Արտաշատի պոլիկլինիկայի վարիչն ազատվեց աշխատանքից. նա կդիմի դատարան

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, պարզվում է, հասել է իր նպատակին. Արտաշատի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչ Սերինե Հայրապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Դեռ ազգային ժողովի ընտրություններից առաջ մարզպետն իր մոտ էր հրավիրել Սերինե Հայրապետյանին, ասել, որ նա պոլիկլինիկայում հակաքարոզչությամբ է զբաղվում, որ կոլեկտիվից կան դիմում-բողոքներ ու այդ պատճառով էլ նա ազատված է աշխատանքից: Հայրապետյանը փորձել էր պաշտպանել իր իրավունքները, բողոքի ձայն էր բարձրացրել, ինչից հետո հայտարարվեց, որ նա շարունակելու է աշխատել ու որ մարզպետին թյուրիմացության մեջ գցողներ էին եղել: Այժմ, ահա, պոլիկլինիկայի վարիչը պաշտոնանկ է արվել ինչ-ինչ չարաշահումների հիմնավորմամբ:

Սերինե Հայրապետյանի հետ մեր բլից հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ.

- Տիկին Հայրապետյան, որն է ձեզ աշխատանքից ազատելու պատճառը:

- Ես չգիտեմ, ինչ-որ ակտ են կազմել ստուգողները: Ես նույնիսկ ծանոթ չեմ այդ ակտին, ինձ չեն ներկայացրել: Այդ հիմքով մեր տնօրենը ազատման հրաման է տվել: Ես վաղը պետք է գնամ, որ հասկանամ, ինչի հիման վրա են ակտ գրել: Կոլեկտիվն էլ է իհարկե, պարզաբանումներ պահանջում:

- Այսինքն՝ ինչ-որ չարաշահումնե՞ր են վերագրում ձեզ:

- Իբր թե: Ես ակտին ընդհանրապես ծանոթ չեմ, ինձ ոչ ոք չի ասել` այդ ինչ ակտ է, ինչ չարաշահումներ են, քննարկում չի եղել բացարձակ, ես տեղյակ չեմ: Ու մեկ էլ հանկարծ ազատման հրաման են տալիս:

- Դուք այս ամենը կապո՞ւմ եք ընտրություններից առաջ ձեզ պաշտոնանկ անելու մարզպետի մտադրության հետ:

- Իհարկե: Այս ամբողջ ընթացքում ստուգումներ էին, չգիտեմ ինչեր էին: Ես ֆինանսական ոչ մի խախտում չունեմ: Ասեմ ավելին` ես հետո աշխատանքից ազատման դիմում գրեցի, իհարկե` շանտաժի ազդեցության տակ, որովհետեւ հոգեբանորեն ազդում էին ինձ վրա` սրան կդատենք, նրան կդատենք, ես էլ որոշեցի գրել: «Աշխատանքային օրենսգրքով» հրամանը պետք է լինի 3-5 օրվա ընթացքում, որովհետեւ մարդը կարող է փոշմանել: Հաջորդ իսկ վայրկյանին տնօրենն ընդունեց իմ դիմումը եւ իմ փոխարեն նշանակեց նոր վարիչ, ներկայացրեց կոլեկտիվին` ասելով, որ բժշկուհին դիմում է գրել, ինքը շատ լավ աշխատել է, բայց հիմա նշանակվել է Գրիգորյան Լուսինեն, դուք պետք է աշխատեք իր հետ:

Բայց երրորդ օրը ես դիմում գրեցի, հետ պահանջեցի իմ դիմումը, որովհետեւ հասկացա, թե ինչ է կատարվում, համոզվեցի, որ ամեն ինչ միտումնավոր է: Այդ երկու-երեք օրվա ընթացքում արդեն ստուգումները դադարեցվել էին: Հաջորդ օրը, երբ գնացել եմ աշխատանքի, նորից վերսկսվեցին: Հետո եղավ աշխատանքից ազատման հրաման` ինչ-որ չարաշահումների պատճառով: Ես, բնականաբար, պետք է դիմեմ դատարան: Իհարկե, նախ պետք է ծանոթանամ` թե ինչ չարաշահումների մեջ են ինձ մեղադրում: Հրամանում նշվում է ինչ-որ մեկուկես միլիոն դրամի մասին:

Վերջերս աշխատանքից ազատվել էր նաեւ Մխչյան գյուղի դպրոցի տնօրեն Աննա Ավագյանը: Մարզպետը մեր զրույցում հավաստիացրել էր, թե նա ազատվել է իր դիմումի համաձայն` չհաստատելով, որ պատճառը ՀՀ նախկին վարչապետ, իր համագյուղացի Արգամ Աբրահամյանի օգտին նախընտրական փուլում աշխատելն է եղել:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5244 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»