Հանձնաժողովի նախագահը ճնշե՞լ է հանձնաժողովի անդամին

«Ժառանգություն» կուսակցության կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված Լյուդմիլա Սահակյանը երեկ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել թիվ 9 տարածքային հանձնաժողովի նախագահ Եղիշե Տերտերյանին: Պատճառը հանձնաժողովի նախագահն է՝ իր կոպիտ պահվածքով:

Լյուդմիլա Սահակյանի ներկայացմամբ՝ ինքն անցած շաբաթ Կիլիկիա թաղամասի տեղամասերից մեկում մասնակցում էր նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմակերպած ուսուցողական դասընթացներին, որի ժամանակ ԿԸՀ անդամ Գեորգի Մարտիրոսյանը ներկայացնում էր հանձնաժողովի անդամներին և քվեարկության ընթացակարգերին վերաբերող փոփոխությունները: Մեր զրուցակցի խոսքով, երբ Գեորգի Մուրադյանը ներկայացրել է նորությունները, իրեն հատկապես դուր են եկել դիտորդներին և վստահված անձերին ընձեռնված հնարավորությունները: Եվ ինքն իր վերաբերմունքը չի թաքցրել այդ հանգամանքի նկատմամբ:

«Ես այնտեղ ասացի, որ վստահված անձանց և դիտորդների կարգավիճակների ամրագրումը գովելի է, նրանք հանձնաժողովի անդամների կամայականությունների արդյունքում դուրս չեն հանվի տեղամասից, ինչը նախկինում արվել է: Ես նաև ասացի, որ նախորդ ընտրությունների ժամանակ ես ամաչել եմ այն փաստից, որ հանձնաժողովում միշտ կոալիցիա է կազմվել ու դուրս են վռնդել ընդդիմադիր ներկայացուցչի վստահված անձին, իսկ դիտորդներին ընդհանրապես հարգանքի չեն արժանացրել: Իմ այս դիտարկումը զայրացրեց մի տղամարդու, ով սկսեց կոպիտ տոնով բղավել իմ վրա: Պարզվեց դա հանձնաժողովի նախագահ Եղիշե Տերտերյանն է: Նա բղավում էր, թե՝ «էս ով ա, դու հաստատ ՀԱԿ-ից ես, հլա սրան նայի»: Նա յուրայիններին՝ Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված անդամներին անվանական ճանաչում էր»,- պատմում է Լյուդմիլա Սահակյանը:

Վերջինս նաև տեղեկացնում է, որ Եղիշե Տերտերյանի հետ կային ևս երկու սափրագլուխ տղամարդ, որոնք նույնպես իր հասցեին ինչ-որ արտահայտություններ էին անում: Լյուդմիլա Սահակյանը Եղիշե Տերտերյանից ու այդ տղամարդկանցից վախենալով՝ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: «Տեղի ունեցած միջադեպը նշանակում է, որ ես գնալու եմ այդ տեղամաս, այդ սափրած գլուխներով երկու անձնավորությունները, չեմ բացառում, որ իմ տեղամասում լինեն: Կիլիկիան ունի խախտումների որոշակի ավանդույթ, և այդ հանգամանքը մտահոգեց ինձ»,- ասում է Լ. Սահակյանը:

Ի դեպ, ԿԸՀ անդամ Գեորգի Մուրադյանը ներողություն է խնդրել այդ միջադեպի պատճառով, փորձել է իրավիճակը հարթել, բայց նրա ներկայությունը չի ազդել Եղիշե Տերտերյանի վրա: «Ես հանձնաժողովի անդամ լինելու փորձ ունեմ և գիտեմ, թե ընդդիմության ներկայացուցիչներին հանձնաժողովի նախագահներն ինչպես են ճնշում: Դրա համար էլ ինքնաբացարկի դիմում ներկայացրեցի և որոշեցի մնալ «Անկախ դիտորդ» նախաձեռնության դիտորդ»,- եզրափակեց Սահակյանը:

Եղիշե Տերտերյանը, մեզ հետ զրույցում հերքեց, որ նման միջադեպ է եղել: «Դուք ի՞նչ եք կարծում, մենք նրանց հրավիրել էինք այդ փոփոխությունները ներկայացնելո՞ւ, թե՞ վիճելու կամ ճնշելու համար: Որևէ միջադեպ չի եղել»,- ասաց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6236 դիտում

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ