«Միայն թե չվերածվի խորոված-քյաբաբ, պատրոնդաշս կապել եմ վիճակի». Ռուբեն Բաբայան

«Կարծես թե վատ ցանկություն չի, եթե դա կոչված է թատրոնի աշխատողների հանգստի, հիգիենայի վիճակը կարգի բերելուն»,- անդրադառնալով Օպերային թատրոնի միջավայրը բարեփոխելուն ուղղված Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի առաջարկին՝ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց Տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Անդրադառնալով մասնավորապես թատրոնի տանիքին ռեստորան կառուցելու մտքին՝ Բաբայանն ասաց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք մենք օգտագործելու այդ ռեստորանը:

«Անձամբ ես այդպիսի ռեստորաններ տեսել եմ եւ  Փարիզի «Գրանդ» օպերայում եւ «Մետրոպոլիտեն» օպերայում եւ «Մետրոպոլիտեն» թանգարանում: Այստեղ, կարծում եմ, կա այսպիսի խնդիր. կդառնա՞ դա սրճարան, որտեղ կարելի է գալ ներկայացումից մեկ ժամ առաջ, նստել, զրուցել հանգիստ երաժշտության տակ, ընդմիջմանը նստել, թե՞ կլինի հերթական ուտել-խմել-պարելու տեղը: Շատ տեղերում մենակատարները հանդիսատեսի հետ նստում են այդ ռեստորաններում եւ շփվում մադկանց հետ: Եթե խոսքն այսպիսի միջավայրի ստեղծման մասին է՝ երկու ձեռքով կողմ եմ, եթե պետք է լինի խորոված-քյաբաբ եւ պատրոնդաշս կապել եմ՝ ինչպես մեր Հրազդանի կիրճի բոլոր ռեստորանները, միանշանակ դեմ եմ, այստեղ երկու կարծիք լինել չի կարող»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ սովորաբար ցավոք սրտի մեզ մոտ փողն ընթացքում սկսում է գերիշխել, հետո սկսում են մոռանալ ինչի համար է դա արվել, եւ օժանդակողի կարգավիճակից դառնում է թելադրող:

Թատրոնի տնօրենը այն համոզմանն է, որ եթե խնդիր է դրվում լուծել Օպերային թատրոնի ֆինանսական հարցերը՝ դրան այլ ձեւ կա.

«Կարելի է սահմանափակել քաղաքային բյուջեն՝ դրա շնորհիվ ավելացնել Օպերային տրվող գումարները, որպեսզի այնտեղ մարդիկ իսկապես եւ արժանապատիվ աշխատավարձ ստանան եւ բեմադրական ծախսերն անեն եւ պահեն թատրոնը: Եվ Միացյալ նահանգներում եւ Անգլիայում եւ Ֆրանսիայում հարակից սրճարանների, ստորգետնյա ավտոկանատեղի, մանկական հրապարակի հարկերը գնում են թատրոնի բյուջե, որովհետեւ հնարավոր չէ թատրոն պահել միայն տոմսերի վաճառքի հաշվին: Ես մի անգամ Բոստոնում հարցրեցի, թե ինչպես են պահում թատրոնը: Ինձ ցույց տվեցին թատրոնի դիմաց 8 հարկանի ավտոկայանատեղին եւ ասացին, որ քաղաքապետարանը այն տվել է թատրոնին, ասել է՝ ստացված գումարով պահեք թատրոնը: Սրանք ավելի արագ կարող են լուծել ֆինանսավորման հարցը, քան ռեստորանն ու մյուս բաները, որովհետեւ նախ պետք է մարդկանց մեջ ներդնել օպերա սիրելու մշակույթը: Սրա համար պետք է ունեւորները սիրեն օպերա եւ գնան այնտեղ, որովհետեւ աշխարհի այն թատրոններում, որոնցում դա կիրառվում է՝ թատրոնի տոմսերը արժեն 50-200 եվրո»,- ասաց Բաբայանը:

Անդրադառնալով նախարարի մյուս գաղափարներին՝ թատրոնում շոգեբաղնիք եւ մարզասրահ կառուցելուն՝ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարն ասաց, որ  շոգեբաղնիքն էլ, մարզասրահն էլ նորմալ երեւույթ են:

«Եթե ես հնարավորություն ունենայի անել՝ իհարկե կանեի մեր թատրոնում, որովհետեւ ընդհանրապես դերասաները սովորություն ունեն թատրոնում անցկացնել ամբողջ օրը եւ պետք է հասկանալ, որ մարզասրահն էլ, բաղնիքն էլ առաջին հերթին ուղղված են առողջությանը եւ հիգիենային: Ես դասավանդում եմ Թատերական ինստիտուտում, մեր ինստիտուտը երեւի միակն է աշխարհում, որտեղ չկա այդ լոգարանը, եւ ուսանողները երկու ժամ թրեյնինգից հետո մնում են նույն շորով: Շոգեբաղնիքն էլ է առողջությանը ուղղված: Ես չեմ ասում գարեջրով, բանով: Դա կարող է մեկ հոգու համար նախատեսված սրահ լինել: Ամեն մի երեւույթ կարելի է այլանդակել: Եթե դա պետք է լինի սաունա, որտեղ պետք է գան դրսի մարդիկ, դա նորմալ չէ: Եթե դա քաղաքակիրթ դառնալու համար է՝ վատ բան չի: Բայց ասում են բարի ցանկություններով կառուցվել է դժոխքի ճանապարհը»,- եզրափակեց Ռուբեն Բաբայանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7852 դիտում

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին