Ցնցե՞լ իշխանական էլիտան, թե՞ հանձնվել. որը կընտրի Կարեն Կարապետյանը

Երեկ Հայաստանը ունեցավ նոր կառավարություն: Նոր, բայց հին: Ավելի ճիշտ՝ ոչ այնքան հին:

Սրանք բառախաղեր չեն: Սա վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության «խաչն է», որը այն պետք է կրի: Ընդամենը անցած տարի սեպտեմբեր-հոկտեմբերին կազմավորված կառավարությունը ցրվում ու նույն կազմով հավաքվում է ընդամենը 7-8 ամիս անց: Եթե արտառոց բաներ չլինեն, այս կառավարությունը ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ցրվելու է 1 տարի անց:  Կարապետյանի կառավարությունը 7-8 ամսվա ընթացքում երկու ծրագիր պետք է ներկայացնի...:

Չնայած սրանք «արարողակարգային», կամ այսպես ասենք՝ ձեւական բնույթ են կրում, այդուհանդերձ գործող կառավարության «ճակատից» մի տեսակ չի իջնում «ժամանակավորի» կարգավիճակը: Ու դա  պայմանավորված չէ նոր Սահմանադրությամբ նախատեսված զարգացումներով: Խնդիրը  Կարապետյանի եւ նրա կառավարության շուրջ ստեղծված իրավիճակի մեջ է:

Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը բավական տարօրինակ էր խոսում կառավարության մասին: Նա հայտարարեց, թե իրենք «ընդհանուր առմամբ դրական են գնահատում» Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությունը:

Լրագրողի դիտարկմանը, թե կառավարության կազմը գնահատելիս  բավականին զուսպ է արտահայտվել, Շարմազանովը պատասխանել է. «Զուսպը չի  նշանակում վատ, ես ասեցի, որ, ընդհանուր առմամբ, դրական ենք համարում: Հնարավորություն ենք տալիս այս կառավարությանը, քանի որ դեռ երկար ժամանակ չեն աշխատել, սակայն ունեն լուրջ ծրագրեր»:

Իրոք որ չափազանց զուսպ գնահատական է: Տպավորությունն այնպիսին է, որ ՀՀԿ վերնախավի հնաբնակները սկսել են «դիստանցիա պահել» գործող կառավարությունից: ՀՀԿ վերնախավում առկա հակասությունները արդեն ակնհայտ են բոլորին: Չնայած դրան, այդ մասին լուրերը Շարմազանովը բնականաբար հերքում է, դրանք որակելով «թվացյալ եւ շինծու հակասություններին»:   «Մեր կուսակցությունում չի կարող լինել հակասություն, մեր կուսակցությունում մեկ քաղաքական թիմ է, մեր կուսակցության մեջ չկան թիմեր, այդ քաղաքական թիմի ղեկավարը Սերժ Սարգսյանն է»,-  նշել է  Շարմազանովը:

Իրավիճակը, սակայն, մի փոքր այլ է: Կարեն Կարապետյանի կառավարության վիճակը արմատապես տարբերվում է նախորդ կառավարությունների կարգավիճակից: Ինքը՝ Կարեն Կարապետյանը, կարելի է ասել, ինքնուրույն խաղացող է: Եթե պատկերավոր արտահայտվենք, ի տարբերություն իր նախորդների, նա իր ոչ բոլոր քայլերն է համաձայնեցնում Սերժ Սարգսյանի հետ: 

Միաժամանակ նա շատ ավելի ոչ շահեկան վիճակում է իր նախորդների համեմատ զուտ տնտեսական իրավիճակի առումով: Նրա կառավարությունն  այլեւս չի կարող հույսը դնել վարկերի վրա, որովհետեւ Հայաստանը սպառել է նոր պարտքեր կուտակելու «լիմիտը»: Գործնականում միակ հաղթաթուղթը, որ նա կարող է գործարկել, օտարերկրյա ներդրումներն են:

Եթե նրան հաջողվի ներգրավել մեծածավալ ներդրումներ, եւ միաժամանակ որոշակիորեն բարձրացնի կառավարման արդյունավետությունը, կրճատի բյուջեի անիմաստ ծախսերը, ապա նրա կառավարության «ճակատից» կմաքրվի ժամանակավորի կարգավիճակը: Այդ դեպքում կտրուկ կմեծանա նրա ազդեցությունը ՀՀԿ-ում: Հաշվի առնելով Կարապետյանի ունեցած որոշակի աջակցությունը ռուսական իշխանական օղակներից, նրան կհաջողվի ներկուսակցական իշխանափոխություն իրականացնել ՀՀԿ վերնախավում եւ «սեփականացնել» կուսակցության «բաժնետոմսերի հսկիչ փաթեթը»:  Սակայն դա նրան դեռ չի հաջողվում, գոնե առայժմ:

Կարեն Կարապետյանի ակնկալած ներդրումները դեռ չեն գալիս: Կառավարման արդյունավետության բարձրացման գործողությունները շոշափելի արդյունքներ դեռ չեն տալիս: Ու դա ունի օբյեկտիվ պատճառներ: Ներդրումների ակնկալված հոսքը ապահովելու համար անհրաժեշտ է նախ ստեղծել համապատասխան պայմաններ: Դրանք որքան պարզ են, այնքան էլ գործնականում անիրականանալի: Կոռուպցիա, տնտեսության օլիգոպոլ կառուցվածք, բիզնեսի ու իշխանության սերտաճում, դատական անարդյունավետ համակարգ...: Առանց այս խոչընդոտները վերացնելու՝ ներդրումների զգալի հոսք դեպի մեր տնտեսություն անիմաստ է ակնկալել: Այդ խոչընդոտները վերացնելը զուտ քաղաքական հարց է:

Իսկ այդ քաղաքական հարցերը լուծելու բանալին գտնվում է Սերժ Սարգսյանի ձեռքում: Ինչպես կարելի է ապամոնոպոլիզացնել մեր տնտեսությունը, եթե դա չի ցանկանում Սերժ Սարգսյանը: Այստեղ անցնցում լուծումներ չկան: Նույնը բիզնեսի եւ իշխանության տարանջատման, կոռուպցիայի նվազեցման պարագայում:  Թերեւս արդեն բոլորի համար է ակնհայտ, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած «քաղաքական թիմը» չի գնալու այդ հարցերի լուծմանը: Մի խոսքով, Կարեն Կարապետյանի համար դժվար ժամանակներ են: Նա կամ պիտի գնա ներկուսակցական էլիտայում ցնցումներ առաջացնելու ճանապարհով, կամ հանձնվի:  Ո՞րը կընտրի Կարապետյանը՝ պարզ կդառնա առաջիկա ամիսներին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7984 դիտում

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին

Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու

Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը

Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում

Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը

Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին