Վահագն Հայրապետյանին կարելի էր «ԵԼՔ»-ի համար նվագել, Ռոլանդին չէ՞ր կարելի ՀՀԿ-ի երգը գրել

Երեկ մեկնարկեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Գուցե կգան ժամանակներ, երբ մեր երկրում քարոզարշավը բովանդակային խոսակցության վրա կկառուցվի, բայց այդ ժամանակները դեռ հեռու են: Իսկ ամեն անգամ, երբ առաջադեմ հասարակությունն իր ողջ ինտելեկտուալ էներգիան կենտրոնացնում է ՀՀԿ-ի նախընտրական տեսահոլովակում նկարահանված անհատներին ոչնչացնելու ուղղությամբ, այդ ժամանակներն ավելի ու ավելի են հեռանում:

Քարոզարշավի առաջին օրվա ամենանշանակալի իրադարձությունը դարձավ ՀՀԿ-ի քարոզչական տեսահոլովակը`«Ռեինկարնացիա» խմբի կատարմամբ: Տեսահոլովակը կոչվում է «Փոխենք աշխարհը», երգի բառերն ու երաժշտությունը «Ռեինկարնացիայինն» են, ռեժիսորական աշխատանքը`«Շարմ»-ինը: ՀՀԿ-ի նախընտրական պաշտոնական կայքում եւս մեկ տեսահոլովակ կա`«Մենք Հայաստանն ենք» վերնագրով:

Երկուսն էլ շատ հարմար կլինեին տուրիստական գործակալություններով տարածելու համար որպես Հայաստանը գովազդող ուրախ եւ պայծառ տեսահոլովակներ: Քաղաքական քարոզչության համար, դրանք անպիտան են: «Ռեինկարնացիայի» երգում, ճիշտ է, խոսքը փոխելու եւ փոխվելու մասին է, ինչը ՀՀԿ-ի նախընտրական կարգախոսներից է, բայց քանի որ հստակ չէ` ով փոխվի եւ ինչու փոխվի, բովանդակային բաց կա, որն էապես թուլացնում է ասելիքը:

Քարոզչության տեսակետից այս հոլովակը հաջողված է թերեւս միայն հարվածային գործիքներ նվագող վարչապետի կերպարով: Բայց այս ամենը չէ, որ քննարկվում է սույն տեսահոլովակի մասին: Քննարկման թեման լուրջ եւ խորքային է, մասնավորապես` ի՞նչ բարոյական իրավունքով է «Ռեինկարնացիա» խումբը մասնակցում ՀՀԿ-ի քարոզարշավին:

Խմբի ֆեյսբուքյան էջը ողողված է հայհոյանքներով: Վտանգի տակ է մարտի 8-ի նրանց համերգը. նախապես տոմս գնած հանդիսատեսը բարձրացված աղմուկի պատճառով վերադարձնում է տոմսերը, ովքեր չէին հասցրել գնել` այլեւս չեն գնի, որովհետեւ իրենք ՀՀԿ ընտրող չեն: Չգիտենք իհարկե քվեախցիկում հայտնվելով ում կընտրեն, ում չեն ընտրի, բայց համերգին հաստատ չեն գնա: 

Հայաստանում քիչ կան «Ռեինկարնացիայի» նման խմբեր` նոր սերնդի երաժիշտներ, որ սեփական քրտինքով, սեփական ստեղծագործությամբ հասել են հաջողությունների եւ սիրվել են բոլորի կողմից: Թվում է, թե Հայաստանի հասարակությունը պետք է փայփայի իր այսպիսի զավակներին, ովքեր հաջողություն չեն փնտրում արտերկրում, ապրում եւ ստեղծագործում են իրենց երկրում, ի տարբերություն հազարավորների, չեն հայտարարում` այստեղ ապագա չկա ու արտագաղթում:

Բայց ոչ, Հայաստանի առաջադեմ, ինտելեկտուալ եւ արդարամիտ հասարակությունը սիրում է միայն արտագաղթողներին: Իսկ Ռոլանդի նման երիտասարդներին շատ լուրջ հարցեր ունի ուղղելու. օրինակ` իրենք գիտե՞ն, որ երկիրն այս վիճակին ՀՀԿ-ն է հասցրել, իրենք գիտե՞ն, որ երկրում արդարություն չկա, գիտե՞ն, որ Սերժ Սարգսյանը կործանում է Հայաստանը, Մարտի մեկի սպանդի մասին լսե՞լ են, գիտե՞ն բնակչության քանի տոկոսն է ապրում աղքատության ճիրաններում, համախառն ներքին արդյունքից տեղյա՞կ են, տեսե՞լ են` խանութներում շաքարավազի գինը, գիտե՞ն, որ իրենց տեսահոլովակի հեռարձակման պահին մեկնարկում էր «Հաց բերողի» հացադուլի 20-րդ օրը:

Եւ ինչպե՞ս կարող էին այսքանից հետո ՀՀԿ-ի համար երգ գրել, Սերժ Սարգսյանի հետ նույն դահլիճում կանգնել, համերգ տալ: Ընդհանրապես չգիտե՞ն, որ արվեստագետը պետք է հեռու մնա քաղաքականությունից:  

«Ռեինկարնացիայի» երիտասարդները չեն կարող սույն հարցերին սպառիչ պատասխան տալ, նրանք այդքան խորը գիտելիքներ, բարձր քաղաքացիական գիտակցություն, հայրենասիրություն եւ ինտելեկտ չունեն: Նրանք միայն փորձում են պաշտպանվել ԶԼՄ-նեին ասելով, որ իրենք չեն կիսում որեւէ քաղաքական ուժի գաղափարախոսությունը, այլ ուժերից նույնպես առաջարկներ ունեն ու չի բացառվում, որ երգեն նաեւ ընդդիմադիրների համար: Նկատի ունեն, իրենք ընդամենը երգել են, գուցե մի քիչ էլ հիացել են թմբուկ նվագող վարչապետով, բայց արդյո՞ք դրա համար գնդակահարություն է հասնում:

Քիչ առաջ խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը պատասխանել էր կայքերից մեկի հարցին, թե վատ չի զգո՞ւմ իրեն սուր քննադատության պատճառով: «Ես ինչի՞ համար պետք ա վատ զգամ, պոռնկությո՞ւն եմ անում, թե՞ ուրիշ բան»,- եղել էր պատասխանը: 

Հայաստանի ամենաինտելեկտուալ եւ ամենահայրենասեր հատվածին, սակայն, հնարավոր չէ նման արդարացումներով շեղել խնդրի բուն էությունից: Մինչեւ քարոզարշավի ավարտը թերեւս կքննարկվի` արդյո՞ք «Ռեինկարնացիայի» արածը պոռնկությունից էլ վատ չէր: Կարելի է նաեւ սեմինարներ կազմակերպել որոշելու համար նրանց գործած հանցանքը վաղեմության ժամկետ պե՞տք է ունենա, թե՞ այլեւս երբեք չի կարելի «Ռեինկարնացիայի»  համերգներին ներկա լինել:

Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում քարոզարշավի մեկնարկը տվեց նաեւ «Ելք» դաշինքը: Միջոցառմանը մասնակցում էր հայտնի դաշնակահար, ջազմեն Վահագն Հայրապետյանը, որի կատարման տակ էլ դաշիքնի թեկնածուները մտան դահլիճ: Այս փաստը որեւէ մեկը չնկատեց, հարցեր չառաջացան, թե ինչ գործ ունի ջազմենը քաղաքական ուժի միջոցառմանը: Որեւէ մեկը չմեկնաբանեց, թե Վահանգ Հայրապետյանի ներկայությունը նշանակում էր, որ նա համակրում է այդ ուժին եւ առաջիկա ընտրություններում իր ձայնը տալու է հատկապես «Ելք»-ին: Քարոզչական նման «անգին» աջակցություն ընդդիմադիր դաշինքը չստացավ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
17585 դիտում

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները