Մարզպետը չի հաստատում, որ դպրոցի տնօրենին ազատել է Արգամ Աբրահամյանի օգտին աշխատելու համար

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանից, որն այսօր մասնակցում էր «Ազգ-բանակ-2017» համաժողովին, հետաքրքրվեցինք, թե ինչու է աշխատանքից ազատվել Մխչյան գյուղի տնօրենը: 

Մամուլը գրել էր, որ դա պայմանավորված է Ազգային ժողովի՝ ապրիլին կայացած ընտրություններով: Նշվում էր, որ Արարատի մարզպետն ու եղբյարը՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավոր ընտրված Արայիկ Գրիգորյանը, սկսել են վրեժխնդիր լինել եւ պատժել իրենց համար չաշխատած, ձայն չապահոված պաշտոնյաներին:  

Մարզպետի հետ մեր կարճ հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ:

-Պարոն Գրիգորյան, կարելի՞ է իմանալ՝ ինչու է աշխատանքից ազատվել Մխչյանի դպրոցի տնօրենը:

- Մխչյանի դպրոցի տնօրենը ազատվել է իր դիմումի համաձայն:

- Բայց լուրեր կային, որ ընտրությունների պատճառով է, քանի որ ընտրությունների ժամանակ նա աշխատել է Արգամ Աբրահամյանի (իր համագյուղացի , նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու-խմբ.) համար:

- Դուք հիմա ինձ հասցեական հարց տվեցիք, ես հասցեական ձեզ պատասխանեցի: Թե ինչ լուրեր կան, այդ լուրերը դուք կարող եք ճշտել:

- Տնօրենի դիմումի մեջ հիմնավորում չկա՞ր, թե ինչու է ուզում ազատվել աշխատանքից:

- Առողջական վիճակից ելնելով մարդը դիմում է գրել, ազատվել աշխատանքից:

Աննա Ավագյանի հետ զրուցել մեզ չհաջողվեց, իսկ մարզպետարանից տեղեկացանք, որ Մխչյանի դպրոցում նշանակվել է տնօրենի պաշտոնակատար:

Ավելի վաղ, դեռ ընտրություններից առաջ էլ հայտնի էր դարձել, որ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն իր մոտ էր հրավիրել Արտաշատի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչ Սերինե Հայրապետյանին եւ ասել, որ աշխատանքից ազատված է, քանի որ զբաղվել է հակաքարոզչությամբ: Պարզաբանումներ մարզպետը չէր տրամադրել, միայն վստահեցրել էր, որ կոլեկտիվից դիմում-բողոք է ստացել: Այս խնդիրը հանրային հնչեղություն էր ստացել եւ մարզպետի բանավոր սպառնալիքը գրավոր տեսք չէր ստացել:  

 

 

 

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4373 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»