Երիտասարդը Ստեփանավանից Գյումրի էր եկել հատուկ ռուս զինծառայողի սպանելու համար

28/04/2017 schedule17:19

Գյումրիից քաղաքագետ Գագիկ Համբարյանը չի կարծում, որ ռուս զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաեւի սպանության պատճառով կարող է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների և գյումրեցիների հարաբերությունները լարվել: Հիշեցնենք, որ Դ. Յալպաևը սպանվել է ապրիլի 22-ին Գյումրի քաղաքի «Արգո» խանութի մոտ: Սպանության կասկածանքով նույն օրը ձերբակալվել, ապա երեք օր անց կալանավորվել է 21-ամյա Արման Ջանջուղազյանը, որն ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ ունի: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն):  Այս սպանությանը վերաբերող մի քանի հարցերի մասին զրուցեցինք քաղաքագետի հետ:

- Պարոն Համբարյան, այս դեպքի առիթով Գյումրիում ի՞նչ զարգացումներ կան:

- Բարդ իրավիճակ է, Գյումրիում իրարամերժ տեղեկություններ են շրջանառվում: Իսկ հիմա պարզ է դառնում, և բավականին հավաստի են տեղեկությունները, որ երիտասարդը ռուս զինվորականի սպանելու համար Ստեփանավանից հատուկ Գյումրի էր ժամանել: Ես որքան տեղյակ եմ, և որքան նույն իրավապահ մարմիններն են ասում, նա մահմեդականություն ընդունած հայ է, որը երկար տարիներ Հայաստանում չի ապրել, հետո եկել է այստեղ և ապրում էր պապի հետ: Նա այդ օրը Գյումրի էր եկել մեկ նպատակով՝ հավանաբար ռուս զինվորականի սպանելու նպատակով: Սա շատ մտահոգիչ դեպք է, որովհետեւ որքան էլ նա երիտասարդ ու հոգեկան հիվանդ լինի, իմ կարծիքով նրան ուղղորդել են:

- Ովքե՞ր կամ ի՞նչ շրջանակներ են ուղղորդել նրան:

- Շրջանակները տարբեր կարող են լինել: Ադրբեջանական կամ թուրքական գաղտնի ծառայությունները բավական ակտիվ են աշխատում մեր տարածաշրջանում: Եվ նրանց գլխավոր նպատակն է սրել հայ-ռուսական հարաբերությունները: Այլ ուժեր նույնպես կան, որոնց ձեռնտու չեն հայ-ռուսական լավ հարաբերությունները: Բայց իմ կարծիքով ռուսները դա շատ լավ հասկանում են, որ կան ուժեր, որոնք ամեն ինչի ընդունակ են սրելու հայ-ռուսական հարաբերությունները, և ընդհանրապես, իրավիճակը Հայաստանում, դրա համար էլ իրենց զուսպ պահեցին: Իսկ այդ տղայի կողմից Գյումրին պատահական չէ ընտրված: Չէ որ Գյումրիում է գտնվում է 102-րդ ռազմաբազան և նրա անձնակազմը, որը 5000-ից ավելին է:

- Նաև տեղեկություններ հրապարակվեցին, թե Ա. Ջանջուղազյանն իսլամիստների հետ է կապ ունեցել:

- Այո, այդ վարկածն էլ կա: Քաղաքում շրջանառվող տեղեկությունների համաձայն նրա մոտ Ղուրան է եղել, և մարմնի վրա Ղուրանից դաջվածքներ են եղել: Նա չի էլ թաքցրել, որ մահմեդական է: Այո, կա վարկած, որ իսլամիստներից է ուղղորդված: Եվ ուղղորդված է, քանի որ նա չէր կարող շատ միամիտ հայտնվել այդտեղ: Նա բավականին լավ տեղեկացված է եղել, որ ռուսական զինվորականները հիմնականում որ թաղամասում են, որտեղ են ավելի շատ մուտք ու ելք անում: Եվ պատահական չէ, որ նա հայտնվել է Բուլվարային կոչվող թաղամասում և այն խանութի մոտ, որտեղից էլ ռուս զինվորականերն առևտուր են անում: Ինչու նա չհայտնվեց քաղաքի կենտրոնում կամ Արցախ թաղամասում: Չհայտնվեց, որովհետև այդ թաղամասերում ռուս զինվորականները չեն լինում: Այստեղից էլ հետևություն, որ նա բավականին լավ ուսումնասիրել է ռուս զինվորականների կուտակման վայրերը: Այնպես որ կարող էր իսլամիստներից ուղղորդված լինել, որոնք ջիհադ են հայտարարել Ռուսաստանի նկատմամբ: ՀՀ-ն ևս նրանց համար թշնամական երկիր է համարվում:

- Իսկ ռուս զինծառայողների կամ Գյումրիի ռուսական համայնքի կողմից դժգոհություն, լարվածություն չկա՞ այդ սպանության պատճառով:

- Ռուսական ռազմաբազան «շատ մեծ» օրգանիզմ է և ամեն ինչ պատահում է: Ռուսական ռազմաբազայի զինծառայողները տարիներ շարունակ տարբեր հանցանքներ են գործել ՀՀ տարածքում՝ մարդկանց են մահացու վրաերթի ենթարկել, նույն այդ «Արգո» խանութի դիմաց քանի դեպք է եղել: Վահրամաբերդ գյուղում ռուս զինվորականների անփութության պատճառով երկու անչափահաս երեխա մահացավ: Չեմ մոռանում, որ հարբած ռուս զինվորականները կրակոցներ բացեցին քաղաքի կենտրոնում, որի հետևանքով մեկ մարդ զոհվեց, յոթ հոգի էլ ծանր վիրավորվեցին: Այնուամենայնիվ, Գյումրիի բնակչությունը լարվածություն չի դրսևորել ռուս զինվորականության նկատմամբ: Նույն Պերմյակովի դեպքը: Եվ այսքանից հետո ռուս զինվորականները բարոյական իրավունք ունե՞ն այս դեպքի պատճառով լարվել քաղաքի բնակչության հետ: Դժբախտություն է տեղի ունեցել, և ինչպես իրենք, այդպես էլ մենք արդարադատություն ենք պահանջում: Պետք չէ քաղաքականացնել դա:

- Նաև կարծիք կա, թե հոգեկան հիվանդ լինելու հարցը արհեստականորեն է ստեղծվել, որպեսզի Գյումրիում կանխվի հնարավոր ազգամիջյան լարվածությունը հայերի եւ ռուսների միջեւ:

- Չեմ կարծում, որ դրա համար նման բան կարելի է հնարել: Իմ կարծիքով, կան փաստաթղթեր, որ նա զորակոչվել է հայկական բանակ, որտեղ ինքնավնասման փորձերից հետո համարվել է անմեղսունակ և պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է: Դրանից առաջ նա «ծեծի է ենթարկել» հրապարակում գտնվող եղևնիներին: Ուրեմն նա իրոք հոգեկան խնդիրներ է ունեցել, իսկ հոգեկան հիվանդ մարդուն հեշտ է ուղղորդել կամ կառավարել:

Հ.Գ. Նշենք, որ վերը բերված տվյալների ֆոնին չափազանց ուշագրավ է այն տեղեկատվությունը, որ ապրիլի 26-28-ը Հայաստանում է գտվել ՌԴ ՊՆ պատվիրակությունը` ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի գլխավորությամբ: Այս մասին այսօր հաղորդեց ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ըստ այդմ, «աշխատանքային այցի շրջանակներում գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովն եղել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանում և Երևանում տեղակայված ռազմաավիացիոն կայանում»: Վերլուծաբանների գնահատմամբ այս այցը եւ ռուս զինծառայողի սպանության դեպքը փոխկապակցված են: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22073 դիտում

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց