Երևան
12 °C
Այսօր պաշտպանության նախարարությունում Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ. ելույթ է ունեցել, ապա նրանց հարցերին պատասխանել:
Բարձրաստիճան զինվորականներին ներկայացրել է կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու դրդապատճառները, խոսել է ընտրությունների ընթացքում Ադրբեջանի հնարավոր ակտիվացման, առաջնագծում սադրանքների գնալու հեռանկարի մասին, խոսել է Իրանից, Ռուսաստանից, ՆԱՏՕ-ից, ՀԱՊԿ-ից եւ նույնիսկ՝ Կորեայի թերակղզուց:
Բայց այս հավաքի ժամանակ Սերժ Սարգսյանը մեկ կարեւոր մեսիջ է ունեցել զինվորականներին փոխանցելու, եւ դա արել է հնարավոր ամենադիվագիտական ճանապարհով: Նա բանակի ղեկավար կազմին զգուշացրել է, որ անթույլատրելի է Զինված ուժերի ներգրավումն ընտրական գործընթացներում: Սարգսյանը դա ձեւակերպել է «միջկուսակցական քննարկում», թեեւ հասկանալի է, որ զգուշացումը վերաբերում է շատ ավելի խորքային եւ վտանգավոր միջամտությանը:
«Հատուկ շեշտում եմ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապակուսակցական են եւ ապաքաղաքական...Միջկուսակցական քննարկումներ բանակում չեն լինելու եւ մենք էլ չենք մտցնելու: Ավելին, զգուշացնում եմ բոլորիդ, որ նման փորձերն ուղղակի պատժվելու են»,- ասել է նա:
Հայաստանում բանակը միշտ է ներգրավվել ընտրական գործընթացներում, նույնիսկ հասել է Երեւանի կենտրոն եւ ուղիղ կրակ բացել ընտրությունների արդյունքները վիճարկող անզեն քաղաքացիների վրա: Զինվորների ձայները մշտապես համարվել են իշխող քաղաքական ուժինը: Եթե նախորդ ընտրություններից առաջ բարձր մակարդակներով ասել են, որ բանակն ապաքաղաքական է, դա ընկալվել է որպես ձեւական անհրաժեշտություն:
Այս անգամ, սակայն իրավիճակը մի փոքր այլ է: ԶՈՒ ղեկավար կազմին զգուշացնելով, թե պատժվելու են բանակն ընտրություններում օգտագործելու փորձ անողները, Սարգսյանն առաջին հերթին նկատի ունի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Վերջինս այս ընտրություններին մասնակցում է որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ: Ճիշտ է, դա ծիծաղելի է հնչում, բայց թերեւս ոչ Սեյրան Օհանյանի նախկին ենթակաների համար:
Օհանյանը շուրջ 8 տարի ղեկավարել է պաշտպանական գերատեսչությունը եւ այնտեղից հեռացել է ընդամենը մի քանի ամիս առաջ: Սա նշանակում է, որ դեռեւս թարմ է նրա ազդեցությունը ԶՈՒ որոշակի շերտի վրա, ինչն էլ նա կարող է փորձել օգտագործել ընտրական կամ հետընտրական փուլում:
Օհանյանը չի էլ թաքցնում, որ նման մտադրություններ ունի: Այս ընթացքում ֆեյսբուքյան էջով տարբեր առիթներով արած տեսուղերձներում, նա այսպիսի հետեւյալ մտքերն է արտահայտել. «Այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են... Մեր երբեմնի ավանդական մարտական ոգին, համահայկական համերաշխությունն ու միասնությունը վերականգնելու եւ ազգային-գաղափարական զարթոնքի համար՝ 1988 թվականի մտավորական-կամավորական շարժումն այսօր մտավորականների հետ պարտավոր է նորից շարունակել մեր բանակի սպան»: Սա ուղղակի կոչ է զինվորականներին հանուն արդարության պայքարի դուրս եկած իրենց նախկին ղեկավարին սատարելու համար:
Իրենց միանալու համար «Ազատամարտիկների դաշինքին» ուղղած շնորհակալական խոսքում էլ Օհանյանն ասում է. «Չեմ թաքցնում, ես, իրոք, ունեմ ձեր կարիքը։ Ինձ համար կարեւոր է, որ իմ կյանքում սկսված այս նոր փուլը մենք անցնենք միասին՝ մեջք մեջքի տված։ Ինչպես 90-ականների սկզբին մենք, կողք կողքի կանգնած, գիտեինք միասնականության գինը, գիտեինք՝ ինչի համար ենք դուրս եկել պայքարի, եւ պատրաստ էինք մեր կյանքը նվիրաբերել հանուն ընդհանուր հաղթանակի, այնպես էլ այսօր մեզ միավորում է մեկ նպատակ՝ շենացնել, ուժեղացնել մեր երկիրը։ Ինչպես 25 տարի առաջ մենք կարողացանք պատվով լուծել խնդիրը, այնպես էլ անելու ենք այսօր՝ խաղաղ պայքարում, հանուն Հայաստանի եւ Արցախի անվտանգության»: Սա նույնպես կոչ է ուղղված ոչ միայն ազատամարտիկներին, այլեւ գործող պրոֆեսիոնալ զինվորականներին։
«Մենք պետք է հասկանանք հասարակ եւ կարեւոր մի բան. եթե մենք չկարողանաք փոխել այսօրվա արատավոր համակարգը խաղաղ ճանապարհով եւ ընտրությունների միջոցով, ապա վաղը մենք կկանգնենք հեղաշրջումների կամ էլ արյունոտ հեղափոխական ցնցումների վտանգի առաջ»,- մեկ ուրիշ առիթով էլ այսպիսի հայտարարություն է արել նախկին պաշտպանության նախարարը:
Վերջինիս տեսաուղերձների հիմնական հասցեատերը զինվորականությունն է, որի աջակցությունը, բնականաբար երկրում փոփոխություն բերելու ամենակարճ ճանապարհը կլիներ: Բայց ոնց է պատկերացնում նախկին նախարարը, որ դա նաեւ անարյուն ու խաղաղ կարող է լինել, դժվար է ասել: Երկրորդ տարբերակն այն է, որ նա անուղղակիորեն սպառնում էր հեղաշրջմամբ ու հեղափոխական իրադարձություններով:
Օհանյանը վերջին միտքը հնչել է հունվարի 26-ին: Պատասխանը չուշացավ: Հունվարի 28-ին ԼՂՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյան «Եռաբլուրում» լրագրողի հետ զրույցում ասաց. «Ներքաղաքական լարվածություն ընդհանրապես չպետք է լինի, կոչ կանեմ բոլոր նրանց, վերաբերվում է ցանկացած երեկվա պետական պաշտոնյայի, նրանք, ովքեր գնում են ընտրության, հանգիստ, համեստ գնան ընտրությունների, ընդհանրապես որեւէ ինտրիգներ չստեղծեն: Նրանք, ովքեր ներքաղաքական լարվածություն կստեղծեն, ես անձամբ պատրաստ եմ նրանց (մի քանի վայրկյան դադարից հետո-հեղ.)... դեմ պայքարելու: Ովքեր, որ աշխատավարձով են ապրում իմ նման, նրանք կարող են կարծիք արտահայտել, թող մի հատ հետադարձ հայացք ձգեն եւ տեսնեն, թե էդ մարդիկ, երբ որ պաշտոն են զբաղեցրել, ովքեր են եղել, ինչով են ապրել, նրանց կերակրտաշատը որն է եղել, եւ թող ժողովրդից ներողություն խնդրեն րոպե առաջ»:
Օհանյանի վրա, սակայն այս խոսքերը որեւէ ազդեցություն չթողեցին, նա մինչեւ հիմա նույն ոճով առաջ է շարժվում: Երկու օր առաջ, փետրվարի 17-ի ասուլիսի ժամանակ նա սպառնաց հակահարված հասցնել իր դեմ արշավ սկսած անհատներին եւ քաղաքական ուժերին: Հաջորդ օրվա մամուլում լուր հրապարակվեց, որ ՀՀ եւ ԼՂՀ զինվորական դատախազություններն ուսումնասիրում են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Օհանյանի գործունեությունը բենզինի, սննդի, սպառազինության միլիոնավոր դոլարների հասնող յուրացումների համատեքստում: «Շատ մեծ քրեական գործ է բացվելու առաջիկայում եւ բանը հասնելու է ձերբակալությունների ու կալանավորումների։ Այս ամենի առանցքում լինելու է հենց Սեյրան Օհանյանը»,- գրվեց փետրվարի 18-ի մամուլում:
Այսօր էլ, փաստորեն, Սերժ Սարգսյանն անձամբ զգուշացրեց, որ պատժվելու են բոլոր նրանք, ովքեր կփորձեն բանակը ներքաշել ընտրական պրոցեսների (հեղափոխությունների, հեղաշրջումների-հեղ.) մեջ: Նման դեպքերի համար պատժի մեկ տարածված ձեւ գոյություն ունի՝ շինծու քրեական գործ, հետապնդում, բանտարկություն: Եթե Սեյրան Օհանյանի հետ նման բան տեղի ունենա, նա իսկապես պետք է քաղբանտարկյալ համարվի, անկախ նրանից՝ որն է եղել նրա կերակրատաշտը պաշտոնավարման ընթացքում, ինչ է յուրացրել եւ որքան:
Սեյրան Օհանյանը մեկ անգամ բանակը ներքաշել է ընտրական պրոցեսների մեջ, այն ժամանակ իշխանության կողմից ընդդիմության դեմ, Հայաստանի 10 անմեղ քաղաքացի է զոհվել, եւ ոչ ոք նրան չի պատժել: Եւ եթե հիմա նա նույն բանը փորձի անել հակառակ դիրքերից, բայց նրան պատժեն, դա կլինի դասական քաղաքական հետապնդում:
Հ.Գ. Նախկին նախարարի հանրահայտ տիկինը, որը շատ է սիրում լուսանկարվել, ամուսնու ազատության համար կարող է արդյունավետորեն պայքարել Նուբարաշենի կլոր շենքի, կամ հեռախոսակապով տեսակցությունների սրահի կեղտոտ ապակիների ֆոնին լուսանկարվելով: Եթե նա նաեւ օգտագործի իր սիրելի ատրիբուտները՝ շքեղ զգեստ, ծաղիկներ, գլոբուս, աղավնի, շատ դրամատիկ կոնտրաստ կառաջանա:
Կարծում ենք, սակայն այս ամենը տեղի չի ունենա, որովհետեւ Ռուզաննա Խաչատրյանն իրեն ամենատարբեր կարգավիճակներում պատկերացնում է, ընդհուպ մինչեւ առաջին տիկին, բայց քաղբանտարկյալի կնոջ կարգավիճակում, չի պատկերացնում: Չի բացառվում, որ Սեյրան Օհանյանի ընդդիմադիր գործունեությունը պարզապես ավարտվի, երբ նրա տիկինը հասկանա, որ մի օր իր եւ իր ամուսնուն կարող են բաժանել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հեռախոսակապով տեսակցությունների սրահի կեղտոտ ապակիները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT