Երևան
12 °C
Մայիսի 30-ին կառավարության առաջարկությամբ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի, որպեսզի մի շարք օրենքներում փոփոխություններ կատարի: Կառավարությունը մայիսի 22-ին արտահերթ նիստ էր հրավիրել այդ նպատակով:
Օրենսդրական փաթեթի նպատակն է ՀՀ կառավարության կառուցվածքը համապատասխանեցնել Սահմանադրության փոփոխություններին՝ համաձայն որի նախարարների թիվը պետք է լինի տասնութը: Բացի այդ, նախագիծը նպատակաուղղված է կառավարման արդյունավետությունը բարձրացնելու և կառավարման ձևը կիսանախագահականից խորհրդարանականի անցման գործընթացը սահուն անցկացնելու համար: Փոփոխությունների արդյունքում «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» քաղաքական պաշտոնը փոխարինվում է «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար» հայեցողական պաշտոնով՝ համապատասխանաբար փոփոխելով նաև նրա տեղակալների պաշտոնների անվանումները:
Չհաշված կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը գործող կառավարության նախարարությունների թիվը 18 է: Այսինքն՝ բացի այս փոփոխությունից որեւէ այլ առանցքային փոփոխություն տեղի չի ունենալու: Մյուս փոփոխությունները վերաբերվում են հարակից օրենքներին:
2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրության 147-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ նախարարությունների ցանկը և կառավարության գործունեության կարգը կառավարության ներկայացմամբ սահմանվում են օրենքով: Փոխվարչապետների թիվը չի կարող գերազանցել երեքը, իսկ նախարարներինը` տասնութը: Այժմ կա մեկ փոխվարչապետի պաշտոն, որը համատեղությամբ զբաղեցնում է նաեւ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի պաշտոնը: Այդ պաշտոնում այժմ ժամանակավորապես նշանակված է Վաչե Գաբրիելյանը: Կառավարության կողմից առաջարկվող փոփոխություններով փոխվարչապետների թիվը չի ավելացվում:
Նոր Սահմանադրության անցումային դրույթներում կառավարության կազմին վերաբերող հոդվածի կիրառման ժամկետների մասին որեւէ նշում չկա: Այսինքն՝ այդ կառուցվածքային փոփոխությունը հենց այս պահի հրամայական չէ: Քանի որ ժամկետների մասով օրենքի պահանջ չկա այդ հարցում, ուրեմն այն իրավիճակային է:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը 2013 թվականին ստեղծվել է կառավարության որոշման հիման վրա ԱԺ-ում ընդունված՝ Կառավարության կառուցվածք մասին օրենքում փոփոխություներ կատարելու մասին օրենքով: Այն ժամանակ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր եւ նա կառավարության 2013 թվականի մայիսի 8-ի նիստում այդ պաշտոնում առաջարկել էր ներկայիս փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի թեկնածությունը: «Համոզված եմ, որ Վաչե Գաբրիելյանն իր փորձով, գիտելիքով կարող է լավագույնս իրականացնել այս աշխատանքը: Մենք գտնվում ենք փոփոխությունների ժամանակաշրջանում և տարբեր ոլորտներում իրականացվում են տարբեր բարեփոխումներ: Անհրաժեշտություն է առաջանում կոորդինացնել մի քանի գերատեսչությունների բարեփոխումները: Այդ տեսակետից, պարոն Գաբրիելյանի վրա պարտականություն է դրվելու, որպեսզի նա կոորդինացնի կրթության, առողջապահության և կառավարման ապարատի ոլորտներում բարեփոխումները»,- ասել էր Տիգրան Սարգսյանը: 2013 թվականին ոչ մի խոսք չկա, որ այդ պաշտոնը քաղաքական է, այլ ընդհակառակը՝ հիմնավորվում էր տնտեսական բարեփոխումներով:
2014 թվականին, երբ Տիգրան Սարգսյանի կառավարությունը հրաժարական տվեց, այս պաշտոնում նշանակվեց Դավիթ Հարությունյանը, որը ԱԺ-ի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր:
Հիմա երբ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր է եւ ամենահավանական թեկնածուն հենց Դավիթ Հարությունյանն է, կառավարությունը որոշել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը չպահպանել եւ այն հիմնավորել է կառավարման խորհրդարանական համակարգի սահուն անցմամբ: Հանրապետական կուսակցությունը, եթե բացի Դավիթ Հարությունյանից արդարադատության նախարարի այլ թեկնածու ունենար, ապա այս պաշտոնը չեր վերացնի այս փուլում:
Նշենք, որ Դավիթ Հարությունյանը արդարադատության նախարարի պաշտոնում աշխատել է մոտ 9 տարի՝ 1998-ից 2007 թվականներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT