Երևան
12 °C
«Ձեր նոր մարզպետը, որ եկել է ու մարդկանց կյանքից տեղյակ չի, սովորեցրել է մարդկանց, որ ինձ վատ հարց տան: Ես պատրաստ եմ բոլորի հարցերին պատասխանելու: Հարցնում է` 2012-ին ծրագիր ներկայացրեցիք ու ոչ մի բան չեղավ: Պատասխանեցի` գնա, քեզ սովորեցնողին ասա, որ պարոն Ծառուկյանը տեսավ, որ 50+1 չհավաքեց, դրա համար կոալիցիա չկազմեց, որ ժողովուրդը չասի, բա ինչո՞ւ դա չեղավ». մարտի 21-ին Սյունիքում նման հայտարարություն էր արել «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Սյունիքի մարզպետից փորձեցինք ճշտել՝ որեւէ մեկին սովորեցրե՞լ է, որ Ծառուկյանին հարց տա: Ստորեւ ներկայացնում ենք մեր գրավոր հարցերին մարզպետի պատասխանները.
- Պարոն Հակոբյան, ինչպե՞ս եք գնահատում Գագիկ Ծառուկյանի այս պահվածքը, հայտարարությունը՝ ուղղված ձեզ:
-Չեմ պատրաստվում գնահատական տալ նախընտրական քարոզարշավին մասնակցող ուժերից ու գործիչներից որևէ մեկին, դա իմ ոճի մեջ չէ:
- Արդյո՞ք որևէ քաղաքացու սովորեցրել կամ գուցե հորդորել եք որևէ հարց տալ Ծառուկյանին՝ որպես քաղաքական ընդդիմախոս փորձելով «նեղը գցել» նրան:
- Ես որևէ մեկին չեմ հորդորել կամ սովորեցրել հարցեր տալ որևէ քաղաքական ուժի ներկայացուցչի: Քաղաքական ընդդիմախոսներին նման եղանակով իբր «նեղը գցելը», առհասարակ, իմ ոճը չէ, ես հանդես եմ գալիս բացառապես ապագայի ծրագրերով և առաջընթացի իմ պատկերացումներով:
- Եթե ոչ, ապա ըստ ձեզ ինչո՞ւ է նա այդպիսի հայտարարություն անում:
- Կրկնում եմ՝ չեմ պատրաստվում մեկնաբանել կամ գնահատականներ տալ որևէ մեկին:
-Ըստ ձեզ՝ Ծառուկյանը չի՞ իրականացրել 2012-ին իր տված խոստումները:
-Որևէ քաղաքական ուժի ծրագրերի ու խոստումների իրականացման գնահատականը տալիս է ժողովուրդը, իսկ գնահատելու պահը ընտրություններն են, այս դեպքում, ապրիլի 2-ը։
-Կխնդրեի նաև արձագանքել կոնկրետ այն հայտարարությանը, թե դուք նոր եք եկել և մարդկանց կյանքից տեղյակ չեք:
-Հանգիստ եմ վերաբերվում նման հայտարարություններին: Ես մարզում բնակվել եմ և բոլոր խնդիրներին քաջատեղյակ եմ եղել մարզպետ նշանվելուց շատ առաջ: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» աշխատածս տարիներին եղել եմ նաև Կոմբինատի բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը: Այդ տարիներից սկսած մինչ օրս իմ գործընկերների հետ համատեղ մարզի և առանձին համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը միտված բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել և շարունակում ենք իրականացնել: Մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո Կոմբինատի աջակցությամբ հիմնեցինք «Սյունիքի զարգացման ու ներդրումների» հիմնադրամ, որի նպատակն է լուծել հենց այն խնդիրները, որոնց, իբր թե, ծանոթ չեմ: Օգտվելով առիթից նշեմ, որ մեր կողմից իրականացվում են մի շարք բարեփոխումներ մարզի գյուղատնտեսական, կրթական ոլորտների զարգացման ուղղությամբ: Հիմնում ենք նոր արտադրամասեր, այգիներ, որոնք միտված են նվազեցնելու մարզում գործազրկության ցուցանիշը: Ուրախությամբ նշեմ, որ շոշափելի առաջընթաց ունենք, ինչը շատ ոգևորիչ է: Նաև աշխատանքներ ենք սկսել Կապանի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ: Կարծում եմ, առավելագույնը մեկ տարուց օդանավակայանը կգործարկվի՝ նպաստելով զբոսաշրջության ու բիզնեսի զարգացմանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
Կարկուտն ու քամին քանդել են Գյումրու գարեջրի փառատոնի տաղավարները, քշել աթոռներն ու հեղեղել քաղաքը. տեսանյութ
Վանաձորում որդին մորը պատուհանից դուրս է նետել, ապա ինքն է նետվել ցած
Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ. Սուրենյան
Գյումրիում ուժգին քամի է՝ ուղեկցված անձրևի ու խոշոր կարկուտի հետ. լուսանկար, տեսանյութ
Միրզոյանի այցը Ֆրանսիա եզրափակվել է Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում աշխատանքային քննարկմամբ
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը Աղվերանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բնակարաններ, մեքենա, դրամական միջոցներ. ինչ են հայտարարագրել Արարատ Միրզոյանը և նրա կինը
Արտակարգ դեպք Աբովյանում հայտնի «Սիրիուս» գործարանում. քաղաքացու ոտքը մնացել է հաստոցի սռնիներում
Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցը փակելու տարբերակը. այն ապահովում է գազի ու նավթամթերքի 30 %-ի արտահանումը
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում. վարորդը հոսպիտալացվել է
Գործարկվել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով ուղևորատար գնացքը. լուսանկարներ
Հռոմի պապն Իսրայելին և Իրանին կոչ է արել պատասխանատվություն և ողջախոհություն ցուցաբերել
Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին
Իրանը երկարաձգել է օդային տարածքը փակ պահելու ժամկետը
Պատկերացնու՞մ եք՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է, դատի է տվել ինձ ու Նիկոլ Փաշինյանին. Սիմոնյան
Դեպի Հայաստան և հետադարձ ուղղություններով որոշ չվերթեր են չեղարկվել
Ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. սպասվում են անձրևներ, ամպրոպ, կարկուտ
ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է իրանական Նաթանզի օբյեկտում ճառագայթման արտահոսքը
Միրզոյանը տարածաշրջանային զարգացումների շուրջ հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործընկերոջ հետ
ԱՄՆ-ը բացահայտ աջակցում է Իսրայելին և կրում պատասխանատվություն հետևանքների համար. ՄԱԿ-ում Իրանի դեսպան
Իրանը սպառնում է Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օբյեկտներին հարվածներ հասցնել Իսրայելին օգնելու համար
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման հարցով դեռ որոշում չկա. Իրանի ԱԳՆ
Իսրայելն ընդլայնում է գործողությունների շրջանակն Իրանում. Նեթանյահուի գրասենյակ
Ավանեսյանը մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը, զրուցել բուժում ստացող փոքրիկների հետ. լուսանկարներ
Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն գրանցվել
Հայաստանը վճռական է արձագանքելու կլիմայի փոփոխությանը՝ համակարգված և շարունակական քայլերով. ՇՄ փոխնախարար
Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Թեհրանի միջազգային օդանավակայանի տարածքին
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը. փաստաբան
Հերոսներին պետք է հիշել ու հարգել․ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Յուրի Վարդանյանի հիշատակին
Արյան կարիք մշտապես կա. այսօր դոնորի համաշխարհային օրն է
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. ՑԱՀԱԼ
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Իրանը հրապարակել է Իսրայելի կողմից սպանված բարձրաստիճան զինվորականների լուսանկարները. ովքեր են նրանք
Իրանը կամիկաձե հրթիռների 5-րդ շարասյունն է ուղարկել Իսրայելի ուղղությամբ. երկրով մեկ օդային տագնապ է
Մահացել է Փառանձեմ Մեյթիխանյանը
Նիկոլ Փաշինյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին շնորհավորել է Ազգային տոնի առթիվ
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստանը փոփոխվող աշխարհում» խորագրով քննարկմանը. տեսանյութ
Լոռիում կարկուտ է տեղացել. լուսանկարներ
Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT