Երևան
12 °C
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ այսօր հրավիրված հավաքում «Ելք» դաշինքի առաջնորդներից Արամ Սարգսյանն ամփոփեց քարոզարշավի ընթացքը՝ հայտարարելով. «Մենք անցանք ՀՀ բոլոր քաղաքներով, այնտեղ հասցնելով «Ելք կա»-ի մեր կոչը: Շատ-շատերը մեզ հետ վանկարկեցին, շատ-շատերը պատուհաններից ողջունեցին ու մենք համոզվեցինք, որ «Ելքը» ճանաչում ունի հանրապետությունով մեկ»:
Ըստ Սարգսյանի՝ այն ամենը, ինչ իրենք տեսել են ընտրարշավի ժամանակ, բերել է համոզման, որ քաղաքական ուժերը մեկը մյուսին վերարտադրելով, նույն երգը երգելով, նույն ջեմն ու մուրաբան բաժանելով, փորձում են սողոսկել մարդկանց տները, ընտրությունից ընտրություն հիմնավորելով, որ ընդդիմադիր են, ընտրությունից հետո կոալիցա կազմելով:
«Հասել է ժամանակը, որ մենք վատը լավից տարբերենք, հասել է ժամանակը, որ մենք ընտրեք «Ելք»-ին»,- նշեց նա:
Սարգսյանի խոսքով, վերջին շրջանում լրատվամիջոցներով փորձում են լուրեր տարածել, թե ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը համաձայնության են եկել ու քվոտավորել իրենք քվեները. «Հետաքրքիրն այն է, որ ԲՀԿ-ն որեւէ կերպ չի անդրադառնում դրան, չի ասում՝ այդպես է, թե ոչ: Դրան չի անդրադառնում նաեւ ՀՀԿ-ն: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարում է, որ իրենք մրցակից են, ինչպես Հոլիվուդն ու Բոլիվուդը: Ախր, այ պարոն Աշոտյան ջան, Բրյուս Ուիլիսի սանրվածքն ունենալը դեռ չի նշանակում Հոլիվուդից լինել: Դուք երկուսդ էլ Բոլիվուդից եք, դուք Զիտան եւ Գիտան եք, էդ կինոն միեւնույն է ավարտվելու է նրանով, որ պարզվելու է, որ դուք հարազատ քույրեր եք, նույն հորից ու մորից»,- եզրափակեց Սարգսյանը:
«Ելք» դաշինքի առաջին համարը ներկայացնող Էդմոն Մարուքյանը ելույթի սկզբում անդրադարձավ ՀՀԿ-ին ընտրապայքարից հեռացնելու վերաբերյալ դիմումին, որ այդ պահին քննարկվում էր ԿԸՀ-ում: «Մենք այստեղ ենք, որովհետեւ քննվում է Հանրապետական կուսակցությանը դոպինգ օգտագործելուց բռնվելու հետ կապված դիմումը»,- իր ասելիքը «սպորտի լեզվով» բացատրեց Մարուքյանը եւ շարունակեց.
«Երբ մենք քննադատում ենք՝ ասում են ինչպես կարելի է, դպրոցների տնօրենների՞ն եք վատ բան ասում: Մենք դպրոցների տնօրեններին չենք վատ բան ասում, մենք ասում ենք էն մարդկանց, ովքեր տարբեր ծառայություններ են մատուցել իշխանությանը եւ դրա դիմաց տնօրենի պաշտոն են ստացել: Նրանք մեզ համար դպրոցի տնօրեն չեն, տարրական, շարքային ընտրակեղծարար են, շարքային ձայն հավաքողներ: Այն ազնիվ մարդիկ, որ աշխատում են այդ ոլորտում, չպետք է լռեն»:
Էդմոն Մարուքյանը խոսեց նաեւ ընտրակեղծարարներին «բռնելու» ոստիկանության հորդորի մասին: «Ոստիկանությունն ասում է՝ ցույց տվեք, ով, որտեղ, երբ է փող բաժանել, գնանք բռնենք: Բա եթե դա մենք անենք՝ դուք ինչի՞ համար եք մեր հարկերից գումար ստանում: էդքան օպերատիվ աշխատող ինչի՞ համար ունեք, էդքան ագենտուրան ինչի՞ համար եք պահում: Մենք փող բաժանող բռնող չենք, մենք ընտրակաշառք բաժանող բռնող չենք, կաշառքների դեմ մենք կարող ենք պայքարել քարոզարշավով, քաղաքացիական գիտակցությունը բարձրացնելով»,- հայտարարեց Մարուքյանը՝ եզրակացնելով, որ Հայաստանում պետականորեն թույլատրված է փող բաժանել, ընդ որում՝ ամեն ուժին իր չափով:
Եվ վերջում, անդրադառնալով հետընտրական հնարավոր զարգացումների վերաբերյալ իրենց ուղղված հարցերին՝ «Ելք»-ի համամասնական ցուցակի առաջնորդը հայտարարեց. «Մենք հանգիստ, խաղաղ, պոզիտիվ, ժպտալով, «ելք կա» ասելով, ելքը ցույց տալով մեր քարոզարշավն անցկացրել ենք, բայց եթե մեր վստահված անձերից մեկի գլխից մազ պակասի, եթե այդ օրը մեկի նկատմամբ բռնություն կիրառվի, եթե իմանանք, որ մեր դաշինքի ձայներից 0.001 ձայն կորել է, դրել եք ուրիշ ուժերի քվեաթերթիկների վրա կամ ինչ-որ մեկը փորձել է մեր կամ ընտրական պրոցեսի դեմ մի բան անել, ապա այնպիսի հետընտրական պրոցեսներ կտեսնեք, այնպիսի բողոքի ակցիաներ կտնեսնեք, այնպիսի իրավական պրոցեսներ կտեսնեք, որ երեւի երբեւիցե չի եղել: Մենք խաղաղ իշխանափոխության կողմնակից ենք»:
Նա հորդորեց ՀՀ քաղաքացիներին՝ չփոշիացնել իրենց ձայները՝ այն տալով ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ եղած կամ ներկայումս համագործակցող ուժերին, որոնք չեն տարբերվում ՀՀԿ-ից: Կոչ արեց քվեարկել «Ելք»-ի օգտին՝ սպասելով փոփոխությունների:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին
Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT