Հայաստանում կոռուպցիա չկա. ՀՀԿ-ն պայքարելու է չեղած բանի դեմ

Հանրապետական կուսակցության ծրագրում կա «Արդարադատություն, կոռուպցիայի դեմ պայքար» բաժին: Համաձայնեք, ՀՀԿ-ի դեպքում «կոռուպցիա» տերմինը մի ուրիշ, առանձնահատուկ հմայք ունի:

Եվ ուրեմն, ինչպես է ՀՀԿ-ն պայքարելու կոռուպցիայի դեմ: Նախ, ինչ կարծիքի է ՀՀԿ-ն կոռուպցիայի մասին: «Ինչպես մեր քաղաքացիների հիմնական իրավունքներն ու ազատությունները, այնպես էլ ժողովրդավարությունը, պաշտպանության կարիք ունեն: Նախեւառաջ՝ պաշտպանություն կոռուպցիայից, որ ծնում է կամայականություն, անազատություն եւ անարդարություն»,- այսպես է սկսվում ՀՀԿ ծրագրի` «կոռուպցիայի դեմ պայքարի» բաժինը: Սկիզբը վատ չէ: Նույնիսկ կարելի է ասել` խոստումնալից է:

Ավելի խոստումնալից է շարունակությունը` «Մեր նպատակն է կայացնել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգ, որը թույլ կտա արդյունավետ կանխարգելել մեր առաջընթացն արգելակող այդ քաղցկեղը եւ ապահովել կոռուպցիոն հանցագործությունների դեպքում պատասխանատվության անխուսափելիությունը»,- գրված է շարունակությունում: Սա արդեն ոչ միայն խոստումնալից է, այլ նույնիսկ գոտեպնդող: 

Իսկ հիմա տեսնենք, թե ինչպես է պայքարելու ՀՀԿ-ն կոռուպցիայի դեմ, որտեղ է այդ կոռուպցիան եւ այլն: Ահա այստեղ է, որ տարակուսանքներ են առաջանում: «Մենք սկսել ենք ձեւավորել այդպիսի պաշտպանիչ մեխանիզմ: Դրա կենտրոնական մասը պետք է լինի դատաիրավական համակարգը»,- ասվում է ՀՀԿ ծրագրում: Այսինքն՝ դատաիրավական համակարգի միջոցով ՀՀԿ-ն պետք է պայքարի կոռուպցիայի դեմ: Այդ պայքարում, ուրեմն, դատաիրավական համակարգը դրոշակակիրն է: Իսկ գիտե՞ք ինչու: Շատ պարզ. որովհետեւ մեր դատաիրավական համակարգը, ըստ ՀՀԿ-ի, կոռումպացված չէ: Սա կարդալով, իհարկե, ոմանք քահ-քահ կծիծաղեն, ինչպես դասականը, բայց այդպես գրված է ծրագրում:

Չափազանցությո՞ւն է թվում: Մի քանի մեջբերում ծրագրից. «Մենք պետք է ձեւավորենք ժամանակակից արդյունավետ դատական համակարգ, որը կգործի նորացված Սահմանադրության համաձայն: Մենք նաեւ պետք է ձերբազատվենք օրենքի եւ դատարանի հանդեպ կասկածամիտ վերաբերմունքից, ինչը կա մեր հասարակության մեջ», «դատական համակարգն ունի ցածր վարկանիշ, որը պայմանավորված է ոչ միասնական դատական պրակտիկայով եւ դատարաններում կոռուպցիայի վերաբերյալ տարածված պատկերացումներով», « Դատարանների նկատմամբ վստահությունը ցածր է» ...:

Դատաիրավական համակարգում, հասկանում ես, չկա կոռուպցիա: Ուղղակի մարդիկ չեն վստահում, կասկածամիտ են, ունեն «դատարաններում կոռուպցիայի վերաբերյալ տարածված պատկերացումներ» եւ ընդամենը:

Մարդիկ են վատը, ոչ թե դատաիրավական համակարգը: Գաղջ մթնոլորտում առավոտյան արթնանում են ու չեն վստահում դատարաններին: Այդ անվստահությունից տարածվում են կոռուպցիայի վերաբերյալ ինչ-որ պատկերացումներ: Եվ ահա ՀՀԿ-ն գտել է այս խնդրի լուծումը. «Մեր նպատակն է. ցածր վարկանիշ ունեցող դատական համակարգից անցում դեպի արդար, վստահելի եւ արդյունավետ դատական համակարգ»,- գրել են իրենց ծրագրում ՀՀԿ-ականները: Դե եթե դատաիրավական համակարգում կոռուպցիա չկա, այդ համակարգի միջոցով էլ պետք է պայքարեն կոռուպցիայի դեմ, ուրեմն մնում է լուծել այդ համակարգի նկատմամբ մարդկանց վստահության հարցը: Այսինքն, ամեն առավոտ մարդիկ պետք է արթնանան ուրախ տրամադրությամբ եւ նույնիսկ չմտածեն դատաիրավական համակարգում կոռուպցիայի մասին, չպետք է ունենան նման պատկերացումներ: ՀՀԿ ծրագրի մեջ հենց այս տրամաբանությունն է դրված:  Հակառակ դեպքում կգրեին, որ դատաիրավական համակարգը կառուցվածքային կոռուպցիայի մեջ է թաթախված, առաջին հերթին պետք է հենց այդ հարցը լուծել...:

Չեն գրել՝ ուրեմն չկա կոռուպցիա այդտեղ եւ մարդիկ թյուր պատկերացումներ ունեն այդ համակարգում կոռուպցիայի վերաբերյալ: Չկա այդտեղ կոռուպցիա եւ վերջ:

 «Դատախազության եւ քննչական մարմինների գործունեության արդյունավետության հետեւողական բարձրացմանը եւս առաջնահերթ ուշադրություն է հատկացվելու։ Սահմանադրության փոփոխությունների համատեքստում կհստակեցվեն դատախազության լիազորությունները, կորոշակիացվեն քննչական մարմինների կարգավիճակը եւ նրանց գործունեությանը ներկայացվող պահանջները»,- գրված է ծրագրում: Որեւէ մեկը այստեղ տեսա՞վ կոռուպցիա բառը: Չկա այստեղ կոռուպցիա, հո զոռով չի: Ընդամենը խոսքը արդյունավետություն բարձրացնելու մասին է: Դե մի քիչ լավ չեն աշխատում, էլի:

Ուրիշ լուծումներ էլ է առաջարկում ՀՀԿ-ն կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Օրինակ. «բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից գույքի եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագիր չներկայացնելու կամ կեղծ հայտարարագիր ներկայացնելու դեպքում վարչական կամ քրեական պատասխանատվություն»,- գրված է ծրագրում: Ինչու նման բան մինչեւ հիմա եղե՞լ է: Որեւէ մեկը թաքցրե՞լ է: Իհարկե, կան թյուր կարծիքներ, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաները իրենց «գույքի ու եկամուտների» հիմնական մասը հանում են օֆշորներ, բայց քանի որ մինչեւ հիմա որեւէ բարձրաստիճան պաշտոնյա այդ մասին չի հայտարարել, չի դժգոհել դրանից, դատաիրավական համակարգը երբեք նման ապացույցներ չի փնտրել ու չի գտել, ուրեմն նման բան չկա: Հա, իհարկե, ՀՀԿ ցուցակում գտնվող ԴԱՀԿ նախկին պետ, գեներալ Միհրան Պողոսյանի անունը շոշափվեց օֆշորային ինչ-որ պատմության հետ, բայց շատ շուտով պարզվեց, որ դա միջազգային դավադրություն էր հայ մեծ գեներալի դեմ, մեր իրավապահներն էլ երկար փնտրեցին ապացույցներ չգտան, ու հիմա ազգովի պետք է ներողություն խնդրենք նրանից: Միհրան Պողոսյանի` ՀՀԿ ցուցակում գտնվելը ինքնին ապացուցում է, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք, երբեք, ոչ մի դեպքում օֆշորների հետ կապ չունի եւ չի ունեցել: Վաաաբշե:

Մի խոսքով, Հայաստանում կոռուպցիայի մասին կան ընդամենը «կոռուպցիայի վերաբերյալ տարածված պատկերացումներ», իսկ կոռուպցիա ինքնին չկա: Բա արժի՞ չեղած բանի դեմ պայքարել, ժամանակ վատնել: Վստահաբար ընտրություններից անմիջապես հետո ՀՀԿ-ում կսթափվեն, եւ հանգիստ կթողնեն կոռուպցիան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9486 դիտում

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ