Երևան
12 °C
ՀՀԿ նախկին փոխնախագահ եւ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը դասախոսելու է հրավիրվել Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցում:
Սա հետաքրքիր փաստ է այն առումով, որ նա 2008 թ. հրաժարվեց թե՛ այդ պաշտոնից, եւ թե՛ ՀՀԿ-ի անդամակցությունից: ԱԺ նախագահի պաշտոնը Սերժ Սարգսյանը պետք է տար Հովիկ Աբրահամյանին, որը հետաքրքիր զուգադիպությամբ անցած շաբաթ հեռացավ ՀՀԿ-ից՝ պաշտոնն ու կուսակցությունում դերակատարումը կորցնելու պատճառով: Այս հանգամանքը Տիգրան Թորոսյանի հետ զրուցելու առիթ հանդիսացավ:
- Պարոն Թորոսյան, դուք փաստորեն հրավիրվել եք դասախոսելու ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում:
- Կարծում եմ, լրագրողական շրջանակներում մի փոքր թյուրըմբռնում է առաջացել, թեեւ պարոն Աշոտյանն ամեն ինչ ճիշտ է ներկայացրել: Իսկապես, անցած տարեվերջին ինձ հրավիրել էին ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում դասախոսություն կարդալու ԼՂ խնդրի եւ ընդհանրապես հակամարտությունների կարգավորման վերաբերյալ: Բայց խոսքը մեկ դասախոսության մասին է, այլ ոչ թե այնտեղ աշխատելու: Ուրախ եմ, որ գնահատվել է տեւական մասնագիտական աշխատանքը, որի արդյունքում տպագրվել են երեք մենագրություններ եւ բազմաթիվ գիտական հոդվածներ հայաստանյան եւ օտարերկրյա հեղինակավոր գիտական հանդեսներում: Ուրախ եմ նաեւ, որ ունկնդիրները, որոնց մի մասը վաղը Հայաստանի քաղաքական կյանքում կարող է կարեւոր դերակատարություն ունենալ, անկեղծ հետաքրքրությամբ էին մասնակցում դասախոսությանը: Կարծում եմ ՀՀ առջեւ ծառացած խնդիրների լուծման տեսակետից կրթությունն ու գիտությունն ունեն բացառիկ նշանակություն եւ հետագայում էլ կարձագանքեմ դրան աջակցող ցանկացած նախաձեռնության:
- Իսկ դուք քաղաքականություն վերադառնալու ցանկություն չունե՞ք:
- Դրա համար չափազանց լուրջ պատճառ պետք է լինի: Այն, ինչով զբաղված եմ վերջին մի քանի տարիներին, ինձ գոհացնում է՝ եւ հետաքրքիր է, եւ կարեւոր: Խոսքը վերջին 4-5 տարիներին Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում քաղաքագիտության ոլորտում գիտակրթական ծրագրի իրականացմանն է վերաբերում, որն ապահովում է միջազգայնորեն մրցունակ եւ բակալավրիատի, եւ մագիստրոսական, եւ ասպիրանտական կրթություն, համապատասխան գիտական հանդեսի հրապարակում՝ առաջիկայում միջազգային հայտնի շտեմարաններում ընդգրկվելու հեռանկարով, եւ այլն: Ստեղծվել է ակտիվ միջազգային համագործակցություն, մի շարք երկրների բարձրակարգ մասնագետներ են մասնակցում թե՛ հանդեսի հրատարակման աշխատանքներին, թե կրթական ծրագրերի զարգացմանը: Արդեն ունենք ասպիրանտներ, որոնց թեկնածուական ատենախոսությունների պաշտպանությունը կիրականացվի երկակի աստիճանաշնորհման սկզբունքով՝ Գերմանիայի լավագույն համալսարանների հետ: Հնարավորություններ կան մագիստրատուրայի լավագույն ուսանողներին միջազգային համագործակցության շրջանակներում ընդգրկելու համար, կան բազմաթիվ այլ նպատակներ ու ծրագրեր: Այնպես որ, հետագայում այդ ամենով չզբաղվելու որեւէ պատճառ չեմ տեսնում:
- Իսկ ինչպե՞ս եք գնահատում ԼՂՀ խնդրի կարգավորման այս փուլը, բանակցությունները: Հայկական կողմի համար ինչպիսի՞ իրավիճակ է ստեղծվել:
- Դժբախտաբար, Հայաստանի քաղաքական կյանքում շատ բաներ, իսկ վերջին շրջանում հատկապես ԼՂՀ խնդիրը, բանահյուսության կամ շահարկումների մակարդակի վրա է: Շատ հաճախ խոսում են մարդիկ, որոնք որեւէ պատկերացում չունեն ոչ խնդրի մասին, ոչ հեռանկարների, ոչ էլ՝ թե ինչպես կարելի է այն լուծել: Մինչդեռ ցանկալի է, որ այսօր ավելի գրագետ լինեն քննարկումները, կատարվի լուրջ մասնագիտական աշխատանք, եւ որ դրանք զերծ լինեն քաղաքական շահարկումներից: Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմերի դիրքորոշումների կոշտացումը լիովին համարժեք է ստեղծված իրավիճակին: Կարծում եմ՝ այն է՛լ ավելի կկոշտանա, որովհետեւ հայկական կողմերը բոլոր իրավական եւ քաղաքական հիմքերն ունեն էլ ավելի կոշտացնելու իրենց դիրքորոշումները: Օրինակ, փոխզիջումների հարցով: Տեղին կլինի հիշեցնել թե՛ մյուս կողմին, թե՛ միջնորդներին, որ հայկական կողմերը մի քանի կարեւոր զիջումներ արդեն արել են՝ ԼՂՀ-ն համաձայնել է, որ այս փուլում Հայաստանն ուղիղ հանդիպումներ ունենա Բաքվի հետ, որ ԼՂՀ-ն լինի անկախ պետություն, թեեւ կարող էր միջազգային իրավունքի նորմերին միանգամայն համահունչ որոշել միանալ Հայաստանին, խոսել նոր հանրաքվեի մասին, թեեւ իրականացվածը միանգամայն անթերի էր: Հետեւաբար այսօր պետք է քննարկվի Ադրբեջանի զիջումների հարցը: Իհարկե, միջնորդներն էլ ունեն իրենց շահերը, եւ ՌԴ-ն առաջարկում է այնպիսի մոտեցումներ, որոնք չեն նպաստի այն բանին, որ Հայաստանը կամ Ադրբեջանը հեռանան, ինչպես Վրաստանը, քանի որ որեւէ մեկի կորուստը ՌԴ-ի համար Հարավային Կովկասի կորուստը կլինի: ՌԴ-ից ոչ թե պետք է նեղանալ, այլ վճռականորեն ներկայացնել մեր ակնկալիքները՝ հիմնված միջազգային իրավունքի վրա: Իսկանդերների հետ կապված հարցի լուծումը դրա վկայությունն է:
- Դուք ասում եք՝ ԼՂՀ կարգավորման ուղղությամբ ՀՀ-ն ճիշտ է անում, որ կոշտացնում է իր դիրքերը, բայց նույն ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում ձեռք բերված՝ հակամարտության շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման պայմանավորվածությունները մինչ օրս չեն իրականացվում: Թող հայկական կողմն ինչքան ուզում է, կոշտացնի իր դիրքորոշումները, ի՞նչ օգուտ, եթե դրանք արդյունք չեն տալիս:
- Հակամարտությունների կարգավորումը բարդ, տասնամյակներ ձգվող գործընթաց է, ՀՀ ազդեցության հնարավորություններն էլ անսահմանափակ չեն: Բայց տեւական, հետեւողական աշխատանքի եւ ավելի ճշգրիտ ձեւակերպումների արդյունքում, վստահ եմ, մի օր արդյունք ենք ունենալու: Առավել եւս, եթե օգտագործվեն աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող գործոններ: Հարավային Կովկասում վերջին տարիներին, հատկապես ռուս-վրացական պատերազմից հետո, աշխարհաքաղաքական առումով իրավիճակ է փոխվել, եւ ՀՀ-ի համար շատ ավելի լայն հեռանկարներ են ստեղծվել:
- Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանական կառավարման համակարգի ներդրումը: Հայաստանի համար այս պահին դա ճի՞շտ փոփոխություն էր:
- Ցավոք սրտի, հաճախ մարդիկ, ովքեր Հայաստանում Սահմանադրության մասին են խոսում, բացարձակապես պատկերացում և գիտելիքներ չունեն դրա վերաբերյալ: Մյուս կողմից՝ եթե միայն սահմանադրական փոփոխություններով հաջողվեր հետխորհրդային տրանսֆորմացիայի գործընթացում գտնվող իրավիճակն էապես փոխել, խնդիրը շատ հեշտ կլուծվեր: Դա համալիր խնդիր է, որը վերաբերում է ոչ միայն Սահմանադրությանը, այլև քաղաքական մշակույթին, ներքաղաքական կյանքում կիրառվող սկզբունքներին և այլն: 2005թ. կատարված սահմանադրական փոփոխությունները, որոնք գրեթե խորհրդարանական կառավարում էին ենթադրում, կուսակցությունների կողմից չընկալվեցին: Այդ նույն կուսակցություններն այսօր ինչպե՞ս պետք է կարողանան լիարժեքորեն ընկալել և օգտագործել նոր Սահմանադրությունը: Այսօր ՀՀ հիմնական խնդիրը բազմակուսակցական համակարգի չկայացածությունն է:
- Իշխանությունները, վերջերս ել Սերժ Սարգսյանն անձամբ հայտարարեց, որ նոր Սահմանադրությունը նպաստում է քաղաքական դաշտի ու կուսակցությունների կայացմանը:
- Կայանալու համար կուսակցությունները շատ անելիքներ ունեն, և միայն Սահմանադրության փոփոխությամբ նրանք չեն կայանա: Այսօր էլ ակնհայտորեն երևում է, որ կուսակցությունները շատ հաճախ ոչ սկզբունքներ ունեն, ոչ արժեքներ, այլ միայն մեկ նպատակ՝ ընկնել ԱԺ: Եվ այս տարերային միավորումներն ու բաժանումները դրա վառ վկայությունն են: Սա չափազանց լուրջ խնդիր է, բայց ճիշտ աշխատելու դեպքում սահմանադրական փոփոխությունները կարելի է օգտագործել իրավիճակի բարելավման համար:
- Կուսակցությունը, որից հեռացաք, մեծ փոփոխությունների է ենթարկվել, քրեաօլիգարխիկ շատ դեմքեր ընդունեցին: Անցած շաբաթ էլ Հովիկ Աբրահամյանը հեռացավ, որին ԱԺ նախագահ նշանակելու պատճառով դուք հեռացաք այդ պաշտոնից: Հիմա կարծես հակառակ պրոցեսն է գնում: Ինչպե՞ս եք գնահատում այդ զարգացումները:
- Նախ, դա չի եղել իմ հեռանալու պատճառը, եւ ես ընդհանրապես անձերի հետ կապված չեմ այս կամ այն քայլն անում: Կարեւորը երեւույթներն են: Եթե վերջին իրադարձությունները ճիշտ զարգացումներ ունենան, ապա հնարավորություն կլինի դրական արդյունք ակնկալել: Ի վերջո, հասարակությունն ու քաղաքական ուժերն էլ են տարիներ իշխող քաղաքական ուժից նման քայլեր ակնկալել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT