Մարզպետը պաշտոնից ազատել է դպրոցի տնօրենին. աշակերտները պահանջել են չեղարկել հրամանը

Այսօր տեղեկություն տարածվեց, որ Արարատի մարզպետարանի մոտ բողոքի ցույց են անցկացնում Արտաշատի համար 5 դպրոցի մի քանի հարյուր աշակերտ` մարզպետից պահանջելով չեղարկել տնօրեն Ռուզաննա Հայրապետյանին պաշտոնից ազատելու հրամանը:

Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը մեր զրույցում ասաց, որ նշված դպրոցի տնօրենը մայիսի 16-ին մարզպետի անունով դիմում է ներկայացրել` խնդրելով իրեն ազատել աշխատանքից: Դիմումի մեջ պատճառաբանություն չի նշել: «Ըստ աշխատանքային օրենսգրքի` այսօր մենք նրան ազատել ենք աշխատանքից եւ պաշտոնակատար ենք նշանակել նույն դպրոցի մանկավարժներից մեկին, մինչեւ սահմանված կարգով թափուր պաշտոնի մրցույթ անցկացնելը»,- ասաց Արարատի մարզպետարանի պաշտոնյան: Նա պատասխանեց նաեւ մեր մի քանի հարցերին:

- Պարոն Աղաբեկյան, տեղեկություն կար, որ մոտավորապես 700 աշակերտ մարզպետարանի մոտ բողոքի ցույց է անում, պահանջում է աշխատանքից չազատել տնօրենին:

- Այդպիսի տեղեկությունները թյուրիմացություն են, մեզ մոտ եկել են ծնողներ, տնօրենի ազատման դիմումը մենք իրենց ներկայացրել ենք, մարդիկ համոզվել, գնացել են:

- Բողոքի ցույց չի՞ եղել:

- Դա կազմակերպված` նախկին տնօրենի կողմից, թե ինչ-ինչ, թե ով է կազմակերպել, աշակերտներ եկել են, անձամբ ես եւ փոխմարզպետը հանդիպել ենք 9-րդ դասարանի 10-15 աշակերտի հետ, բացատրել ենք, դիմումը ցույց ենք տվել, աշակերտներն ասել են ներողություն, գնացել են:

- Պարոն Աղաբեկյան, նշում եք, որ հնարավոր է տնօրենի կողմից էր կազմակերպված աշակերտների...

- Ես չեմ կարող ասել` ում կողմից էր կազմակերպված: Ես չեմ ասել` իր կողմից, ասել եմ` ես չգիտեմ, ում կողմից էր կազմակերպված: Եթե անգամ մանկավարժների կողմից կազմակերպված էր, դա մանկավարժին ոչ վայել արարք է:

Մեզ հայտնի դարձած տեղեկությունների համաձայն, այսօր Արարատի մարզպետարանում խորհրդակցություն է հրավիրվել, որին մասնակցել են նաեւ այլ դպրոցների տնօրեններ: Այդ մասին Խաժակ Աղաբեկյանն ասաց, որ հերթական խորհրդակցություն էր, վերոնշյալ միջադեպի հետ բացարձակ կապ չունեցող: «Հերթական խորհրդակցություն էր, որի ընթացքում քննարկել ենք մեր հետագա քննական աշխատանքների կազմակերպմանը, վերջին զանգին վերաբերող եւ այլ ընթացիկ հարցեր»,- նշեց նա:

Նաեւ պատասխանելով մեր հարցին` տեղեկացրեց, որ Արարատի մարզպետի պաշտոնում Արամայիս Գրիգորյանի նշանակվելուց հետո աշխատանքից ազատվել է դպրոցի երկու տնօրեն`Արտաշատի համար 5 եւ Մխչյանի դպրոցների տնօրենները: Երկուսն էլ սեփական դիմումի համաձայն:

Արամայիս Գրիգորյանն Արարատի մարզպետի պաշտոնը երկրորդ անգամ զբաղեցրել է 2016-ի սեպտեմբերից: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5410 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»