Երևան
12 °C
Արդեն երկու օր լայն քննարկման առարկա է՝ արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է մասնակցել է 2017-ի խորհրդարանական ընտրություններին, թե՝ ոչ: Սույն հարցին «Հայկական ժամանակը» անդրադարձել էր դեռեւս նոյեմբերին:
Մասնավորապես գրել էինք, որ Սահմանադրության պահանջով պատգամավոր կարող է դառնալ անձը, ով վերջին 4 տարում բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, իսկ Կարեն Կարապետյանն, ինչպես հայտնի է 2011-2016 թթ. եղել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահը, 2012 թվականից էլ «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ:
Այն ժամանակ, սակայն հարցին մեծ կարեւորություն չտրվեց եւ նույնիսկ գտնվում էին առանձին ՀՀԿ-ականներ եւ քաղաքագետներ, որոնք կարծիք էին հայտում, որ ոչինչ չի կարող խոչընդոտել Կարապետյանի`ՀՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցելուն: Նույնիսկ հավաստի տեղեկություններ էին շրջանառվում, որ նա գլխավորելու է ՀՀԿ համամասնական ցուցակը:
Արդեն երկու օր է, սակայն խնդրի նկատմամբ ընդհանուր տրամադրվածությունը փոխվել է: Նախօրեին Արմեն Աշոտյանը ծավալուն հարցազրույց էր տվել, որի ամբողջ ասելիքն այն էր, որ առաջիկա ընտրություններն այնքան կարեւոր են Հայաստանի համար, որ ոչ մի պարագայում չպետք է ստվեր գցել դրանց օրինականության վրա:
Ուստի, եթե համապատասխան իրավական ընթացակարգով պարզվի, որ Կարեն Կարապետյանը վերջին 4 տարում չի բնակվել Հայաստանում, նա չի ընդգրկվի ՀՀԿ-ի ցուցակում: Նույն բանն ասել էր նաեւ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Վահրամ Բաղդասարյանը նույնպես թեմային անդրադարձավ, բայց ոչ մի մխիթարական ակնարկ Կարապետյանի օգտին չարեց: Եւ ահա երեկ վարչապետն ինքը հայտարարեց. «Վերջին տարիներին ՀՀ քաղաքացի եմ, ապրել եմ Երեւանից դուրս: Համապատասխանո՞ւմ է իմ ապրելու քանակությունը ՀՀԿ ցուցակում ընդգրկվելուն, չգիտեմ: Բայց, եթե չի համապատասխանում, ես այդ ցուցակում չեմ լինի»:
«Անկախ նրանից՝ վարչապետը կլինի ՀՀԿ համամասնական ցուցակում, թե՝ ոչ, բոլոր դեպքերում ինքն իր մասնակցության ձեւը, բովանդակությունը, ինտենսիվությունը կորոշի, և վստահ եմ, որ անկախ նրանից՝ կլինի ցուցակում, թե՝ չէ, օգուտ կտա Հանրապետական կուսակցության աշխատանքներին նաեւ նախընտրական էտապում»,- «Ազատությանը» նախօրեին ասել է Արմեն Աշոտյանը եւ հիշեցրել Սերժ Սարգսյանի խոսքը, որ եթե ՀՀԿ-ն հաղթի ընտրություններում, ապա իրենց վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է։
Կարեն Կարապետյանը երեկվա ասուլիսում ասաց, որ եթե իրեն առաջարկեն գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը, ինքը կհրաժարվի: Անցյալ տարեվերջին խմբագիրների հետ հանդիպման ժամանակ վարչապետն ավելի էնտուզիազմով էր մոտենում այս հարցին: Նա այն ժամանակ հայտարարեց, որ եթե կարիք լինի, արձակուրդ կվերցնի եւ կզբաղվի ՀՀԿ-ի քարոզչությամբ:
Ինչն է փոխվել ուրեմն: Կարծում ենք, Կարեն Կարապետյանը պարզապես փաստի առաջ է կանգնել: Վարչապետ դառնալու առաջարկությունն ընդունելով նրա մտքով չի էլ անցել, որ Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու տեսանկյունից իր համար անտեսանելի եւ անհաղթահարելի խոչընդոտներ կան: Այդ թեմայով հրապարակումներին այն ժամանակ նշանակություն չտրվեց: Փոխարենը «Գելափի» հարցումները ցույց տվեցին, որ Կարապետյանը երկրում ամենաբարձր ռեյտինգն ունի, տեղի ունեցավ շռնդլաից անդամակցությունը ՀՀԿ-ին: Ինչ իմաստ ուներ այս ամենը, եթե պետք է մեկ ամիս անց պարզվեր, որ այս ընտրությունները ոստիկանության անձնագրային բաժնի կեղծ տեղեկանքներով չեն մրոտելու, եւ եթե Կարեն Կարապետյանը վերջին 4 տարում չի բնակվել Հայաստանում, ուրեմն չի մասնակցի ընտրություններին:
Բայց սա դեռ ամբողջը չէ: Եթե իրադարձություններն այսպես զարգանան եւ ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում Կարապետյանը շարունակի զբաղեցնել վարչապետի պաշտոնը, դա միեւնույն է, կարող է տեւել մինչեւ 2018-ի ապրիլ:
Բանն այն է, որ նոր Սահմանադրությամբ 148 հոդվածում (որն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլին) ասվում է, որ կառավարության անդամը, նաեւ վարչապետը պետք է բավարարի պատգամավորի վրա տարածվող պահանջներին: Սա նշանակում է, որ 2018-ի ապրիլից վարչապետը պետք է վերջին չորս տարում մշտապես բնակված լինի ՀՀ-ում՝ բնակության ցենզի հաշվարկն էլ պետք է կատարվի նույն կարգով, ինչ պատգամավորի դեպքում:
«Ընտրական օրենսգրքով» սահմանված է, որ պատգամավորի թեկնածուն պետք է նախորդող 4 տարիների ընթացքում 731 օր, այսինքն՝ չորս տարվա 1460 օրվա կեսից ավելին գտնված լինի Հայաստանում: Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետ է նշանակվել 2016-ի սեպտեմբերին: Եթե մինչ 2018-ի ապրիլ նա դեռեւս մշտապես Հայաստանում բնակվի, կստացվի 575 օր:
Այսինքն՝ եւս 156 օր է անհրաժեշտ լինելու, որպեսզի 2018-ից հետո նա կարողանա զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը: Եթե Ռուսաստանում աշխատելու ընթացքում նույնիսկ բոլոր արձակուրդները Կարապետյանն անցկացրած լինի Հայաստանում, դժվար թե այս թիվը լրանա: Այսինքն՝ դե յուրե 2018-ի ապրիլին, երբ նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի եւ վարչապետը կդառնա երկրի առաջին դեմք, Կարապետյանը չի կարող դառնալ ՀՀ վարչապետ, որովհետեւ վերջին չորս տարում մշտապես չի բնակվում Հայաստանում:
Կարեն Կարապետյանի արձագանքից նկատելի է, որ Հայաստան գալիս նա, ըստ էության, չի իմացել այս պրոբլեմի գոյության մասին: Բայց քիչ հավանական է, որ այդ մասին իմացած չլինի Սերժ Սարգսյանը:
Վերջինս թերեւս այս հաշվարկով է Կարեն Կարապետյանին Հայաստան կանչել. նրան պետության գլուխ դառնալու հույսերով հրավիրել Հայաստան, նրա պոզիտիվ իմիջի եւ Ռուսաստանում դրական ընկալման հաշվին ապահովել ՀՀԿ-ի վերարտադրությունը, եւ վճռական պահին Կարապետյանին հայտնել ճշմարտությունը: Հենց այդտեղ էլ կվերանա վերջին խոչընդոտը՝ 2018-ին վարչապետ դառնալու Սերժ Սարգսյանի ծրագրերի համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄակունցն ու ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն անդրադարձել են խաղաղության և կայունության հաստատման ջանքերին
Արմավիրի ԲԿ-ն էլեկտրոնային առողջապահական համակարգի գործարկման մարզային լավագույն օրինակներից է. տեսանյութ
44-օրյա պատերազմից հետո Հայաստանը միջանցք տալ չի պարտավորվել. «Ազատության» ադրբեջանամետ կեղծիքը. Fip
Երևանում քամին ծառը արմատախիլ է արել և տապալել
2025-ի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ
Անձրևից հետո Երևանի մի շարք փողոցներում կրկին հեղեղումներ են. տեսանյութ
Ֆրանսիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ է քննարկվել
Ծաղիկ արտադրող ևս 5 ընկերության արտահանման թույլտվություն է տրվել. ՍԱՏՄ
Թաիլանդի մի շարք շրջաններում ռազմական դրություն է հայտարարվել
Ինչ կտա ՀՀ-ով անցնող ճանապարհը, և որն է ամերիկյան կողմի առաջարկը. Բաբաջանյանը մանրամասնում է. տեսանյութ
44-օրյա պատերազմի մասնակիցը հետը բերած զենքը թողել է Քարվանսարայի ձորաբերան կոչվող կամրջի մոտ
Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը
Հաղթահարում ենք շոգը՝ ստանալով idcoin. Idram&IDBank
Լևոնը ՀՅԴ-ն փակեց, Կտրիճին շեմից չթողեց, հիմա հանդուրժող է դարձել. տարիքից իրականությունը կորցրել է. տեսանյութ
Սարատովում գազի պայթյունի հետևանքով բնակելի շենքի մուտքը փլուզվել է, կան զոհեր
ՀԷՑ-ը նոր հայտարարություն է տարածել
Թուրքիայում ուղևորներով զբոսանավ է այրվում. տեսանյութ
Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնյաների կողմից բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողից կաշառք ստանալու դեպքեր
Վարդավառի օրը ՆԳՆ ծառայությունները հանրապետության ողջ տարածքում ուժեղացված հսկողություն կիրականացնեն
Վարդավառի տոնին առնչվող միջոցառումները կկազմակերպվեն Վարդանանց հրապարակում. Գյումրու քաղաքապետարան
Արզումանյան-Հալաբյան խաչմերուկում մեքենա է կողաշրջվել. տուժածը հոսպիտալացվել է
Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի բնակավայրեր, ծանոթացել իրականացվող ծրագրերին, Խաչաղբյուրում կով կթել
Հյուսիս-հարավի՝ Ագարակի հնավայրը շրջանցող նոր ճանապարհի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են. տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
ՀԷՑ-ը արձագանքո՜ւմ է, զանգում, ճշտում են, թե ինչ խնդիր ունենք. փաստորեն նոր ղեկավարները թքած չունեն. Մադլենյան
Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատման որոշումը բողոքարկել են նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները
Երևանում բախվել են «Լեքսուս»-ն ու շտապօգնության մեքենան
Ստամբուլում մեկնարկել են Իրանի և «եվրոպական եռյակի» միջև բանակցությունները
Ալիևի հասցեին ինքնամոռաց գովասանքից հետո Միխայիլ Գուսմանը հեռացվել է «ՏԱՍՍ» գործակալության փոխտնօրենի պաշտոնից
Շիրակի պարեկների բացահայտումները ավելացել են 3 անգամ․ ՆԳ նախարարն ամփոփել է մարզի ծառայությունների աշխատանքը
Ռուբեն Մխիթարյանն ու Վարդան Ղուկասյանը որոշել են փչացնե՞լ գյումրեցիների օրը, հարամել տաղավար տոնը
«Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
Մեր ջանքերի և գործընկերների շնորհիվ կարող ենք ձևավորել ջրային ռեսուրսների կառավարման կայուն համակարգ. նախարար
Սեքսուալ բռնի գործողություն, լիազորությունների չարաշահում, փաստաթղթերի կեղծում. ՆԳՆ մեկօրյա ամփոփագիրը
ՍԱՏՄ ղեկավարը նոր տեղակալ ունի. փոխվարչապետը որոշում է ստորագրել
590 հազ դոլար հափշտակելու համար կասկածվող նախկին քննիչի խափանման միջոցը փոխվել է. Դատախազությունը կբողոքարկի
Պահպանելով արդարության սկզբունքը․ Ժաննա Անդրեասյանը դասվարների հետ քննարկել է կամավոր ատեստավորման գործընթացը
BOLD ընկերությունում տեղի է ունեցել Հայաստանից 382 անձի տվյալների արտահոսք
Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին տեսակների արտադրական գործունեությունը
Ջեսիկա Սիմփսոնն ուղիղ եթերի ժամանակ հայտնվել է անհարմար իրավիճակում ու խոստովանել այդ մասին ավելի ուշ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT