Բանագնացները շատ մոտ են ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի կնքմանը. Պյոտր Սվիտալսկի

2016-ը լավ տարի էր ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների համար: Այդ մասին են վկայում բավական ինտենսիվ երկխոսությունները, իրականացված միջոցառումները եւ ծրագրերը: «Հայաստան-ԵՄ հարաբերություններ. հեռանկարներ եւ մարտահրավերներ» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Խոսելով Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքի մասին՝ բանախոսը տեղեկացրեց, որ դրանց դրական հեռանկարը բավական իրատեսական է: «Բանագնացները շատ մոտ են համաձայնագրի կնքմանը: Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա բանակցությունները վերջնական տեսքի բերելը լուրջ իրադարձություն կլինի: Ակնկալում ենք, որ վերջնական տեսքի կբերվեն գործընկերության դրույթներն ու առաջնահերթությունները: Դա, հավանաբար, տեղի կունենա մոտակա շաբաթների ընթացքում: Բանակցությունների տեմպը շատ բարձր է: Սա նոր որակ կբերի երկկողմ հարաբերություններին»,- նշեց եվրոպացի պաշտոնյան:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ՝ նախորդ տարվա փոխգործակցության մանրամասներին՝ Պյոտր Սվիտալսկին հիշեցրեց, որ 2016-ին տեղի ունեցան եվրոպացի բազմաթիվ պաշտոնյաների այցեր Հայաստան, քննարկվեցի առեւտրային շրջանակային համաձայնագրի հարցեր: «Անցած տարի մենք նոր ռեկորդ սահմանեցինք՝ Բրյուսելից Հայաստան փոխանցվեց 62 միլիոն եվրո՝ զարգացման ծրագրերին աջակցության տեսքով:

ՀՀ մի շարք մարզերի զարգացման տեսանկյունից բավական կարեւոր՝ 9 միլիոն դոլարի ֆինասավորման համաձայնագրեր կնքվեցին դեկտեմբերին: ԵՄ-ն, բացի այդ, առաջիկա ընտրությունների կազմակերպման նպատակով ԵՄ-ն Հայաստանին հատկացրեց 7 միլիոն եվրոյի օժանդակություն»,- ասաց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարը:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում փաստին, որ ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների օրը տեղամասերում, ամենայն հավանականությամբ, տեսախցիկներ չեն տեղադրվի, Պյոտր Սվիտալսկին պատասխանեց՝ այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են:

«Ես չափավոր լավատես եմ եւ կարծում եմ, որ բոլոր կողմերին հարմար լուծում կգտնվի: Մենք կոչ կանենք, որ փոխզիջումային մթնոլորտ ձեւավորվի, այն դեպքում, երբ բոլորս էլ գիտենք՝ դա խիստ դժվար է: Բացի այդ՝ հույս ունեմ, որ տեխնոլոգիան կհասնի եւ կփորձարկվի Հայաստանում»,- ասաց եվրոպացի պաշտոնյան՝ ընդգծելով, որ ընտրությունները Հայաստանի համար անչափ կարեւոր են լինելու:

Լրագրողները դեսպանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կգնահատի նախաքարոզչական ներկայիս իրավիճակը, ինչին ի պատասխան՝ եվրոպացի գործիչը նկատեց՝ ԵՄ-ի համար կարեւոր է քարոզարշավի մաքուր ընթացքը, իսկ այս կամ այն քաղաքական գործչի կամ կուսակցության վերաբերյալ առանձին դատողություններ եվրոպական այդ կառույցը չունի: «Հույս ունեմ, որ ընտրությունները կարտահայտեն ՀՀ քաղաքացիների կամքը»,- ասաց նա:

Ամփոփելով՝ Պյոտր Սվիտալսկին նշեց՝ իրենք 2017-ից ակնկալում են, որ հարաբերությունների դրական շարժը կպահպանվի եւ նոր մակարդակի կհասցվի: Նա թվարկեց մոտակա ամիսների ընթացքում Հայաստանում ԵՄ-ի 5 առաջնահերթությունները՝ ընտրական գործընթացներ, բիզնես հարաբերությունների զարգացում, կոռուպցիայի դեմ պայքար եւ մարդու իրավունքների պաշտպանություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6138 դիտում

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս