«Ծառուկյան» դաշինքից խորհրդարան անցած 30 թեկնածուների ցանկը. ովքե՞ր են նրանք

Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը 2-րդ տեղում է եւ խորհրդարանում ունենալու է 30 պատգամավոր:

ԱԺ-ում հայտնված քաղաքական ուժերը ստացած մանդատները իրենց թեկնածուների միջեւ բաշխում են հետեւյալ կերպ. ստացած մանդատների թիվը բաժանում են երկու մասի, որից կեսը տրվում է համամասնական ցուցակի ներկայացուցիչներին, կեսը՝ ռեյտինգայինի:

Ըստ այդմ՝ «Ծառուկյան» դաշինքի 30 մանդատից 15-ը բաժին է ընկնում համամասնական, 15-ը՝ ռեյտինգային ցուցակում ընդգրկվածներին: Ռեյտինգային մանդատները բաժանելիս առաջինը նախապատվությունը տրվում է այն ընտրատարածքին, որտեղ տվյալ կուսակցությունը կամ դաշինքը ամենաշատ քվեներն է ստացել: Մանդատը բաժին է ընկնում այդ ընտրատարածքում այդ ուժի շրջանակներում ամենամեծ թվով քվեները ստացածին:

Եթե կա ընտրատարածք, որի ստացած քվեները 2 անգամ քիչ են առավելագույն քվեներ ստացած ընտրատարածքից, ապա այդ ընտրատարածքի մանդատը կրկին տրվում է ամենաշատ ձայներ ստացած ընտրարածքին:

Որպեսզի հասկանալի լինի, թե ռեյտինգային կարգով ովքեր են ամենաշատ ձայները ստացել եւ արժանացել մանդատի՝ ստորեւ ներկայացնում ենք ամենաշատ ձայներ ստացած թեկնածուներին՝ ըստ ընտրատարածքների.

Երեւանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքը ստացել է 22 646 ձայն: «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի տնօրեն Արթուր Մամոյանը ստացել է 5612 ձայն, ՀՀ ՎՊ առաջատար մասնագետ Արտյոմ Ծառուկյանը՝ 5104 ձայն:

Երեւանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքը ստացել է 29 032 ձայն: Ամենաշատ թվով ձայները ստացել է ԱԺ գործող պատգամավոր Վահան Կարապետյանը (8728), երկրորդ տեղում է «Պրահա» ՍՊԸ տնօրեն Մելիք Սաֆարյանը՝ 5631 ձայնով:

Մալաթիա Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքը ստացել է 25 199 ձայն: Դաշինքի ռեյտինգային թեկնածուներից այս ընտրատարածքում ամենաշատ ձայները ստացել է ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ). նրա օգտին քվեարկել է 8483 ընտրող: Կարեն Առաքելյանը ստացել է 3653 քվե:

Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքը ստացել է 27 289 ձայն: Ամենաշատ ձայները ստացել են.

«Միլլար» ՍՊԸ տնօրեն Նապոլեոն Ազիզյան – 4332 ձայն

ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյան – 3484 ձայն

Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի  ստացած ձայների ընդհանուր թիվը 53 632 է:

Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյան – 34 415

ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյան - 4354 

Թիվ 6 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արմավիրի մարզը, «Ծառուկյան» դաշինքն ընդհանուր առմամբ ստացել են 31 201 ձայն:

ԱԺ պատգամավոր Արայիկ Աղաբաբյան – 9535

Հրանտ Դավթյան - 7616

Թիվ 7 ընտրատարածք (Արագածոտնի մարզ)- «Ծառուկյան» դաշինքն այս ընտրատարածքում ստացել է 23 264 քվե:

«Մաքս» կոնցեռն Խաչիկ Մանուկյան -5686 ձայն

ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյան – 5325 ձայն 

Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8-ը ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքը ստացել է 38 713 ձայն:

Հրանտ Մադաթյան – 11971

Վազգեն Պողոսյան - 8151

Լոռու մարզում (թիվ 9 ընտրատարածք) դաշինքը ստացել է 25 540 քվե:

Վանիկ Ասատրյան- 8147

«Եվրասիա» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյան – 2507

Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում ընդհանուր առմամբ ստացվել է 61 267 ձայն. ռեյտինգայիններից ամենաշատը քվե է ստացել «Մետրոպոլ» Դավիթ Մանուկյանին (20 761 ձայն), ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանին (5861):

Թիվ 11 ընտրատարածք (Շիրակի մարզ)- 42 782 քվե

Շիրակի մարզի Մ.Նալբանդյանի անվան համալսարանի պրոֆեսոր Վարդեւան Գրիգորյան - 13 990 քվե

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան - 12 452 քվե 

Թիվ 12 ընտրատարածք (Սյունիքի եւ Վայոց ձորի մարզեր) – 31 395 ձայն

ԱԺ պատգամավոր Մերուժան Սիմոնյան – 8168

Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյան – 4696 

Թիվ 13 ընտրատարածք (Տավուշի մարզ) – 16 932 ձայն

Վարուժան Բաբաջանյան- 5016

Արմեն Խառատյան - 4500

Այսպիսով, ընտրատարածքներն ըստ ստացած քվեների մեծության դասավորվում են հետեւյալ կերպ.

թիվ 10 ընտրատարածք - 61 267 -1 մանդատ + 1 մանդատ

թիվ 5 ընտրատարածք – 53 632 -1 մանդատ + 1 մանդատ

թիվ 11 ընտրատարածք – 42 782- 1 մանդատ + 1 մանդատ

թիվ 8 ընտրատարածք – 38 713 - 1 մանդատ

թիվ 12 ընտրատարածք – 31 395 - 1 մանդատ

թիվ 6 ընտրատարածք – 31 201- 1 մանդատ

թիվ 2 ընտրատարածք -29 032- 1 մանդատ

թիվ 4 ընտրատարածք - 27 289 -1 մանդատ

թիվ 9 ընտրատարածք – 25 540 - 1 մանդատ

թիվ 3 ընտրատարածք – 25 199   - 1  մանդատ

թիվ 7 ընտրատարածք – 23 264  - 1 մանդատ

թիվ 1 ընտրատարածք -22 646 - 1 մանդատ

թիվ 13 ընտրատարածք – 16 932

Ստացվում է, որ «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով խորհրդարան են անցնում.

  1. «Մետրոպոլ» ՍՊԸ տնօրեն Դավիթ Մանուկյան
  2. ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյան
  3. Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյան
  4. ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյան
  5. Շիրակի մարզի Մ.Նալբանդյանի անվան համալսարանի պրոֆեսոր Վարդեւան Գրիգորյան
  6. Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան
  7. Հրանտ Մադաթյան
  8. ԱԺ պատգամավոր Մերուժան Սիմոնյան
  9. ԱԺ պատգամավոր Արայիկ Աղաբաբյան
  10. ԱԺ գործող պատգամավոր Վահան Կարապետյան
  11.  «Միլլար» ՍՊԸ տնօրեն Նապոլեոն Ազիզյան
  12.  Վանիկ Ասատրյան- 8147
  13.  ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյան
  14.  «Մաքս» կոնցեռն Խաչիկ Մանուկյան
  15.  «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի տնօրեն Արթուր Մամոյան

 Համամասնական ցուցակից խորհրդարան կանցնեն հետեւյալ պատգամավորի թեկնածուները.

  1. ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյան
  2. Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյան
  3. ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան
  4. ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյան
  5. ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյան
  6. ՀՀՇ նախագահ  Արարատ Զուրաբյան
  7. ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյան
  8. «Կենտրոն» ՀԸ «Էպիկենտրոն» լրատվական ծառայության տնօրեն Իվետա Տոնոյան
  9. «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ միջազգ. հարաբերությունների գծով տնօրեն Արթուր Մանուկյան
  10. ՀԱՊՀ Ռուսաց լեզվի ամբիոնի ասիստենտ Լուիզա Սարգսյան
  11. Երևանի Հ. Պարոնյանի անվ. հ 59 հիմն. դպրոցի տնօրեն Սամվել Ադամյան
  12. ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյան
  13. ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյան
  14. Ա. Մկրտչյանի անվան ՏԻՀ պրոֆեսոր Սերգեյ Բագրատյան
  15. Մ.Հերացու անվ.ԵՊԲՀ ԹԸՍ ամբիոնի պրոֆեսոր Մարինա Մարգարյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
112757 դիտում

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը