Էգուց կասեք բախտատերը թաղեմ՝ էլի չստացվեց, ժամանակն է՝ խելքից բողոքենք. Սասուն Միքայելյան

«Ես զարմանում եմ, կներեք, նորմալ մարդը էսօր ո՞նց պիտի Հանրապետականին ձայն տա նորից, որ մենք էս վիճակին ենք հասել, որ հաղթանակած ժողովուրդը էսօր շոր էլ չունի հագին»,- Գավառում այսօր հրավիրված նախընտրական հանրահավաքի ընթացքում այս մասին հայտարարեց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը՝ հավելելով, որ մարդիկ, որոնք էս երկրից խաբար չեն, էսօր գումարներ են դիզել, եկել, ասում են՝ փող տանք՝ ձայն տվեք»:

Նա ընդգծեց, որ այս ամենում ընտրողներն են մեղավոր. «Ես միշտ ասում եմ՝ բոլորը բախտից են բողոքում, չկա մեկը, որ խելքից բողոքի: Հիմի եկել ա ժամանակը, որ մենք խելքից բողոքենք: Էգուց կասեք բախտատերը թաղեմ՝ էլի չստացվեց: Փաշինյանն, օրինակ, լավ միտք ասեց. մարդիկ ասում են՝ բա ո՞նց կլինի, Փաշինյանն ասեց՝ ոնց անեք, այնպես էլ կլինի: Մենք նոր չենք ընդդիմացել էս իշխանություններին, որ երեկ գործի էինք, էսօր դուրս ենք եկել ու ասում ենք՝ մենք ընդդիմություն ենք: Էս տարիների ընթացքում գործունեություն է ծավալվել, դա ապացույց է ձեզ»,- ասաց Միքայելյանն ու հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի ու Էդմոն Մարուքյանի 5 տարվա գործունեությունը:

Ընդգծելով, որ «Ելք»-ը ընդդիմադիր դաշինք է, որն ուզում է էս երկրում բան փոխել, Սասուն Միքայելյանը վստահեցրեց, որ այն նաեւ 1991 թվականից հետո ձեւավորված առաջին ուժն է, որ երբեք չի գնա էս իշխանության հետ համագործակցության:

«Հիմա դուք որոշեք, դուք մտածեք, կտա՞ք ձեր ձայնը: Ժամանակն է պատկերացնելու, մի՛ խաբնվեք: Ես վստահեցնում եմ՝ էսքան տարիների ազատամարտիկ, պատգամավոր, մենք ձեզ չենք թողնի փողոցում: Եթե մեր ձեռքը մանդատ լինի՝ համոզված եղեք, որ իշխանափոխություն լինելու է»,- ընդգծեց նա:

Ազատամարտիկն իր խոսքում անդրադարձավ նաեւ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Հ1»-ին տված հարցազրույցին.

«Դուք լավ գիտեք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է արել, որ հողերը՝ 6 շրջան, պետք է տանք, այստեղ շատ մարդիկ են եղել, որ մասնակցել են ազատագրական պայքարին: Եթե այն ժամանակ մենք ասում էինք, որ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովելու համար ենք այս տարածքներն ազատագրել, հիմա դա ո՞նց կլինի, եթե այդ շփման գիծը հասնի Աղդամ, մենք ապահովելո՞ւ ենք Արցախի ժողովրդի անվտանգությունը: Մի հասարակ բան՝ ինչո՞ւ Լեոն Տեր-Պետրոսյանը դա չէր ասում մի քանի ամիս առաջ,  մի տարի առաջ, 2008 թվականին, այսինքն՝ եկել է, նախընտրական շեմին մեզ խաղաղություն է ուզում տալ պարոն Տեր-Պետրոսյանը, էն էլ՝ ի՞նչ խաղաղություն, էն խաղաղությունը, որը արյան, կյանքերի գնով ձեռք է բերվել: Ազատագրված տարածքները մեր, ասում է՝ բերեք, էն տղերքը, որ գլուխները դրել են զոհասեղանին, դա ջնջենք, ձեր խաղաղությունն էս ա»,- հայտարարեց «Սասուն» ջոկատի նախկին հրամանատարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4564 դիտում

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց