Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անցյալ շաբաթ տեղեկացրեց, որ մեր ազգային հավաքականը հունիսին ընկերական խաղ է անցկացնելու Սենտ Քիթս եւ Նեւիս երկրի հավաքականի հետ, ինչի շնորհիվ հայկական ֆուտբոլով հետաքրքրվողների ճնշող մեծամասնությունը ավելացրեց իր գիտելիքները առնվազն աշխարհագրությունից: Պարզվում է՝ իրոք գոյություն ունի Սենտ Քիթս եւ Նեւիս երկիր (հետագայում՝ ՍՔՆ), որը գտնվում է Կարիբյան ծովում, բաղկացած է 2 փոքր կղզիներից՝ Քիթսից եւ Նեւիսից, որոնք իրար հետ միասին ունեն մոտ 50 հազար բնակիչ՝ մոտավորապես Երեւանի Դավթաշեն թաղամասի չափ: ՍՔՆ-ը տարածքով եւ բնակչությամբ աշխարհի ամենափոքր երկրներից մեկն է, բայց մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակով 5 անգամ գերազանցում է Հայաստանին, ունի 10 թիմով ֆուտբոլի առաջնություն եւ հավաքական, որը ներկա պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանից բարձր տեղ է զբաղեցնում. Հայաստանը 82-րդն է, Սենտ Քիթս եւ Նեւիսը՝ 77- րդը:
Հետաքրքիր է, որ ՀՖՖ-ն իր տարածած հաղորդագրության մեջ հատուկ ընդգծել է այդ փաստը, ինչպես նաեւ մանրամասնել, թե որ աշխարհամասում է գտնվում ՍՔՆ-ը՝ սա իրոք կարեւոր տեղեկություն էր: «Սենթ Քիթս եւ Նեւիսի հավաքականը հանդես է գալիս ԿՈՆԿԱԿԱՖ (կենտրոնական, հյուսիսային Ամերիկայի, Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլային ասոցիացիա) գոտում եւ տվյալ պահին ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 77-րդ հորիզոնականը»,- մասնավորապես նշված է ՀՖՖ հաղորդագրության մեջ: Առաջին անգամ ՀՖՖ-ը տեղեկություն տարածելով մեր ազգային հավաքականի առաջիկա հանդիպման մասին, նշում է նաեւ մրցակցի աշխարհամասը եւ տեղը վարկանիշային աղյուսակում: Նախկինում երբեւէ նման դեպք չի եղել՝ մեր մրցակիցները գոնե աշխարհագրություն փոքր-ինչ իմացող ֆուտբոլասերներին ծանոթ են եղել: Բայց Սենտ Քիթս եւ Նեւիս երկիրը իրոք նորություն է, այնպես որ ֆուտբոլը հերթական անգամ ապացուցում է իր օգտակարությունը, ստիպում ծանոթանալ, ուսումնասիրել մինչ այժմ անհայտ երկրներ:
Եվ այսպես, Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 4-ին, Երեւանում, մրցելու է Սենտ Քիթս եւ Նեւիս երկրի ընտրանու հետ: Բնականաբար, անկախ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքից, մեր թիմը ակնհայտ ֆավորիտ է այդ խաղում եւ առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչ է տալու մեր հավաքականին այդ խաղը: Նշեմ, որ ՍՔՆ-ի հետ հանդիպումից 6 օր անց՝ հունիսի 10-ին, Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում արտագնա հանդիպում է անցկացնելու Չեռնոգորիայի ընտրանու հետ: Այսինքն ՍՔՆ-ի հետ հանդիպումը Չեռնոգորիայի հետ խաղի նախապատրաստության կարեւոր փուլն է: Սա ընդունված պրակտիկա է ֆուտբոլում. կարեւոր խաղից առաջ ընկերական խաղ անցկացնել: Բայց բոլոր դեպքերում նախապատրաստական այդ ընկերական խաղերը ունենում են տրամաբանություն. կամ ընկերական խաղում մրցակիցը իր խաղաոճով նման է լինում ապագա մրցակցին, կամ ընկերական խաղը ունենում է ֆինանսական կոնկրետ նպատակ եւ այլն:
Միանգամից փաստենք՝ Չեռնոգորիայի հետ խաղից առաջ ՍՔՆ-ի հետ հանդիպումը ոչ մի կերպ չի տեղավորվում ֆուտբոլային ընդունված տրամաբանության մեջ: ՍՔՆ-ի հավաքականը նախ այլ աշխարհամասի թիմ է, համացանցում այդ թիմի մասնակցությամբ եղած ոչ մեծ քանակությամբ տեսանյութերն էլ հուշում են, որ խաղալու ենք ձեռագիր, ոճ չունեցող մի թիմի հետ, որը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի 77-րդ հորիզոնականում է հայտնվել պատահաբար: Իր պատմության ընթացքում ՍՔՆ-ի հավաքականը մրցել է ընդամենը եվրոպական 2 թիմերի հետ՝ Էստոնիա եւ Անդորա, մնացած բոլոր խաղերում ՍՔՆ-ի մրցակիցներ են եղել Կարիբյան ծովում գտնվող տարբեր կղզիների հավաքականները (Սուրինամ, Հայիթի, Բերմուդա, Բարբադոս, Գայանա եւ այլն): Ընդ որում, վարկանիշային աղյուսակում այդ 77-րդ տեղը ռեկորդային է մշտապես 2-րդ հարյուրյակում գտնվող ՍՔՆ-ի համար:
Նախկինում շատ հաճախ մեր ազգային հավաքականը նախապատրաստական շրջանում ընկերական խաղ էր անցկացնում մեր երիտասարդական հավաքականի հետ: Սենտ Քիթս եւ Նեւիս երկրի հավաքականի հետ հունիսին կայանալիք խաղը կարող է տեղավորվել միայն նման խաղի տրամաբանության մեջ՝ ուղղակի խաղ, ուժերի փորձարկում, որի անհրաժեշտությունը գրեթե զրոյական է: Բայց փոխարենը իմացանք եւս մեկ երկրի գոյության մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT