Սերժ Սարգսյանին նվիրել են Այվազովսկու կեղծ նկարը. «Փյունիկ»-ն իր հայտարարությունը ջնջել է

Armtimes.com-ը փետրվարի 15-ին ««Փյունիկ» հիմնադրամը Սերժ Սարգսյանին Այվազովսկու գողացված նկարն է նվիրել» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ հիմնավոր ներկայացված էր, թե ինչպես է «Փյունիկ» հիմնադրամն Այվազովսկու գողացված նկարը նվիրել Սերժ Սարգսյանին:

Հոդվածը կառուցվել էր հիմնադրամի հայտարարության հիման վրա, որտեղ նշված էր, որ հիմնադրամի ղեկավարներին ընդունել է Սերժ Սարգսյանը, որի ժամանակ հիմնադրամի անունից նրան նվեր է հանձնվել աշխարհահռչակ նկարիչ Հովհաննես Այվազովսկու հեղինակած «Նավը ծովում» նկարը:

Այսօր արդեն արձանագրում ենք, որ «Փյունիկ» հիմնադրամի պաշտոնական կայքից հեռացվել է նվիրատվության մասին հայտարարությունը: Բարեբախտաբար, մենք լուսանկարել էինք այդ հայտարարությունը (Print Screen), որտեղ հատուկ նշված էր, որ նվիրվել է «Նավը ծովում» նկարը:

Հիմնադրամն իր կայքում մեր հրապարակումից հետո տեղադրել է հետեւյալ հայտարարությունը. ««Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի անունից Հայաստանի Հանրապետությանը 19.07.2010 թվականին նվիրվել է Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» կտավը: Այն հանձնվել է փորձաքննության, որի արդյունքում մասնագիտական եզրակացություն է տրվել, որ վերոնշյալ գեղանկարը չի պատկանում Հովհաննես Այվազովսկու վրձնին և թանգարանային արժեք չի ներկայացնում, հետևաբար այն չի փոխանցվել որևէ թանգարանի և այժմ գտնվում է Հանրապետության Նախագահի աշխատակազմում:
Հայաստանյան լրատվամիջոցներից մեկի հաղորդած տեղեկատվությունը, թե՝ «Փյունիկ» հիմնադրամը ՀՀ Նախագահին 2011 թ. ռուս գործարարներից մեկի առանձնատնից գողացված նկար է նվիրել, չի համապատասխանում իրականությանը»:

Հատուկ «Փյունիկ» հիմնադրամի համար մի քանի արձանագրում կատարենք.

1. Այդ մենք չենք հայտարարել, որ Սերժ Սարգսյանին հիմնադրամը նվիրել է «Նավը ծովում» կտավը, այլ հայտարարել է «Փյունիկ» հիմնադրամը

2. Մենք չենք հիմնադրամի պաշտոնական կայքից ջնջել հիմնադրամի հայտարարությունը

3. Փաստորեն, «Փյունիկ» հիմնադրամը կարող է նկար ձեռքբերել, որը կեղծ է եւ առանց փորձաքննություն անցկացնելու այն նվիրել բարձրաստիճան պաշտոնյայի: Այս դեպքում՝ Սերժ Սարգսյանին:

Հ.Գ. Հիմնադրամից մեզ են տրամադրել Սերժ Սարգսյանի եւ հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպման մի լուսանկար, որի ժամանակագրությունն անհայտ է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20367 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ