Աղջիկ, որը վարժ խոսում է թարսերենով. բառերը՝ վերջից սկիզբ կարդալով. տեսանյութ

10 տարեկան Երազիկը, որը բնակվում է Շիրակի մարզի Ախուրյան գյուղում, նոր լեզու է հայտնագործել, որը անհասկանալի է բոլորին:  Երազիկ Սերոբյանն այն, ինչ ասում է հայերեն եւ բոլորին հասկանալի, կարողանում է նույնը շատ վարժ կրկնել, ինչպես ինքն է ասում՝  թարսերեն: Օրինակ՝ Երազիկ-կիզարԵ:

«Հինգ տարեկան էի, երբ սկսեցի բառերը արտասանել թարս: Մեծանալուն զուգահեռ սկսեցի նաեւ նախադասությունները թարս ասել, կարդում եմ, նաեւ գրում այս լեզվով»,- ասում է թարսերենին տիրապետող Ախուրյանի բնակիչը:

Երազիկը սովորում է Ախուրյանի թիվ 2 դպրոցում: Ասում է, որ համադասարանցիները երբեմն նեղանում են, երբ սկսում է թարսերենով խոսել:

«Երբ ինձ բարկացնում են՝ թարսերենով նրանց պատասխանում եմ, բայց լինում է պահեր, որ անկախ ինձանից սկսում եմ թարսերեն խոսել»,- ասում է Երազիկը:

Armtimes.com-ը Երազիկ Սերոբյանից հետաքրքրվեց, թե ինչպես կարելի ստուգել իր թարսերենի իմացությունը, քանի որ հնարավոր է, որ նա նույն բառն հակառակ արտաբերելու փոխարեն, գուցե արտասանում է ինչ-որ անհասկանալի բառեր: Երազիկն առաջարկեց թղթի վրա գրել ցանկացած նախադասություն, որը նա կկարդա իր թարսերենով:

Երազիկին առաջարկեցինք թարսերենով կարդալ. «Ես Երազիկ Սերոբյանն եմ եւ հարցազրույց եմ տալիս «Հայկական ժամանակին»»: 10-ամյա աղջիկը վայրկյաններ անց մեր առաջարկած նախադասությունն արտաբերեց՝ բառը վերջից սկիզբ կարդալով:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տպել
25245 դիտում

Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար

Սահմանադրական դատարանը փոխնախագահ չունի․ չի իրականացվել Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջը

Խոշոր հրդեհ Լոռիում. հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզում արձանագրվել է սիբիրյան խոցի հաստատված 8 դեպք

Կառավարությունը կսուբսիդավորի զինծառայողներին տրամադրվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքն ու կանխավճարը

Լոնդոնն ու Բրյուսելը դեռ կարող են պայմանավորվածության հասնել Բրեքզիթի հարցում. Ջոնսոն

Լոռու դատախազը նշանակվել է ՀԿԳ վարչության պետ՝ ազատվելով դատախազի պաշտոնից

Կառավարությունը 3 ընկերությունների արտոնություն տրամադրեց. կիրականացվի 11.3 մլրդ դրամի ներդրում

Արցախի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար կառավարությունը գումար կհատկացնի 2 ՀԿ-ների

Դայակի ինստիտուտի ներդրման ծրագրի համար լրացուցիչ 77 մլն դրամ կհատկացվի

Կառավարությունը հավանություն չտվեց Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի օրենսդրական նախաձեռնությանը

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը

Մովսես գյուղում այրվել է մոտ 13 հա խոտածածկույթ. ԱԻՆ

Երկրաշարժ Արցախում. ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում գրանցվել է 4-5 բալ

ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության համար հետախուզվող Հնդկաստանի 2 քաղաքացու. նրանք ժամանել են Թուրքիայից (տեսանյութ)

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 40 հարց

Գրենլանդիայի վաճառքի խնդիրը. ինչո՞ւ է Թրամփը չեղարկել այցը Դանիա

Յուվեցի Կարոյի սպանության եւ Կարամելի Հարութի ինքնասպանության դեպքերով հարուցված քրեական գործերը կարճվել են

Սյունիքի մարզում այրվում է մոտ 100 հա բուսածածկույթ, այդ թվում գիհի, կաղնու ծառեր եւ թփուտներ

Առաջիկա օրերին շոգ եղանակը կպահպանվի. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ