Երևան
12 °C
Մոսկվայում ապրիլի 28-ին կայացած ՀՀ, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման արդյունքները կարծես շղարշով են պատված: Կողմերը հիմնականում բավարարվեցին հանդիպման մասին պատմող հերթապահ ձեւակերպումներով մամուլի հաղորդագրության տարածմամբ:
Միայն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մի փոքր բացեց փակագծերը եւ ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը նախագահների հանդիպման հարցը չի քննարկվել: Նա նշեց, որ նախարարները հանդիպման մանրամասները կներկայացնեն երկրների ղեկավարներին, որից հետո նրանք կարող են որոշում կայացնել՝ հանդիպե՞լ, թե՞ ոչ:
«Հարավային Կովկաս» քաղաքագետների ակումբի (Բաքու) նախագահ, ադրբեջանցի փորձագետ Իլգար Վելիզադեն EADaily.com-ի հետ զրույցում նշում է, որ բանակցություններից մեծ ակնկալիքներ պետք չէր ունենալ, քանի որ հանդիպման ընդհանուր ֆոնը այլ էր: «Ի նկատի ունեմ առաջնագծում լարվածության աճը, հակամարտության շուրջ զարգացումները: Գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմն ընդհանրապես բավարարված չէ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո ԼՂ հակամարտության շուրջ ընթացող բանակցային գործընթացից»,- ասել է նա:
Նրա խոսքով, Բաքվի համար ընդհանրապես շահեկան չէ, որ գործընթացից հանվում կամ ոչ հետեւողականորեն են քննարկվում «ադրբեջանական տարածքների ապաշրջափակման խնդիրները»: «Հակառակ կողմը, ստանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը, առաջ է մղում հրադադարի ռեժիմի ամրապնդման հարցը: Եթե բանակցությունները կենտրոնացվեն հենց այդ խնդրի շուրջ, ապա դրանք ընդհանրապես կկորցնեն իրենց իմաստը, քանի որ հետ են քաշվում այն կետերից, որոնք մշակվել են Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներին»,- ընդգծում է Իլգար Վելիզադեն:
Հիշեցնենք, որ մինչև Սանկտ Պետերբուրգի հանդիպումը անցյալ տարի ԼՂ հակամարտության գոտում ապրիլյան պատերազմական արյունալի իրադարձություններից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները միջնորդների նախաձեռնությամբ հանդիպեցին Վիեննայում և ձեռք բերեցին մի քանի պայմանավորվածություններ: Կողմերը հայտնեցին իրենց հավատարմությունը հրադադարի ռեժիմի հաստատման մասին 1994-95 թթ. կնքված պայմանագրերին, պայմանավորվեցին հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրման եւ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակի լիազորությունների եւ մոնիտորինգային հնարավորությունների ընդլայնման շուրջ:
Սանկտ Պետերբուրգի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը վերահաստատվեցին Վիեննայի պայմանավորվածությունները: Այնուհետեւ, սակայն Բաքուն տարբեր առիթներով հայտարարեց, որ հրաժարվում է այդ պայմանավորվածությունների կատարումից:
Ադրբեջանցի մեկ այլ քաղաքագետ Տոֆիկ Աբասովը կարծում է, որ հանդիպումների միջոցով միջնորդները փորձում են որոշակի դինամիկա հաղորդել գործընթացին եւ թույլ չտալ, որպեսզի «բանակցային դադարը» դառնա տեւական: «Այս իմաստով հանդիպման անցկացումը կարելի է տեղաշարժ համարել, սակայն մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ, հատկապես, եթե հաշվի առնենք այն, որ ՀՀ դիվանագետները ցանկանում էին հրաժարվել հանդիպումից: Պատահական չէ, որ հակամարտող կողմերի ԱԳ նախարարները երախտիքի խոսք հայտնեցին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, որ հանդիպումը կայացավ: Սա նաեւ ցույց է տալիս, որ Մոսկվա հետեւողականորեն առաջ է մղում մոդերատորի իր ֆունցկիան»,- նշում է Աբասովը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Թեժ լեռ» տանող ճանապարհը՝ հիմնանորոգումից հետո. լուսանկարներ
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա
ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT