Նայում ես՝ քո տատիկի չափ է. Ծառուկյանը բացատրեց, թե ինչու է գումարով օգնել 84-ամյա տատիկին

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արդեն մի քանի օր է՝ նեղսրտած է ինչ-որ մարդկանցից, ինչ-որ տեղական չինովնիկներից: Նախընտրական հանդիպումների ընթացքում նա շարունակ խոսում է ճանապարհներ փակելուց, իր առաջ խոչընդոտներ ստեղծելուց, սակայն այդ ամենը ուղիղ չի ասում: Նախօրեին եւ երեկ, օրինակ, նա դժգոհում էր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանից:

Այսօր Սեւանում կայացած հանդիպմանը կրկին հարցին անդրադարձավ, սակայն չնշեց, թե այս անգամ ով է խնդիր հարուցողը: «Ճանապարհներ են փակում արդեն, ուզում են բան ասել, մենք էլ բան լսել»,- հայտարարեց Ծառուկյանը:

Շարունակելով իր ելույթը՝ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը վստահեցրեց, որ այն ինչ-որ ասում է՝ մի բան էլ ավելի իրականացնելու է:

«Մենք չենք ուզում, որ մեզ ձայն տաք, անցնենք խորհրդարան, մեր կաշին փրկենք, այլ ուզում ենք, որ մեզ 50+1 տոկոս ձայն տաք, որ նույն պահին համակարգ փոխվի, օրենք փոխվի: Եվ ով ձեզ տվել է 30 տոկոսով վարկ՝ պատասխանատվության ենթարկվի: Եթե համաշխարհային բանկից եկել է 0 տոկոս, 0,75 տոկոսով վարկ, ո՞նց է դարձել 30 տոկոս»,- հայտարարեց Ծառուկյանը:

Վերջինս խոսեց նաեւ լավ եւ վատ պաշտոնյաների, պատգամավորների մասին՝ ընդգծելով, որ վատ աշխատողներին պետք է այլեւս ձայն չտալ, հեռացնել:

«Ով կարողանում է գործ անել, պիտի պարգեւատրես, ով ոչ՝ հեռացնես: Օրինակ ես սպորտում այդպես եմ անում. եթե տվել է 2 մեդալ, հաջորդ տարի չեղավ 3՝ իր դիմումի համաձայն պետք է դուրս գա, ծանոթ-բարեկամ չկա: Ով գալիս  է՝ մեդալ բերեց, պիտի պարգեւատրվի, մեդալ չբերեց, պիտի հեռանա: Նույնը պետք է կիրառվի մյուս ոլորտներում»,- ասաց ԲՀԿ առաջնորդը:

Սեւանում հրավիրված բավական բազմամարդ հանրահավաքի ընթացքում Ծառուկյանն անդրադարձ կատարեց նաեւ իր «բարեգործական» գործունեությանը եւ նախընտրական շրջանում ԿԸՀ սահմանած արգելքներին:

«Երեկ ես եղել եմ Եղեգնաձորում, մի տատիկ ա մոտեցել, 84 տարեկան, ամուսինը մահացել ա, ընտանիքը դուրսն ա: Ոտը կոտրված հիվանդանոց ա գնացել, պետք է վճարեր հարյուր քանի հազար, բայց քանի որ գումար չունի, հետ են դարձրել տատիկին: Պարզ ա, պարոն Մուկուչյանը (ԿԸՀ նախագահ-խմբ.), հայտարարություն ա արել, որ դու հանկարծ, եթե մեկին օգնես, քեզ դատի կտանք, ասում եմ՝ ես բարեգործ մարդ եմ, ես հո չեմ ասում՝ ես անեմ, դուք ինձ ձայն տաք: Ես իմ բարեգործությունն եմ անում: Քունս չի տարել, համարը վերցրել եմ, հանձնարարել եմ իմ ընկերներին, զանգել են, գնացել գումարը տվել են՝ մի բան էլ ավել: Չէի կարա քնեի, ինձ ճիշտ հասկացեք: 85 տարեկան տատիկ, ում էլ դիմեր՝ կօգնեին: Նայում ես քո տատիկի չափ է»,- ասաց Ծառուկյանը:

Սեւանում հանրահավաքին մասնակցող տարեց մի մարդ դժգոհեց նոր Ընտրական օրենսգրքից, որի համաձայն, եթե ձայն ես տալիս մի կուսակցության՝ չես կարող այլ կուսակցության ռեյտինգային թեկնածուին ընտրել եւ հակառակը:

«Էդ Մուկուչյանը, որ ձեզ ասում ա՝ սենց մի արա, ընենց մի արա, հիմա ես էլ ասում եմ, Մուկուչ, ընենց արա, որ ես գնամ իմ ուզած կուսակցությանը ձայն տամ, մեկ էլ իմ ուզած մարդուն»,- հայտարարեց հանրահավաքի մասնակից սեւանցին:

Ծառուկյանը բացատրեց, որ այդպես չի կարող լինել: Այս հնարավորությունը ստեղծված է, որ մարդիկ չընտրեն խնամի-ծանոթ-բարեկամի, այլ հիմնականում ընտրեն քաղաքական ուժ, որը կարող է մի բան փոխել:

«Բոլոր պայմանները Եվրոպական խորհրդարանը ստեղծել ա, որ արդար ընտրություն անեք: Դուք կարող եք ոչ մի նշում չանել, այլ ձեր ուզած կուսակցության թերթիկը վերցնել, ձեր ձայնը տալ այն կուսակցությանը, որ կարող է ձեր համար բան փոխել»,- մանրամասնեց Ծառուկյանը:

Ի դեպ, մինչ Սեւանի ընտրողների հետ հանդիպելը Ծառուկյանն արդեն եղել էր Ճամբարակում: Սեւանից նա ուղեւորվեց Դիլիջան եւ Իջեւան:

Իջեւանում դաշինքի առաջնորդը խոսեց այն մասին, որ 2009-ից հետո օր օրի վիճակը Հայաստանում վատացել է: Ընդգծելով, որ այսօր իրավիճակ փոխելու հնարավորություն կա՝ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ հենց դրա համար է վերադարձել քաղաքականություն:

«2015 թվականին ես հեռացա, որ արյուն չթափվի՝ ոչ իմ թիմակիցների, ոչ իմ ժողովրդի, բայց երկու տարի հետո ոչ ոք չկարողացավ տեղը լրացնել, մարդիկ եկան ու ասացին, որ վստահում են ինձ, ուզում են, որ ես վերադառնամ: Համախմբում, բոլորիս մասնակցություն ու միասնականություն է պետք, որպեսզի ծրագիրն իրականացվի, հնարավորություն ու պայման ստեղծվի երկրում, որպեսզի մարդիկ հավատան, այլապես այսպես չի կարող շարունակվել: Ես հավաստիացնում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, որովհետև ավելի վատ է եղել՝ լույս չի եղել, հաց չի եղել, միայն պետք է միասնական լինեք, գնաք մասնակցեք ընտրությանը եւ ձայնը տաք այն ուժին, որը կարող է վիճակ փոխել: Հաշվի առեք ձեր ձայնը՝ այն ուժ է»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6276 դիտում

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ