Երևան
12 °C
Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղդասարյանն այս անգամ «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամներ Անահիտ Բախշյանի եւ Ստեփան Սաֆարյանի հետ ապրիլյան խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ: Նա այդ կուսակցության 10-րդ հորիզոնականում է, բացի այդ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երեւանի թիվ 2 ընտրատարածքում:
Գ. Բաղդասարյանը նախկինում «Օրինաց երկիր» կուսակցության անդամ էր, բայց ՕԵԿ-ի հետ ունեցած տարաձայնություններից հետո դուրս եկավ այդ կուսակցությունից ու համագործակցեց «Ժառանգության» հետ: Հիմա նա այդ կուսակցության հետ էլ դադարել է համագործակցել, քանի որ նա միացել է Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի ձեւավորած դաշինքին: «Ես կարծում եմ, որ «Ժառանգություն» ասելն արդեն շատ հարաբերական է դարձել, որովհետեւ այդ կուսակցության նկատմամբ իմ նախկին պատկերացումներն այլեւս գոյություն չունեն: Իսկ ԱԴ-ում ես ունեմ ընկերներ, որոնք այդ կուսակցության ցուցակի շրջանակներում մասնակցելու են ընտրություններին: Հենց նրանք են հավատարիմ մնացել «Ժառանգության» ծրագրերին ու գաղափարներին»,- ասում է Գագիկ Բաղդասարյանը:
- Իսկ ինչպե՞ս եք գնահատում «Ժառանգություն» կուսակցությունից Զարուհի Փոստանջյանի հեռանալու քայլը:
- Շատ ազնիվ եւ հայրենասեր մարդ է Զարուհի Փոստանջյանը, չգնաց իր սկզբունքների եւ արժեհամակարգի առեւտրի: Նա գտնվեց ազնիվ, ու քանի որ նրա գործունեությունն արդեն անհամատեղելի էր դարձել «Ժառանգության» այն մարդկանց հետ, ովքեր ներկայացնում են, թե իրենք են այդ կուսակցությունը, այդ պատճառով էլ դուրս եկավ:
- Այդ դեպքում «Ժառանգության» ղեկավարնե՞րը առեւտրի գնացին, որ միացան Սեյրան Օհանյանին սատարող դաշինքին:
-Ամեն ինչ էլ հնարավոր է, ես այդ առեւտրին մասնակից չեմ եղել: Օրինակ, ինձ համար շատ մեծ հարցական է, թե Րաֆֆի Հովհաննիսյանն այդ ինչպես հայտնվեց դաշինքի ցուցակի 11-րդ տեղում, մինչդեռ Արմեն Մարտիրոսյանը՝ 2-րդ տեղում է: Ինչու «Ժառանգությունը» գնաց այդ գործարքին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը նախկինում Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի քաղաքական գծից 180 աստիճանով հակառակ տեսակետ ուներ: Եթե ընդամենը երկու տարի առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը քննադատում էր Սեյրան Օհանյանին, նրա հրաժարականը պահանջում, նրանց երկուսին էլ մեղադրում էր մարտի 1-ի իրադարձությունների համար, հետո միանգամից որոշեց նրանց հետ դաշինքին միանալ ու համախմբվել Սեյրան Օհանյանի շուրջ:
Կամ կուսակցության վարչությունն ինչպե՞ս կայացրեց միանալու վերաբերյալ որոշումը: Դա նույնանման որոշում էր, ինչը կայացվեց եռյակ-քառյակի ժամանակ, երբ ամբողջ կուսակցությունը դեմ էր դրան, բայց Արմեն Մարտիրոսյանը Ռուբիկ Հակոբյանի հետ միացավ: Նշանակում է` ինչ-որ բան կա, որից տեղյակ չենք, երեւի չենք էլ իմանա: Բայց դա նշանակում է մի պարզ բան, որ «Ժառանգությունն» այլեւս գոյություն չունի: Կան մի քանի հոգի, որոնք որոշումներ են կայացնում, եւ որոնք ես չեմ ընդունում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT