկա: «1953-54 թվերին էլ եղավ նման բան, մեկ տարի տեւեց: Եթե արդյունավետ լիներ՝ կմնար: Հիմա մեզ մոտ նորից ուզում են նման բան անել: Ախր պետք է խոշորացված համայնքներում հարցնել՝ դրանց բնակիչները գո՞հ են իրենց կյանքից, որեւէ դրական Փոփոխություն կա՞: Ես գիտեմ, որ բոլորը դժգոհ են»,- իր կարծիքը հիմնավորեց պարոն Բաղդասարյանը:
Հարցին, որ եթե բոլորը դժգոհ են՝ Կառավարությունն ինչո՞ւ է համառորեն գնում դրան՝ գյուղապետը պատասխանեց, որ հավանաբար ինչ-որ մի բան կա, որ այդպես շահագրգռված են, բայց թե ինչ՝ դեռ չգիտի:
Կոտայքի մարզի Արգել համայնք հասած խոսակցությունների համաձայն էլ՝ այս գյուղը հնարավոր է միավորվի Չարենցավանին: Համայնքի ղեկավար Մաթեւոս Ավագյանը կարծում է, որ խոշորացման որոշում կայացնելուց առաջ ճիշտը արդեն խոշորացված համայնքերի բնակիչների կարծիքը հարցնելն է:
Նրա դիտարկմամբ՝ խոշորացման արդյունքում հնարավոր են եւ դրական եւ բացասական հետեւանքներ. «Մեծ համայնքն ավելի շատ հնարավորություն ունի ֆինանսական ներդրումներ համայնք բերելու: Այդ առումով միգուցե դրական լինի: Իսկ ժողովրդի համար բնական է, որ կարող է դժվար լինի, որովհետեւ գյուղացին գյուղում իր հարցը լուծելու փոխարեն արդեն ստիպված է լինելու գնալ խոշոր համայնք, դրա համար խնդիրներ կառաջանան: Միգուցե խոշորացված համայնքներում կարելի է հարցնել: Մենք դեռ չգիտենք ինչ է լինելու: Մեզ համար դժվար է կարծիք ասել: Մենք նույնիսկ չգիտենք, թե որ քաղաքին ենք միավորվելու, ասում են Չարենացավանին ենք միանալու, բայց դեռ որոշված չի»,- ասաց գյուղապետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT