Երևան
12 °C
Անահիտ Թարխանյանն ու Վարդան Օսկանյանը (ձախից աջ)
«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ, այժմ կալանավորված Անդրիաս Ղուկասյանը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական եւ ռեյտինգային ցուցակներով: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանի կինը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:
- Տիկին Թարխանյան, դուք այսօր ներկա էիք «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հուշագրի ստորագրմանը: Դուք էլ եք միացե՞լ այդ դաշինքին:
- Ես մասնակցում էի որպես լիազորված անձ՝ Անդրիաս Ղուկասյանի կողմից:
- Այսինքն՝ Անդրիաս Ղուկասյանը լինելո՞ւ է այս դաշինքի ցուցակում:
- Այո, ինքը դաշինք գալիս է «Ժառանգության» ցուցակով: Քանի որ «Ժառանգություն»-ը միացել է դաշինքին, դաշինքի հետ միանալու է:
- Կալանավորված լինելու հանգամանքի չի՞ խանգարի քաղաքական գործընթացներին մասնակցելուն:
- Ինքը դատապարտված չի, ինքն ընդամենը դեռ նախնական կալանքի տակ է:
- Նկատի ունեմ կալանավորված լինելով կկարողանա՞ իր խոսքն ընտրողին հասցնել:
- Միանշանակ: Դրա համար կան լիազորված անձինք, որոնք էլ գնալու են, հանդիպելու են, իր խոսքը փոխանցելու են ընտրողներին: Դա մի կողմից, մյուս կողմից մենք դիմելու ենք ամեն տեղ, որ ընտրական փուլում պարոն Ղուկասյանին ազատեն այդ կալանքից: Եթե իշխանություններն իրեն ազատ չարձակեն, եւս մեկ անգամ կպնդվի, որ իրեն ազատությունից զրկել են քաղաքական դրդապատճառներով:
- Իսկ ինքը ծանո՞թ է այս դաշինքի այսպես ասած հռչակագրին:
- Այո ծանոթ է եւ լրիվ կիսում է:
- Դաշինքի ցուցակում իր տեղն արդեն պատկերացնո՞ւմ եք:
- Դեռ քննարկումներ են ընդանում 12, 13, 15-րդ տեղերի…, բայց ինքը ռեյտինգային ցուցակով է գնալու:
- Ո՞ր ընտրատարածքում:
- Քննարկվում է հիմա, բայց գրանցումից հետո հստակ պարզ կլինի, թե որտեղ կլինի: Դե քաղաքում, իհարկե:
- Փետրվարի 16-ը վերջին օրն է ԿԸՀ ցուցակներ ներկայացնելու համար:
- Բացարձակապես իր համար սկզբունքային հարց չի, թե որ տարածքում կլինի, բայց ամբողջ իր կյանքն ապրել է Երեւանում: Որտեղ որ վերջնական համաձայնության եկան, այնտեղ էլ կաշխատի եւ կիմանանք, թե որտեղ է առաջադրվելու:
- Կլինի ե՛ւ համամասնական ցուցակում, ե՛ւ ռեյտինգայինո՞ւմ:
- Այո:
- Հակասություններ չկա՞ն «Սասնա ծռեր»-ի աջակից լինելու եւ ընտրություններով իշխանություն ձեւավորելու նպատակի միջեւ:
- Տարբերություններ կան: Նախ եւ առաջ Անդրիասն աջակցել է առաջին հերթին քաղաքացիական շարժմանը, որը ձեւավորվեց այդ օրերին եւ շեշտադրումները պետք է ճիշտ դնել, իսկ «Սասնա ծռեր»-ին ինքն առաջին օրվանից աջակցել էր, որպես քաղաքացիական անձ, որպես քաղաքագետ՝ տեսնելով հիմնական խնդիրները: Մարդիկ արդեն ստիպված են եղել առաջ քայլ անել ու ինչ-որ քայլերի դիմել, որովհետեւ այլեւս հնարավոր չէր հանդուրժել ձեւավորված տնտեսական եւ քաղաքական իրավիճակին:
- Նախկինում դուք պլանավորել էիք Անդրիաս Ղուկասյանի կուսակցությունը ստեղծել, գրանցել: Այդ գործընթացը ո՞ր փուլում է:
- Քանի որ նախավերջին դատին արդեն հավաքված էր բոլոր փաստերը, որոնք որ պնդում էին եւ ցույց էին տալիս Անդրիասի արդար լինելը, եւ մենք սպասում էինք, որ դատարանը նույնկերպ կնայի եւ համապատասխան որոշումներ կկայացնի: Մեր կողմից միանշանակ դա ընկալվում էր, որ դատարանն ազատ արձակման մասին համապատասխան որոշում կընդունի, որովհետեւ կային անհերքելի փաստեր, փաստարկներ եւ ցուցմունքներ: Բայց դատարանը ո՛չ փաստերը նայեց, ո՛չ էլ դիտարկեց լրագրողների եւ քաղաքացիական եւ քաղաքական անձանց ցուցմունքները: Մեզ դրեցին փաստի առաջ եւ ստիպված հետաձգեցինք կուսակցության գրանցումը: Երեւի, դա այն ժամանակ կլինի, երբ Անդրիասն ազատ կարձակվի եւ կզբաղվի նոր կուսակցության ձեւավորմամբ կամ էլ, ես չգիտեմ, թե ինչպիսի քայլեր կիրականացնի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT