Երևան
12 °C
Տոնավաճառների աշխատակիցների բողոքի ակցիաները, որի ականատեսն էինք վերջին օրերին, կարծես ծավալվելու միտում չունեն: Համենայն դեպս այդ օրերի ընթացքում այն չընդլայնվեց եւ նույնիսկ, կարելի է ասել, գնալով ակցիաների էներգետիկան նվազում էր:
ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, թե իրենք գոնե առայժմ ոչ մեկին չեն տուգանել եւ իրենց գործողությունները դեռ կրում են նախազգուշական բնույթ: Ներկայումս «հակամարտության կողմերը» կարծես հրադադար են կնքել եւ «դիրքային» ճշգրտումներ են անում: Եթե ՊԵԿ-ը ամբողջ թափով գործի անցնի ու սկսի աջուձախ տուգանել տոնավաճառների ՀԴՄ կտրոն չտրամադրող առեւտրականներին, դա, անկասկած, կհանգեցնի բողոքի հզոր դրսեւորումների: Եթե շարունակի ընդամենը «նախազգուշական բնույթ կրող» գործողությունները, դա որեւէ իմաստ չի ունենա:
Զուտ գաղափարական տեսանկյունից, ցանկացած գնում պետք է զուգորդվի ՀԴՄ կտրոնի տրամադրմամբ եւ դա, թերեւս, անվիճելի է: Սակայն ամբողջ խնդիրն այն է որ այդ գաղափարը ինքն իրենով ապրանքի ներկրման կամ արտադրման հենց սկզբից, մինչեւ իրացում ամբողջ շղթան է: Եթե շղթայի որեւէ օղակ բացակայում է, ապա դա այլեւս շղթա չէ: Այլ կերպ ասած, ՊԵԿ-ը նախ պետք է կառուցի այդ շղթան իր բոլոր օղակներով, դրանք կպցնի իրար եւ դրանով գաղափարը կիրականանա: Բայց, չգիտես ինչու, մեր հարկային մարմինները միշտ սկսում են շղթայի վերջին օղակից` իրացումից: Այնինչ պարզ տարամաբանությունը հուշում է, որ նշված գաղափարը կյանքի կոչելու համար պետք է սկսել ամենասկզբից, տվյալ դեպքում` ներմուծումից, կամ ավելի պարզ ասած` սահմանից:
Եթե դուք ներկրում եք, ասենք, հազար հատ գրիչ, որը պետք է մաքսազերծվի, ապա հենց սահմանի վրա պետք է արձանագրվի դրա մաքսային արժեքը, եւ ըստ դրա՝ դուք պետք է վճարեք բոլոր հարկերը` մաքսատուրքը, ավելացված արժեքի հարկը: Հետագայում, երբ այդ գրիչը կբերեք եւ կիրացնեք, ապա ձեր ստացած եկամուտից նույնպես պետք է հարկեր վճարեք: Բայց այդ հարկերից պետք է նվազեցվեն սահմանի վրա ձեր կողմից վճարված գումարները: Սա է վերը նշված գաղափարի էությունը: Իդեալական առումով հենց այդպես էլ պետք է լինի:
Բայց իրականում ամեն ինչ արվում է բոլորովին այլ կերպ: Այդ հազար հատ գրիչը ներկրելիս դուք կհանդիպեք բազմաթիվ անակնկալների: Ձեզ այնքան կտանեն ու կբերեն, որ ի վերջո դուք կնախընտեք, որ այդ ապրանքը ներկրի, այսպես կոչված, որեւէ բեռնափոխադրող ընկերություն` «կարգո», որը իր վրա է վերցնում բեռի տեղափոխումը, դրա մաքսազերծումը եւ ապրանքը արդեն Հայաստանում հանձնում է ձեզ: Սակայն փաստաթղթերը ուսումնասիրելով՝ կհայտնաբերեք, որ ներկրել եք ոչ թե հազար հատ գրիչ, այլ, ասենք, 100 կիլոգրամ գրիչ: Կարող եք նույնիսկ հայտնաբերել, որ ձեր ապրանքը փաստաթղթերով ոչ թե գրիչ է, այլ, ասենք, գազար:
Ընդ որում, դուք չեք կարող փաստաթղթեր ունենալ, թե որքան եք վճարել այդ «կարգոյին», որպեսզի հետագայում դա ձեւակերպեք որպես ծախս եւ նվազեցնեք հետագայում առաջանալիք հարկերից: Ու այստեղ շղթան կտրվում է: Եթե դուք չունեք փաստաթուղթ, որ ձեր ներկրածը հազար հատ գրիչ է, այսինչ ֆիրմայի, այսինչ երկրի արտադրության, ապա հետագայում խուսափելու եք ՀԴՄ կտրոն տրամադրել դրա մանրածախ վաճառքի ժամանակ: Եթե շատ կոպիտ ու պատկերավոր արտահայտվենք, ապա կլինի հետեւյալը. հարցեր կառաջանան, թե եթե ձեր ներկրածը գազար է, ապա որտեղի՞ց ձեզ գրիչները: Գործնականում, իհարկե, պատկերը այլ է, եւ շատ ու շատ այլ հարցեր էլ են առաջանում: Բայց ընդհանուր առմամբ հիմա վիճակը մոտավորապես այսպիսին է:
Իրավիճակը շտկելու համար պետք է, որ պարզ ասած, ձեր ներկրած յուրաքանչյուր գրիչը ունենա իր համապատասխան հաշիվ ապրանքագիրը: Այդ դեպքում շատ ավելի հեշտ է վերահսկել, որպեսզի այդ գրիչի մանրածախ վաճառքի ժամանակ դրա հետ տրվի ՀԴՄ կտրոն: Զուտ տեխնիկապես էլ շատ ավելի հեշտ է սկզբում կարգի բերել մաքսային սահմանը: Այդ սահմանին կան ընդամենը մի քանի անցակետեր: Իսկ եթե մենք ուզում ենք սկսել վերջից, այսինքն մանրածախ առեւտրից, ապա պետք է կարողանանք վերահսկել մի քանի տասնյակ հազար առեւտրականների:
Եթե ՊԵԿ-ը գնում է առաջին հերթին սահմանը կարգի բերելու ուղղությամբ, ապա պետք է արձանագրենք, որ հաջողությունները, մեղմ ասած, այնքան էլ ակնառու չեն: Գոնե ադրբեջանական խնձորի այն հսկայական խմբաքանակը, որը մաքսանենգ ճանապարհով մտել էր Հայաստան, ասվածի լավագույն ապացույցն է: Իրականում խնդիրը խնձորի ծագման երկիրը չէ` տեխնիկական առումով խնձորը մնում է խնձոր, անկախ նրանից, թե որ երկրում է աճել: Այդ խնձորի ներկրումը ցույց տվեց, որ մեր մաքսային սահմանը կարգի բերելու խոստումները կամ նպատակները, եթե այդպիսիք կան, գոնե առայժմ չեն իրականացել:
Որեւէ ապրանք մաքսանենգ ճանապարհով ներկրելը, պաշտոնապես ապացուցվեց, որ խնդիր չէ: Կան արտոնյալ ներկրողներ, կան կաշառակեր մաքսավորներ...: Եվ այս պայմաններում, սահմանի վրա արմատական փոփոխություններ չանելով՝ փորձել ՀԴՄ կտրոնների վրա կենտրոնանալ, թերեւս ռեսուրսների անիմաստ վատնում է, որը միաժամանակ ներքին լարվածություն է ստեղծելու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գործակալները և նրանց օտարերկրյա տերերը փորձում են ինչ-որ կերպ մեզ տրամադրել Հայաստանի դեմ. դա նրանց չի հաջողվի
Իրավիճակը կառավարելի է. Հայաստանից ՌԴ ծաղկի արտահանման խնդիրներ չենք ունենա. Գևորգ Պապոյան
Քանի աշակերտ կավարտի դպրոցն այս տարի. Անդրեասյանը մանրամասներ է հայտնել
Ռոսսելխոզնադզորն արգելել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Իրանի ռազմական կցորդների նկատմամբ
Պարոն վարչապետ, խնայեք Ձեզ․ հեռավոր Ավստրիայից, Բելգիայից բոլոր հայերը սատարում են Ձեզ. քաղաքացին՝ վարչապետին
Եվս 12 անդամ դուրս կգա ցուցակից. ինչու են «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամները ինքնաբացարկ հայտնում
Հարբած տղամարդը կանչի վայր մեկնած շտապօգնության անձնակազմի հասցեին սպառնալիքներ է հնչեցրել. նա ձերբակալվել է
«Հաղթանակ» զբոսայգում թնդանոթից կրակոց կարձակվի. զորահանդեսի նախապատրաստություններ են
Խարդախություններ կատարելու համար մեղադրվող անձը Հայաստանից հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին
Վարելու իրավունքից զրկված քաղաքացիների վկայականների վերականգնման համար նախագիծը դրվել է քննարկման
Երևանում առաջին անգամ տեղի է ունեցել Ախուրյան և Արաքս գետերի ջրերի համար Հայաստան-Թուրքիա համատեղ նիստ
Հնդիկները շնորհակալ են, որ ՀՀ-ն այսքան խաղաղ ու ապահով է. քաղաքացին՝ Փաշինյանին
ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացման հարց չի կարող քննարկվել, քանի դեռ մենք նման ցանկություն չենք ներկայացրել. Միրզոյան
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս է վերադարձվել համայնքին
Եղանակի հետևանքով վթարվել են օդային գծեր. կհոսանքազրկվի Բալահովիտ բնակավայրը
«Բոլորին դեմ եմ»-ի 50 թեկնածու միաժամանակ ինքնաբացարկ է հայտնել
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Նախաճաշ «Ուրախ ավտոբուս»-ում. տեսանյութ
Բարի լույս, լավ օր, և սիրում ենք բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. բախվել է 2 «Մերսեդես Սպրինտեր». կա զոհ
ՊՆ-ում ՀՀ-Նիդերլանդներ երկկողմ և ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հարցեր են քննարկվել
ՀՀ վարչապետը ՔՊ կուսակիցների հետ Արարատի մարզում է
Մայիսի 28-ին սպասվող զորահանդեսի շրջանակում Լուսակերտում ու Երևանում կարձակվեն կրակոցներ
Մ-2 միջպետական ճանապարհի վնասված մետաղական արգելապատնեշները վերականգնվել են
Օսիպյանը բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է հնչեցրել, կատարել խուլիգանություն. նա կալանավորվել է
Վիզաների ազատականացումն անմիջականորեն ազդելու է ՀՀ քաղաքացու կենսակերպի որակի վրա. ՆԳ նախարար
Մայիսի 28-ին բոլորիդ սպասում ենք Հանրապետության հրապարակում․ ինչ է ներկայացվելու․ Պապիկյան․ տեսանյութ
Պապիկյանի մասնակցությամբ քարոզարշավը խոչընդոտելու վարույթով կա ևս մեկ մեղադրյալ․ ընդհանուր թիվը դարձավ 12
Անպտղության բուժման պետական ծրագրում կարևոր փոփոխություններ են առաջարկվում․ նախարարություն
Թեհրանն ու Վաշինգտոնը շարունակում են քննարկել 14 կետից բաղկացած առաջարկը․ Բաղայի
ԱԱԾ-ն հանցագործության մասին հաղորդում կուղարկի ՔԿ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով․ վարչապետ
Ա՛յ անգրագետ, մռութիդ կստանաս. վեր ընկեք տեղներդ կամ պաղ ջուր նստեք, հանգստացեք. Մկրտչյան
Էս ինչ եք դուք անում․ Վանաձորում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեծ հանրահավաքը
2016-ի համեմատ նվազել է ԵՄ-ում ՀՀ քաղաքացիների կողմից ապաստանի հայցերի թիվը․ ՀՀ-ն հուսալի հանգրվան է․ նախարար
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
«ՀԷՑ»-ի՝ 2026 թվականի ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքները գտնվում են մեկնարկային փուլում
«Վերջին զանգ»-ով պայմանավորված՝ կիրականացվի ուժեղացված ծառայություն․ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել
«Դավիթ Գասպարյան» անվամբ տելեգրամյան փակ օգտահաշվով տարածվող տեղեկատվությունը կեղծ է․ վարչապետի աշխատակազմ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT