Նապոլեոն Ազիզյանը Ծառուկյանի հետ խոսելիք ունի. ո՞վ է ուզում տիրանալ նրա մանդատին

Օրերս լրատվամիջոցները հրապարակել էին «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Նապոլեոն Ազիզյանի դիմումը, որի համաձայն նա հայտնում է ինքնաբացարկ եւ հանում իր անունը «Ծառուկյան» դաշինքի ցուցակից: Վերջինս, սակայն հայտարարել էր, թե չի պատրաստվում հրաժարվել մանդատից:

Այսօր Նապոլեոն Ազիզյանից հետաքրքրվեցինք՝ այդ թեմայով խոսե՞լ է Գագիկ Ծառուկյանի կամ ԲՀԿ ղեկավարներից որեւէ մեկի հետ: Ազիզյանն ասաց, որ վատառողջ է եւ նշեց, որ առողջանալուն պես կփորձի նրանից պարզել, թե ով է տարածել այդ դիմումը, որը կա միայն իր եւ նոտարի մոտ:

Հարցին, թե պատրաստվո՞ւմ է հրաժարվել մանդատից՝ Ազիզյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, ոչ հրաժարվել եմ, ոչ էլ հրաժարվելու եմ»:

Նրա փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանն էլ պնդեց, որ այդ դիմումը ընտրություններից հետո կորցրել է իր իրավական ուժը:

- Պարոն Հովհաննիսյան, «Ծառուկյան» դաշինքի կողմից որեւէ պահանջ ներկայացվե՞լ է պարոն Ազիզյանին, թե՞ ամեն ինչ խոսակցությունների մակարդակով է:

- Ոչ, նման պահանջ չկա, ինքն էլ դեռ չի հանդիպել ղեկավարության հետ, տանն է, ինձ թվում է աշխատանքային օրերին կերեւա: Ուղղակի ինչ-որ մեկը իր մանդատի հարցերը լուծելու համար փորձել է պարոն Ազիզյանի անունը դնել շրջանառության մեջ, իր համար տեղ ազատել: Բնական է ցուցակից դուրս ինչ-որ մեկն է, որ էդ անցողիկ 30-ի կամ 31-ի մեջ չի:

- Ռեյտինգայինով թիվ 4 ընտրատարածքում իրենից հետո Վահե Էնֆիաջյանն է, նա՞ է խոսակցությունը շրջանառության մեջ դնողը, թե՞ համամասնական ցուցակից որեւէ մեկն է:

- Ինձ էլ է թվում, որ համամասնականի խնդիր կարող է լինել, ինձ այդպես է թվում:

- Չգիտե՞ք ով է:

- Չէ, չգիտեմ ով է, որովհետեւ ով մութ քայլեր է անում՝ պարզ է չի բացահայտվի, չի ասի, թե ինչ է անում, ինչ նպատակով, դրա համար ինձ էլ պարզ չի, թե ով է, ինչ է անում: Պարզ է, որ իրավական ոչ մի գործընթաց չի կարող լինել, որովհետեւ ոչ մի ցուցակ էլ դեռ հաստատված չի:

- Կուսակցությունից Նապոլեոն Ազիզյանի հետ չե՞ն փորձել խոսել:

- Իր հետ ոչ մի խոսակցություն չի եղել, ոչ աշխատանքային օրեր էին այս ընթացքում:

- Դուք պարոն Ազիզյանի հետ խոսե՞լ եք, ինչու է ստորագրել նման դիմումի տակ:

- Էդ դիմումը ստորագրել է փաստաթղթերը հանձնելու օրը, երբ որ թղթերը տվել է: Ինքը գումար չի ունեցել շտաբներ բացելու եւ այլնի համար, դիմումը գրել է, որ եթե մինչեւ ամսի 16-ը (երբ որ ցուցակները հրապարակվում են) գումար չունենա, պետք է հրաժարվի առաջադրվելուց: Բայց քանի որ պարոն Ծառուկյանը խոստացավ, որ կաջակցի, դրա համար այդ դիմումը ուժը կորցրեց: ԸՕ 90 հոդվածի 2-րդ մասն ասում է, որ երկու տեսակի դիմում կա. 1. եթե թեկնածու ես առաջադրվում եւ ինչ-որ պատճառով չես մասնակցելու ընտրություններին, ապա ընտրություններից 10 օր առաջ մինչեւ 18:00-ն պետք է դիմում ներկայացնես, որ քվեաթերթիկում քո անունը չլինի: Դա մինչեւ թեկնածու գրանցվելն է: Իսկ ընտրություններից հետո մեկ այլ դիմում կա, որ ընտրված թեկնածուն հրաժարվում է մանդատից: Պարոն Ազիզյանը որեւէ դիմում չի ներկայացրել ամսի 3-ից հետո, ինքն էլ նպատակ չունի հրաժարվել մանդատից, մասնակցել է ընտրություններին ինչի՞ համար, հո նրա համար չի՞ առաջադրվել, որ ձայներ բերի, առաջադրվել է՝ պատգամավոր ընտրվելու համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով  «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը հայտնվեց 2-րդ տեղում է եւ հնարավորություն ստացավ խորհրդարանում ունենալ 30+1 (30+1 ազգային փոքրամասության ներկայացուցիչ) պատգամավոր:

Թիվ 4 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքից ամենաշատ ձայները ստացել էր «Միլլար» ՍՊԸ տնօրեն Նապոլեոն Ազիզյանը (4332 ձայն): Նրան հաջորդում էր Վահե Էնֆիաջյանը՝ 3484 ձայնով: Բայց քանի որ այդ ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքին բաժին էր ընկնում 1 մանդատ, ուստի այն բաժին էր հասնում Ազիզյանին: Վահե Էնֆիաջյանը խորհրդարան է անցնելու համամասնական մանդատով:

Ընդգծենք, որ բազմիցս խոսվել է այն մասին, որ հատկապես ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն բոլոր թեկնածուներին նախօրոք մանդատից հրաժարվելու դիմում են գրել տալիս, որ ցանկացած պահի կարողանան նրանց դուրս հանել խաղից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9027 դիտում

33-րդ հանդիպում. «Կրթվելը նորաձև է» շարժումը նոր մեկնարկ է՝ սովորելու, ինքնակրթվելու, մտածելու, բացահայտելու

Ճանապարհին մտանք Որոտնավանք՝ մոմ վառելու. Նիկոլ Փաշինյան

Ստեփանավան-Ալավերդի ճանապարհ. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ում ծվարած օլիգարխների գումարները օգտագործվելու են ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմում. ինչի՞ են ուզում հասնել

«Կրթվելը նորաձև է» շարժման 33-րդ հանդիպումը Քաջարանում էր, որտեղ ծնվեցին նոր կարգախոսներ. Հակոբյան

Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում

Իտալիան ԵՄ ընդհանուր միջոցներից 2,5 միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

Ադրբեջանը հայտնում է Իրանի 4 քաղաքացու՝ Խուդաֆերինի կամրջի վրայով ադրբեջանական տարածք մտնելու մասին

Վերահաստատվել է ԵՄ-ի հետ մերձենալու ՀՀ կառավարության հանձնառությունը․ ԱԳՆ

Նիգավանում հովիվը գետում տղամարդու մարմին է հայտնաբերել

Տեղեկատվություն՝ ի գիտություն Սալոնիկում կայանալիք Եվրոպայի շախմատի առաջնության մասնակիցների

Արարատի մարզում բախվել են «BMW»-ն և ՎԱԶ 2107-ը, վերջինը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին

2-ամյա Տիգրանից լուր չկա արդեն 1 շաբաթ. որոնումները շարունակվում են գետում, գյուղում ու կից տարածքներում

Ռոբերտ Թամարյանը` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ

Եղանակը կտրուկ կփոխվի, կցրտի 8-10 աստիճանով. սպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների, բայց միայն զինադադարի հաստատումից հետո. Զելենսկի

Աղեկյանին ոստիկանության բաժնում խոշտանգելու, նվաստացնելու վերաբերյալ պնդումները կեղծ են. ՆԳՆ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Արաղչին մեկնել է Օման. սպասվում է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կան տուժածներ

Թամանյան փողոցում ծառն ընկել է կայանված 3 մեքենայի վրա

Պոտենցիալ հիանալի օր կարող է լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար. Թրամփը մեկնաբանել է Պուտինի առաջարկը

Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում ծառ է ընկել. երթևեկությունը դարձել է միակողմանի

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունը

Մակրոնը Զելենսկու հետ ուղիղ բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը անբավարար է անվանել

Վրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Երևանի հյուրանոցում 2 կին գողացել են իր 4500 դոլարը

Պուտինն Ուկրաինային ուղիղ բանակցություններ է առաջարկել Ստամբուլում. ինչ է նա ասել գիշերային իր ուղերձում

Վարչապետը հեծանվային զբոսանք է ունեցել Կապանում. տեսանյութ

Երևանի Պոպովի փողոցում ավտոմեքենայում պայթյուն է եղել. կա տուժած

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվեք. Սուրենյան

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակցով

Կամ մենք կջախջախենք և ոտնակոխ կանենք Քոչարյան-Սարգսյան բուրգը, կամ նրանք մեզ կոչնչացնեն. Բաբաջանյան. տեսանյութ

Կապանում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը` լի անկեղծ հարցերով, բովանդակալից զրույցներով. Հակոբյան

Յուրա Զալյանը` Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր

Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը վերահաստատվել է ՀՀ կառավարության՝ ԵՄ-ի հետ ավելի մերձենալու հանձնառությունը