Արթուր Բաղդասարյանին եւ ՀՎԿ-ին փառաբանողներից մեկն էլ լքեց ՀՎԿ-ն (տեսանյութ)

09/02/2017 schedule14:05

ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական վերածնունդ» կուսակցության շարքերը լքեց հերթական կուսակցությունը: Լիբերալ ժողովրդավարական կուսակցության նախկին նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որում ասված է, թե նա ինչու է լքում այդ կուսակցությունը:

«Չեմ կարող չբարձրաձայնել, որ այն կեղծ եւ գաղջ մթնոլորտը, որը տիրում է «Հայկական Վերածննդում», խաբեության եւ ստորաքարշության այն մթնոլորտը, ժողովրդին խաբելու եւ մոլորեցնելու էժանագին պոպուլիզմը, այլեւս անհամատեղելի են դարձնում իմ եւ իմ թիմի ներկայությունը «Հայկական Վերածնունդում»։… պաշտոնապես հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս «Հայկական Վերածնունդ» կուսակցությունից, հրաժարվում եմ` ՀՎԿ կառավարման խորհրդի անդամությունից, հրաժարվումեմ ՀՎԿ Երիտասարդական միության նախագահի պաշտոնից` վստահ լինելով, որ իմ մեծ ներդրումն եմ ունեցել ՀՎԿ–ի ձևավորման և կուսակցության Երիտասարդական միության կայացման գործում»,- իր հայտարարությունում նշել է Դավիթ Հարությունյանը:

«Հայկական վերածնունդ»-ից փորձեցինք պարզաբանում ստանալ կատարվածի վերաբերյալ, սակայն ՀՎԿ երիտասարդական միությունն էլ հայտարարությամբ պատասխանեց Դավիթ Հարությունյանին:

«Այսօր տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության երիտասարդական միության վարչության նիստը, որտեղ որոշում է կայացվել ոչ պարկեշտ վարքագծի պատճառով Դավիթ Հարությունյանին հեռացնել ՀՎԿ երիտմիությունից, հետևաբար նաև կուսակցությունից: ՀՎԿ երիտմիության վարչությունը կուսակցության երիտթևի պաշտոնում առաջադրել է Սիմոն Հակոբյանի թեկնածությունը:

Դավիթ  Հարությունյանը քաջ գիտակցում էր, որ առաջիկայում ոչ պատշաճ վարքագծի համար ինքը կարող էր հեռացվել երիտմիությունից և կուսակցությունից, հետևաբար փորձել է մեկ քայլ առաջ ընկնել ու ներկայացնել, թե իբր ինքը սկզբունքային մարդ է ու հեռացել է կամովին, իսկ կուսակցությունից նրան հեռացնելու պատճառների մասին Դավիթ Հարությունյանը տեղյակ էր»,- այս մասին էլ ասված է ՀՎԿ երիտասարդակն միության հայտարարության մեջ:

Նշենք, որ սա առաջին դեպքը չի, երբ Արթուր Բաղդասարյանին կամ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը փառաբանող անձինք, որոնք ինչ-որ միավորում են ներկայացնում, կտրուկ հայտարարում են, որ լքում են ՀՎԿ-ն:

Այդպես վարվեց ամիսներ առաջ «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը, այսօր էլ արդեն այդպես է վարվում Լիբերալ ժողովրդավարական կուսակցության նախկին նախագահ Դավիթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիրներից նախկին «Միավորված հայեր» կուսակցության անդամներն էլ ավելի վաղ էին հայտարարել, որ նորաստեղծ ՀՎԿ-ն իր շուրջ երկամյա գործունեության ընթացքում ի վիճակի չեղավ կյանքի կոչել որդեգրած հիմնադրույթները, որոնք համահունչ էին «Միավորված հայեր» կուսակցության ծրագրին: «Դրան նպաստեց «Օրինաց երկիր» կուսակցությունից (ՕԵԿ) ժառանգած գործելակերպը՝ -ի հակառակ «Միավորված հայեր» կուսակցության հետ 01.06.2015 թ. կնքած համաձայնագրի՝ ՕԵԿ-ի դե յուրե չլուծարվելն ու նորաստեղծ ՀՎԿ-ին չմիանալը, կուսակցության կառավարման համակարգի դե ֆակտո ուզուրպացումն ու ՀՎԿ-ի հիմնադիր կուսակցությունների քաղաքական մեկուսացումը: Նկատի ունենալով վերոնշյալ հանգամանքները, Միավորված հայեր կուսակցության անդամները հայտարարում էին, որ իրենք դադարեցնում են իրենց անդամությունը Հայկական վերածննդին»,- ասված էր «Միավորված հայեր»-ի հայտարարությունում:

Ստորեւ ներկայացնում ենք տեսանյութ ՀՎԿ երիտասարդական միության համագումարից, որտեղ Դավիթ Հարությունյանը ՀՎԿ-ն է համարում միակ ուժը, որի հետ կարելի է ճանապարհ գնալ: Ի դեպ, այդ համագումարից անցել է ընդամենը 1 ամիս:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8101 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ