Ծառուկյանի, Սարգսյանի եւ Միքայել Մինասյանի ձեւավորած ԱԺ ունենք. Արմեն Մարտիրոսյան

«Իմ կարծիքով, այս պահին մենք խորհրդարանում ունենք երեք անձի կողմից ձեւավորված խորհրդարան: Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Միքայել Մինասյան: Ցավոք սրտի, իրականությունը սա է եւ ակնհայտորեն մենք երկար ժամանակ ունենալու ենք հասարակության շահերի պաշտպանության խնդիր եւ մեզ հետ համագործակցող ուժերը այդ հասարակական շահի պաշտպանության առաջամարտիկներ են լինելու»,- այս մասին այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «ՕՐՕ» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ Միքայել Մինասյանի (Սերժ Սարգսյանի փեսան) ուղղորդմամբ սեւ քարոզչություն է տեղի ունեցել, եւ տեղեկատվություն կա, որ նա խորհրդարան մուտք գործած դաշինքներից մեկի թիկունքում կանգնած է եղել: Լրագրողների ճշտող հարցին ի պատասխան նա ասաց, որ խոսքը «Ելք» դաշինքի մասին է:

Նրա խոսքով՝ ո´չ լեգիտիմ խորհրդարան կա, ո´չ լեգիտիմ իշխանություն, եւ այդ իշխանությունը չի կարողանալու ոչ պետական շահը պաշտպանել, ոչ էլ Արցախի հարցում ինչ-որ դրական քայլ կատարել: «Գումարած դրան ասեմ, որ մենք ունեցանք մի իրավիճակ, երբ, ըստ էության, բոլոր հիմնական քաղաքական պրոցեսները դուրս մնացին խորհրդարանից: Ձայների հրապարակային աճուրդ տեղի ունեցավ, եւ սեւ քարոզչություն հատկապես մեր դաշինքի նկատմամբ»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահն ու հավելեց, որ դաշինքն այժմ վերակազմակերպման փուլ է սկսել, բայց համագործակցությունը միանշանակ լինելու է:

Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ ցանկացած պարագայում իշխանափոխության հարցը մնում է օրակարգում, իսկ փողոցային պայքարն ունի իր ժամանակահատվածը: «Դրա համար պետք են որոշակի շարժառիթներ, դրանք շատ-շատ են լինելու եւ ակնհայտորեն, երբ այդ շարժառիթները լինեն եւ ժողովուրդը փողոց դուրս գա, մենք նրանց առաջին շարքերում ենք լինելու»,- նշեց նա:

Անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին դաշինքի մասնակցության հարցին, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ քաղաքապետի ընտրությունների հետ կապված դեռեւս քննարկումների փուլում են: «Իմ անձնական կարծիքով պետք չի մասնակցել»,- ասաց նա:

ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանն էլ իր հերթին ասաց, որ ընդդիմությունը պարտվեց, որովհետեւ չկարողացավ համոզել հանրությանը, որ հակաիշխանական այլընտրանք կա: «Ժառանգությունը, «ՕՐՕ» դաշինքն ամեն ինչ արեցին, որ համախմբում լինի իշխանության դեմ եւ որպեսզի այդ այլընտրանքը ձեւավորվի: Բայց մեզ դա չհաջողվեց եւ կա դրա պատճառները: Մեծ է ընդդիմության պատասխանատվության հարցը»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը՝ հիշեցնելով, որ դաշինքը երեկ դիմել է ԿԸՀ, որպեսզի ընտրությանը մասնակցած անձանց մատնահետքերի նույնականացում լինի: «Գոյություն չունեցող հասցեներ կային, այդ ամբողջը պետք է բացահայտվի»,- ընդգծեց Հովսեփ Խուրշուդյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10668 դիտում

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ