Հայաստանը 18 միլիոն ռուբլի է փոխանցել Ռուսաստանին. Հրաչյա Հարությունյանին կարտահանձնեն

Ռուսաստանում 18 մարդու կյանք խլած ողբերգական վթարից հետո 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված եւ արդեն շուրջ 4 տարի ՌԴ Տամբով քաղաքի քրեակատարողական հիմնարկում պահվող հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը կփոխանցվի Հայաստան: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:

«ՀՀ իշխանությունները, Արդարադատության նախարարությունը հետեւողական ջանքեր են գործադրել դատապարտյալի փոխանցման խնդրի լուծման ուղղությամբ եւ ներկայում Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը վերացված է»,- փոխանցեց Վիգեն Քոչարյանը: 

Փոխնախարարը նաեւ ասաց, որ Հարությունյանի փոխանցման համար մինչ այժմ արգելք էին հանդիսանում տուժողների իրավահաջորդների կողմից ներկայացված ֆինանսական փոխհատուցման պահանջները: Թե երբ տեղի կունենա փոխանցումը, ըստ Քոչարյանի՝ դեռ դժվար է ասել:

Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը մեր զրույցում քիչ առաջ ասաց, որ այս պահին գնում է Արդարադատության նախարարություն:

«Ինձ կանչել են նախարարություն, հիմա ոչ մի բան չեմ կարող ասել՝ մինչեւ իրենց հետ չհանդիպեմ: Գիտեմ միայն, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանին փոխանցել է այն գումարը, որը տուժածները պահանջում էին. խոսքը 18 միլիոն ռուսական ռուբլու (ավելի քան 153 միլիոն դրամ-խմբ.) մասին է: Հիմա ինձ կանչել են, որ հարցեր տան, թե ինչ պետք է լինի: Երեւի մի գրություն կգրեմ, որ իրեն տեղափոխեն Հայաստան»,- ասաց Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը 2013 թվականի հուլիսի 13‐ին իր «Կամազ» մակնիշի մեքենայով ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ: Հրաչյա Հարությունյանի գործով դատական նիստերը մեծ աղմուկ բարձրացրին, երբ ռուս իրավապահները նրան դատարան տարան կանացի խալաթով: Այդ միջադեպը որոշ ժամանակ Հայաստանում նույնիսկ հակառուսական տրամադրությունների տեղիք տվեց: 2014 թվականի օգոստոսի 4-ին Մոսկվայի Տրոիցկի դատարանի վճռով Հարությունյանը դատապարտվել է 6 տարի 9 ամիս ազատազրկման: 

2015 թվականին, երբ «Հժ» թղթակիցն արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվել Էր՝ 2016 թ. Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցը կկարգավորվի՞, նախարարը պատասխանել էր. «Ես կարծում եմ հաջորդ տարի այս հարցով կունենանք հստակ առաջընթաց»։ 2016 թվականի դեկտեմբերի 24-ին, սակայն Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ Հրաչյա Հարությունյանի արտահանձնման գործում խոչընդոտներ են ծագել։

Armtimes.com-ը գրել էր, որ Հրաչյա Հարությունյանի դեմ 18 քաղաքացիական հայց է ներկայացվել այն բանից հետո, երբ Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության հայց են ներկայացրել դատարան։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
16560 դիտում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը