Երևան
12 °C
Հայաստանի ՔԿՀ-ներում գերբեռնվածությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ. «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանն այսօր այդ մասին հայտարարեց ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի դիտորդ, իրավաբան Ռոբերտ Ռեւազյանը:
Դիտորդը, հատկապես, ընդգծեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գոյություն ունեցող վիճակը. ««Նուբարաշենի» գերբնակեցումը 2016 թվականին լուծված չի եղել: Խցերը նախատեսված են 8 անձի համար առավելագույնը, բայց 10 անձ է պահվում: Մարդիկ հերթով են քնում, մահճակալները քիչ են, շատերը չեն ուզում բարձրաձայնել, որովհետեւ գիտեն՝ մահճակալներ են բերվելու, իրենց շարժը սահմանափակվի»,- ասաց Ռեւազյանը:
Վերջինս, սակայն 2016-ի համար ամենակարեւոր խնդիրը համարեց դիտորդական խմբի աշխատանքները խոչընդոտելը: Ըստ նրա՝ դա մի քանի տարով հետ է գցում այն բարեփոխումները, որ փորձ են արվում իրականացնել:
«Դիտորդական խումբը գործում է 2004 թվականի եւ չէր եղել դեպք, որ կալանավորված անձի մոտ խումբը չկարողանա մտնել: Նույնիսկ 2008-ի մարտի 1-ի դեպքերով նման սահմանափակումներ չեն եղել: Այս տարի դա համատարած էր՝ հատկապես այն գործերի պարագայում, որոնց վերաբերյալ քննիչն արգելանքի որոշում է կայացրել: Տեսակցությունների արգելափակումները սկսվեցին քաղաքական հնչեղություն ունեցող գործերով. այդտեղից պարզ էր, որ հատուկ հրահանգ է տրված: Սա այն դեպքում, երբ ձերբակալվածների եւ կալանավորվածների վերաբերյալ օրենսդրական ակտերում հստակ ասվում է, որ դիտորդներն անարգել պետք է մուտք ունենան կալանավորների մոտ»,- ասաց Ռեւազյանը՝ ընդգծելով, որ արգելքները վերաբերում են Ժիրայր Սեֆիլյանին, Վահան Շիրխանյանին եւ, ընդհանրապես, «Սասնա ծռերին» առնչվող բոլոր գործերին:
ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության կազմ-վերլուծական եւ միջազգային համագործակցության բաժնի պետ Հայկ Քոչինյանը, որ մասնակցում էր քննարկմանը, հայտարարեց, թե դիտորդական խմբի աշխատանքները խոչընդոտելը նման կերպ ներկայացնելը ժամանակավրեպ է: Քոչինյանն ասաց, որ եւ ՔԿ վարչությունը եւ Արդարադատության նախարարն այդ կապակցությամբ պարզաբանմամբ են հանդես եկել, ներկայացվել են այն օրենսդրական հիմքերը, որոնց հիման վրա քրեակատարողական ծառայությունն իրավունք չունի թույլ տալ այն անձի հետ տեսակցություն, եթե վարույթն իրականացնող մարմինն արգելելու որոշում է կայացրել:
Խոսելով քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության մասին՝ Քոչինյանը խճճեց ամեն ինչ: Նա նախ ասաց, որ այդ խնդիրը 2016-ին վերացել է, ապա երբ լրագրողներից մեկը հիշեցրեց Արդարադատության նախարարի օրերս արած հակառակ հայտարարության մասին՝ հավելեց.
«Փորձում եք պրովոկացիոն հարց ներկայացնել: Արդարադատության նախարարը հստակ ներկայացրել է թվերը, որ լրակազմով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նախատեսվում է 820 անձի տեղ, բայց պահվում է ավելին: Բայց դա չի նշանակում, որ օրենսդրական չափանիշների առումով գերբեռնվածություն առկա է»:
Բաժնի պետը պարզաբանեց, որ որոշ խցերում գերբեռնվածություն առաջանում է այն պարագայում, երբ որեւէ կալանավորի նրա անվտանգությունից կամ այլ պատճառներից ելնելով տեղափոխում են մեկ այլ խուց, որտեղ արդեն տեղ չկար:
Չնայած սրան՝ լրագրողների հարցին ի պատասխան նա խոստովանեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այսօր 820 թույլատրվածի փոխարեն 850 կալանավոր կա: «Թվայինով այո, գերբեռնված է այսօր»,- ի վերջո ընդունեց Քոչինյանը:
Անդրադարձ եղավ նաեւ քրեակատարողական հիմնարկներում բուժսպասարկման նոր հայեցակարգի ներդրմանը, որի մասին երեկ Կառավարության նիստում խոսեց Արդարադատության նախարարը: Հիշեցնենք, որ այդ հայեցակարգով նախատեսվում էր նաեւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի փակում կամ վերակազմակերպում՝ հաշվի առնելով բնակության վայրերին դրա մոտ գտնվելը, կադրային, տեխնիկական հագեցվածության պակասը եւ այլն:
Քոչինյանը շեշտեց, որ միջազգային չափորոշիչներով ՔԿՀ-ներում պահվող անձին պետք է տրամադրվի այնպիսի բուժում, ինչպիսին ազատության մեջ գտնվող անձանց: Հարցին՝ արդյո՞ք ՔԿՎ վարչակազմն ընդունում է, որ մինչ այժմ այդպես չի եղել՝ Քոչինյանը պատասխանեց.
«Քրեակատարողական ծառայությունը չի թաքցնում, որ կան խնդիրներ եւ իրականացնում է օրենսդրական նախաձեռնություններ՝ բացը շտկելու համար: Հայաստանում գործող 12 ՔԿՀ-ներում 2016-ին ամբուլատոր բուժսպասարկում իրականացնող ծառայողները սպասարկել են 87 հազար կալանավորված անձանց, 1200 դեպքով մարդիկ տեղափոխվել են քաղաքացիական հիվանդանոց (դա 500-ով ավելի է, քան 2015 թվականին), 1500 անգամ ստացիոնար բուժօգնություն է իրականացվել (ինչը 300-ով ավելի է, քան 2015-ին): Նման պարագայում ասել, որ ոչ պատշաճ է՝ ճիշտ չէ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT