Արթուր Բաղդասարյանը դիվանագիտական պետհամարանիշով մեքենայով է շրջում (լուսանկար)

06/03/2017 schedule20:53

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում մանրամասն ներկայացնելով այս կուսակցության ընտրական ծրագիրը՝ յուրաքանչյուր կետ ներկայացնելուց խոսում էր անարդարությունից, իշխանությունների կողմից վարվող քաղաքականության հետեւանքով քաղաքացիներին պատճառվող անհարմարություններից: Մի հատված էլ վերաբերվում էր արագաչափերին եւ տեսանկարահանող սարքերին:

Armtimes.com-ի տեսախցիկը Արթուր Բաղդասարյանին այսօրվա միջոցառմանը ժամանելուց նկարել էր, երբ նա ոտքով ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների հետ մոտենում էր հյուրանոցի մուտքին, սակայն երբ նրա ելույթը մոտենում էր ավարտին, նույն մուտքի մոտ կայանեց «LEXUS» տեսակի մի ամենագնաց՝ դիվանագիտական պետհամարանիշներով: Միջոցառման ավարտին Արթուր Բաղդասարյանը հենց այդ մեքենայով էլ հեռացավ «Մարիոթ»-ից:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հետաքրքրվեցինք, թե որ դիվանագիտական ներկայացուցչությանն է պատկանում «52 T 001 AM» պետհամարնիշը: Մեր հարցմանն ի պատասխան ԱԳՆ-ից տեղեկացրեցին. «52 T 001  պետահամարանիշը ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից հատկացված է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ակադեմիա» հիմնադրամին»:

Արձանագրենք, որ Արթուր Բաղդասարյանը, օգտվելով դիվանագիտական պետհամարանիշներով մեքենայից, երբեք չի տուգանվում իր վարորդի կողմից կատարված վարչական իրավախախտումների համար: Դա կլինի արագաչափի, տեսախցիկների թե ՃՈ տեսուչի կողմից արձանագրած խախտում, քանի որ ՃՈ պետ Արմեն Խաչատրյանն ավելի վաղ Armtimes.com-ին տեղեկացրել էր, որ ՃՈ տեսուչների կողմից դիվանագիտական պետհամարանիշներով մեքենաները կարող են եւ կանգնեցվում են, սակայն վարչական պատասխանատավության ենթարկելու հարցը որոշվում է համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի:

Եթե խախտում կատարվել է դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող անձի կամ նրան սպասարկողի կողմից, ապա պատասխանատվության ենթարկելու հարցը լուծվում է դիվանագիտական կորպուսի միջոցով: Իսկ եթե կարմիր գույնի պետհամարանիշով մեքենա վարող եւ խախտում կատարող անձը դիվանագիտական անձեռնմխելիությունից չի օգտվում (ինչպես, օրինակ, դեսպանատների աշխատակիցները), ապա ՃՈ-ի կողմից վարչական պատասխանատվության կենթարկվի:

Ի դեպ, «ՀԱՊԿ» ակադեմիան Երեւանում մինչ օրս չի բացվել: Հարկ է ընթերցողին հիշեցնել, որ դեռեւս 2015 թվականին ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի որդուն Ճանապարհային ոստիկանությունը տուգանել էր 100 հազար դրամով՝ Range Rover  մակնիշի մեքենայի վրա դիվանագիտական կեղծ համարանիշ ամրացնելու համար: Բաղդասարյանի որդու մեքենայի վրա փակցված է եղել «52 T 002 AM» պետհամարանիշը, որն ընդամենը մեկ թվով է տարբերվում ՀՎԿ նախագահին սպասարկած մեքենայի համարանիշից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
25813 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ