Երևան
12 °C
Փաստաբան Լուսինե Սահակյանը
Փաստաբան Արամազդ Կիվիրյանը
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը
Հայաստանում փաստաբանությունը դրված է վտանգի տակ, իսկ փաստաբանական պալատն անբուժելի հիվանդ է:
Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Վերջինս փաստաբաններ Լուսինե Սահակյանի եւ Արամազդ Կիվիրյանի հետ ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու փաստաբանների պալատում ստեղծված իրավիճակը: Փաստաբանները հայտարարեցին, որ Պալատի խորհրդի ընտրություններից հետո փաստաբանների նկատմամբ հետապնդումներն ավելի են շատացել:
Լուսինե Սահակյանի խոսքով՝ Փաստաբանների պալատի կողմից մի խումբ փաստաբանների նկատմամբ հետապնդումները հանգեցրել են նրան, որ պետական մարմինները, որոնք սովորել էին, որ գոյություն ունի ուժեղ փաստաբանական կառույց եւ շատ զգույշ էին վերաբերվում փաստաբաններին, սկսեցին խախտել փաստաբանների իրավունքները։ Լուսինե Սահակյանը մատնանշեց քրեակատարողական հիմնարկներում վերջերս կատարվող իրադարձությունները, երբ փաստաբանները չէին կարողանում առանձնատեսակցություն ունենալ իրենց պաշտպանյալների հետ՝ համատարած խուզարկությունների պատճառով։
«Սա, միանշանակ, կապված է փաստաբանության թուլացման հետ, որովհետեւ պետական մարմինները, զգալով, որ փաստաբանությունը գնալով թուլանում է, սկսում են գործողություններ ձեռնարկել։ Եթե փաստաբանությունը շարունակի այսպես անկում ապրել, ապա փաստաբանների իրավունքների խախտումները, միանշանակ, շարունակվելու են, որն, իհարկե, հանգեցնելու է անձանց իրավունքների խախտմանը. եթե փաստաբանների իրավունքները խախտվում են, նրանց պաշտպանյալների իրավունքները կխախտվեն ու կխախտվեն»,- ասաց նա:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ երբեք չէր կարող պատկերացնել, որ փաստաբանության, փաստաբանի մասնագիտության թիվ մեկ ախոյանը դառնալու է փաստաբանների պալատը։ «Աբսուրդային է հնչում։ Պալատը ստեղծվեց նրա համար, որ գոյություն ունեցող միությունները միասնական լինեն, լինի մեկ կառույց, որը, պաշտպանելով փաստաբաններին, կպաշտպանի մեր վստահորդներին, քաղաքացիներին, սակայն եղավ այն, ինչ եղավ»,- ասաց Աթանեսյանը՝ նշելով, որ եթե որեւէ մեկը 6 ամիս առաջ իրեն պատմեր այն ամենի 50 տոկոսը, ինչ ինքն այսօր գիտի այն մասին, թե ինչով է զբաղված փաստաբանների պալատը, ինքը կմտածեր, որ այդ անձն ինչ-որ հոգեկան խնդիրներ ունի։
«Երբ ես ինքս հասկացա, թե ինչ է կատարվում, նույն խնդիրն ունեմ՝ փոխանցել անգամ իմ կոլեգաներին՝ գործակալական ցանցի կիրառում, ներազդում վստահորդների վրա, որպեսզի հրաժարվեն պայմանագրերից, ներխուժում ներընտանեկան հարաբերությունների մեջ ՝ ամենաանթույլատրելին»,- ասաց փաստաբանը՝ հավելելով. «Մենք այստեղ չենք եկել բողոքելու, ասելու՝ վայ, մեզ՝ խեղճերիս ճնշում են։ Մենք խեղճ չենք, մենք մեր շահերը կպաշտպանենք։ Խոսքն այն մասին է, որ այս երկրում փաստաբանությունը դրված է վտանգի տակ, եւ դրա վառ ապացույցը վերջին ընտրությունների արդյունքներն են (նկատի ունի փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունները): Ամբողջությամբ ընտրվել է իշխանական ցուցակ փաստաբանների շրջանում՝ մի մասնագիտություն, որտեղ պիտի լինեն ազատ մտածող մարդիկ»։
Տիգրան Աթանեսյանը համոզմունք հայտնեց, որ կառույցն անբուժելի հիվանդ է, հնարավոր չէ այն շտկել. «Պետք է ամեն ինչ անել, որպեսզի վերադառնանք 1998թ. իրավական ռեֆորմին, երբ փաստաբանները կարող են մի քանի միություն ունենալ»։
Փաստաբան Արամազդ Կիվիրյանն ասաց, որ այս զարգացումները տեղի ունեցան մի պարզ պատճառով՝ իրենց իրապես հետաքրքրել է պալատի կյանքը, իրենք սրտացավ են եղել պալատի համար, իրենց համար փաստաբանությունը բացառապես բիզնես չի եղել, հակառակ պարագայում յուրաքանչյուրը կզբաղվեր բացառապես իր նեղ մասնագիտական հարցերով եւ չէր խառնվի պալատի գործերին։ «Սակայն մեզ համար կարեւոր է եղել, որ պալատը ուժեղ կառույց լինի, որը կկարողանա հակազդել նաեւ պետական մարմիններին։ Բայց մենք այսօրվա դրությամբ ունենք այսպիսի իրավիճակ»,- ասաց Արամազդ Կիվիրյանը՝ նշելով, որ փաստաբանների պալատից փաստացի կորում են փաստաթղթեր, որի պայմաններում պալատն, ըստ էության, առաջ է քաշում անձին արտոնագրից զրկելու հարցը։
Բերելով սեփական օրինակը` Կիվիրյանը պատմեց, որ պալատի նախագահը փորձում է զրկել իրեն արտոնագրից. «Չէին մտածում, որ 10 տարի անց կարող է պահած լինեմ այդ փաստաթուղթը: Փաստաբանների պալատում մտածում են, թե տարիներ անց փաստաթղթերը ցնդում են...Ես եւ մի քանի փաստաբաններ դիմել էինք փաստաբանների պալատ, որ պալատը մեր անձնական տվյալներն անօրինական ձեւով չօգտագործի։ Պալատից ինձ պատասխան է եկել, որ գործն ուսումնասիրելու արդյունքում պարզվել է, որ չկա այն հրամանը, համաձայն որի՝ ժամանակին եղել եք փորձնակ, որի հիմքով երկու տարվա ստաժ եք ունեցել»,- ասաց Արամազդ Կիվիրյանը՝ հավելելով. «Փաստացի ստացվում է, որ իմ անձնական գործից վերացրել են այն հրամանը, որի հիման վրա ինձ վկայական է տրվել։ Պալատի համապատասխան աշխատակիցները երեւի չէին մտածում, որ 10 տարի անց իմ կողմից կպահպանվեն բոլոր փաստաթղթերը, այդ թվում համապատասխան վկայականը, որն անհրաժեշտության դեպքում կներկայացվի»։ Փաստաբանն ասաց, որ տհաճ իրավիճակ է ստեղծվել, ստեղծված կառույցը պետք է հակադրվեր բոլոր պետական մարմիններն, տեր կանգներ բոլոր փաստաբանների իրավունքներին, ինչն ինքն այսօր չի տեսնում։ Նա եւս նշեց, որ հավանաբար եկել է նոր կառույց ստեղծելու պահը։
Լուսինե Սահակյանն էլ հավելեց, որ այս տարիների ընթացքում փորձել են պայքարել, որ արդեն իսկ ձեռքբերումներ ունեցող կառույցն ավելի շատ ձեռքբերումներ ունենա, առավել հզորանա։ «Մենք մեր առաջ այլ միություն ստեղծելու նպատակ չէինք դրել, որովհետեւ այս միությունը, համենայն դեպս, զարգանում էր այն ուղով, որը բավարարում էր փաստաբաններին։ Մենք ամեն կերպ փորձեցինք պահել այս միությունը, բայց ոչինչ չստացվեց»,- ասաց նա՝ նշելով, որ այլ փաստաբանական կառույց ունենալուն այլընտրանք չունեն։
Մեր հարցին, թե երբ են մտադիր ստեղծել նոր միությունը, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց, որ դեռ իրավական խնդիրներ կան, Սահմանադրական դատարան եւ խորհրդարան դիմելու անհրաժեշտություն, իրենք քայլերը կանեն եւ կտեղեկացնեն հանրությանը:
Հիշեցնենք, որ վերը նշված փաստաբանները տեւական ժամանակ բարձրաձայնում են պալատում առկա խնդիրները, որոնք վերաբերում են հիմնականում պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գործունեությանը: Կոշտ քննադատության առիթ էին դարձել հատկապես մի խումբ փաստաբանների դեմ հարուցված կարգապահական վարույթները՝ փաստաբանների ֆեյսբուքյան գրառումների համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT