ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱՆ եւ Ազգային պատկերասրահը կազմակերպել են արվեստի ապահովագրության վարպետաց դաս

13/05/2017 schedule20:07

«Ինգո Արմենիա»-ն Հայաստանի ազգային պատկերասրահի և Marsh & McLennan ապահովագրական բրոքեր ընկերության հետ համատեղ, մայիսի 13-ին, իրականացրեց «Արվեստի ապահովագրություն» թեմայով վարպետաց դաս, որին մասնակցում էին թանգարանային ցուցադրությունների կազմակերպմամբ զբաղվող և արվեստի ոլորտում ընդգրկված ավելի քան 50 մասնագետ։

Միջոցառմանը  ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը, «Ինգո Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը, Marsh & McLennan ընկերության փոխնախագահ Արմեն Գյուլումյանը։

Վարպետաց դասի նպատակն էր՝ ներկայացնել Արվեստի ապահովագրության առանձնահատկությունները, արդիականությունն ու կարևորությունը։ Ինչպես իր խոսքի ընթացքում նշեց «Ինգո Արմենիա»–ի գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը,- «Արվեստի գործերի համապատասխան պաշտպանությունը հանդիսանում է երկրի ժառանգության պահպանման առանցքային գործոն, իսկ միջազգային պրակտիկայում ընդունված ապահովագրությունը չնախատեսված ռիսկերից պաշտպանվելու մեխամիզմ է: Հենց այս նպատակով մենք մեծ ոգևորությամբ ընդունեցինք Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությունը՝ անցկացնել ուսուցողական դասընթաց Հայաստանի թանգարանների աշխատակիցների համար»։

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն իր խոսքում նշեց. «Ժամանակի մարտահրավերները ստիպում են լինել աչալուրջ և տեղեկացված։ Կարևոր է աշխատել ապահովագրական ընկերությունների հետ, ճանաչել ապահովագրության հետ կապված բոլոր առանձնահատկությունները, քանզի նման ահռելի մշակութային ժառանգություն ունեցող ժողովրդի համար սա առաջնահերթ է»:

Վարպետաց դասն անցկացրեցին միջազգային ճանաչում և ավելի քան 30 տարվա փորձ ունեցող Marsh & McLennan ընկերության մասնագետները։ Marsh & McLennan ընկերության փոխնախագահ Արմեն Գյուլումյանն իր խոսքում նշեց. «Marsh–ը համաշխարհային ապահովագրական բրոքեր ընկերություն է, որն «Ինգո Արմենիա»-ի հետ անցել է բավականին երկար և հագեցած ճանապարհ։ Marsh-ը, Հայաստանում չունենալով ներկայացուցչություն, համագործակցում է «Ինգո Արմենիա»-ի հետ՝ որպես առաջատար ապահովագրող Հայաստանի տարածքում, և համատեղ իրականացնում փորձի փոխանակման ծրագրեր»:

Վարպետաց դասը վարեց Marsh ընկերության բեռների և մշակութային արժեքների բաժնի ղեկավար Օլգա Սերավկինան: Միջոցառման ավարտին հյուրերին հանձնվեցին սերտիֆիկատներ։

«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ Այս տարի ընկերությունը տոնում է իր գործունեության 20-ամյակը։ Ընկերությունը պարբերաբար հանդես է գալիս տարատեսակ նախաձեռնություններով։ «Ինգո Արմենիա»-ն իր վրա է վերցնում կարևորագույն առաքելություն՝ նպաստել երկրի զարգացմանը և մարդկանց բարօրությանը՝ կառուցելով ամուր և մնայուն ապագա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3030 դիտում

Հայաստան-Ադրբեջան սահմանի Բերքաբեր-Բաղանիս հատվածում կահավորման զգալի աշխատանքներ են իրականացվել

ՌԴ-ում պետք է Սոլովյովի գյամերը ձգեն, թե չէ մենք դա կանենք. Հասմիկ Հակոբյան. տեսանյութ

44-օրյա պատերազմի մասնակիցը զանգի միջոցով հայտնել է, թե որտեղ է թողել հետը բերած զենք-զինամթերքը

Լյուքսեմբուրգը պատրաստակամ է խորացնել համագործակցությունը. Կամո Ցուցուլյանն ընդունել է դեսպանին և հյուպատոսին

«Նիսսան»-ը բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր ընկել Հրազդան գետը

Եզրասը անծպտուն ներկա է եկեղեցու հետևորդի ստորացմանը, դիմացը փող տվող աֆտարիտետ ա. Հարությունյան. տեսանյութ

Նենց դաս կտրվի, որ անընդհատ կկրկնեն. Հակոբյանը՝ Սամվել Կարապետյանի «դաս տվեք դրանց» արտահայտության մասին

Իսրայելի հետ հակամարտությունում Իրանը կհաղթի. Խամենեին մերժել է Թրամփի՝ անվերապահ կապիտուլյացիայի պահանջը

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննարկումն ավարտվեց, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

«Տոյոտա»-ի ուղևորի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել. 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Կասեցվել է նաև Տաշիր քաղաքի «Պիցցա Տաշիր» ընկերության կաթնամթերքի արտադրությունը

Կառավարության հերթական նիստի օրը փոխվել է

Իլհամ Ալիևը Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Վրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը. 33-ը Վերին Լարսի ճանապարհին է

Իսրայելի նոր հարվածների թիրախում են հայտնվել Իրանի անվտանգային կառույցները. ԶԼՄ-ներ

Մեքենան թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին. վիրավորը հիվանդանոցում մահացել է

«Էլիտ Շանթ»-ի որոշ պաղպաղակների արտադրությունը կասեցվել է. շուկայից հետկանչի կարգադրագիր է տրվել

Եվ Իրանից փախստականների, և լոգիստիկ ու էներգետիկ խնդիրներ չի կարելի բացառել այսօր. Մհեր Գրիգորյան

Ազատազրկում է սահմանվում նրանց համար, ովքեր իրենց ենթականերին կպարտադրեն մասնակցել հանրահավաքի. Իոաննիսյան

ՌԴ-ից հնչող հայտարարությունները ոտնձգություն են մեր ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ. Միրզոյան

Հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան

Անգամ իրականության զգացումը կորցրած Կրեմլում հասկանում են՝ Հայաստանը հնարավոր չէ վերադարձնել. Ադամյան

Ամիօ բանկը ներկայացրեց բիզնեսի համար նախատեսված ծառայությունները «Energy for Sales» workshop-ի ընթացքում

Ես ասում եմ՝ շատ արագ ՀԷՑ-ը կլինի պետական սեփականություն

Հիմա պետք ա դրանց բռնել և հարցնել՝ ուր ա առանցքը, ուր ա Ռուսաստանը, ինչու չի սատարում Իրանին. Պետրոս Ղազարյան

Օլիգարխի տան բակում եք, ձայններդ կտրվել ա, ձեզ հետ մուննաթով և «լսիով»-են խոսում. կարոտներդ առա՞ք. Խաչատրյան

Ոչ թե կուսության հարց ենք քննարկում, այլ լեգիտիմության. վարչապետ

Ի՞նչ կտրուկ գործողության են գնալու Գազպրոմի «լուրջ մարդիկ», ինքնահրկիզվելո՞ւ են, թե՞ գազն են կտրելու. Սաֆարյան

«Պիցցա Տաշիր»-ի Երևանի Տերյան 69 հասցեի մասնաճյուղի գործունեությունը ևս կասեցվել է

Գարեգին Բ-ի՝ ՌԴ-ից ժամանած եղբայր Եզրասը և այլ հոգևորականներ դատարանի բակում են՝ աջակցելու Սամվել Կարապետյանին

Երբ պատմել են՝ ինչ է եղել ԱԺ-ում «Հոկտեմբերի 27»-ին, Կտրիճ Ներսիսյանը ասել է՝ սուս մնացեք. Կոնջորյան

Երևանից ու մարզերից ՀԷՑ-ի անձնակազմին Երևան են ուղղորդում մասնակցելու ոմանց աջակցության հավաքի. Խուդաթյան

Վիեննայում ընթանում է Առաջին տիկնանց և պարոնների աշխատաժողովը. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

«Պիցցա Տաշիր»-ի մասնաճյուղերից ևս մեկի գործունեությունը կասեցվել է. վերահսկողություն է իրականացվում 30 կետում

Պարզվում է՝ ՀՀ ղեկավարի կեցավայրը կառուցել է օտարերկրյա կապիտալով մի մասնավոր անձ. Եղոյան

Ucom-ը հատուկ ակցիա է հայտարարում իր ֆուտբոլասեր բաժանորդների համար

Ռոբերտ Քոչարյանի որդին ևս դատարանի բակում է՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի

«Իմ ղեկավարման ոճը շատ պարզ է՝ հավաքել պրոֆեսիոնալների և չխանգարել նրանց աշխատել». Ազամատ Խակույ

Մեզ համար ազգային արժեքը մեր պետականությունն է, լեզուն, իսկ ձեզ համար՝ ձեր թիմակիցների գողոնը. Ռուբինյան

Որևէ մեկը Հայ առաքելական եկեղեցին չի թիրախավորում, գծվել են սահմաններ, կեղծիքը չպետք է լինի երկրում. Ավանեսյան